2016
Ալման մկրտում է շատ մարդկանց
April 2016


Մորմոնի Գրքի Պատմություններ

Ալման մկրտում է շատ մարդկանց

Մեջբերված է Մոսիա 16–18-ից։

Նկար
Alma baptizes many people 1
Նկար
Alma baptizes many people 2
Նկար
Alma baptizes many people 3

Աբինադին մարգարե էր։ Նա ուսուցանում էր մարդկանց հավատալ Հիսուսին և վերջ տալ վատ բաներ անելուն։ Նոյ անունով ամբարիշտ թագավորը բարկացած էր Աբինադիի վրա։ Նոյը չէր ցանկանում ապաշխարել։

Ալմա անունով մի մարդ հավատաց Աբինադիին։ Նա փախավ ու թաքնվեց բարկացած թագավորից։ Նա զղջաց իր վատ արարքների համար և ապաշխարեց, ճիշտ ինչպես Աբինադին էր ուսուցանել։

Շատ մարդիկ գալիս էին լսելու, թե ինչ էր Ալման ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: Ալման սովորեցրեց, որ եթե նրանք ապաշխարեն և հետևեն Հիսուսին, նրանք կարող են մկրտվել։

Մարդիկ ուրախ ծափ տվեցին։ Նրանք խոստացան մխիթարել ուրիշներին։ Նրանք խոստացան սիրել Աստծուն և պատմել ուրիշներին Նրա մասին։ Նրանք պատրաստ էին մկրտվելու։

Ալման մեկ առ մեկ մկրտեց մարդկանց։ Նրանք շատ ուրախ էին լինելու Հիսուսի Եկեղեցու մի մասը։

Երբ մենք մկրտվում ենք, տալիս ենք նույն խոստումները, ինչ Ալմայի մարդիկ տվեցին։ Եվ մենք նույնպես դառնում ենք Հիսուսի Եկեղեցու մի մասը։