2016
Պեսոներ Երկնային Հոր համար
April 2016


Պեսոներ Երկնային Հոր համար

Հեղինակն ապրում է Հյուսիսային Կարոլինայում, ԱՄՆ:

«Պատվիրանները պահիր: Դա ապահովություն ու խաղաղություն կբերի» (Children’s Songbook, 146):

Նկար
pesos for Heavenly Father

Աննան ծամում էր իր լոշիկի վերջին կտորը: Այն փափուկ ու համեղ էր: Աննան սիրում էր իր տատիկի պատրաստած լոշիկները: Դրանք նախաճաշի լավագույն մասն էին:

Աննան նայում էր՝ ինչպես էր Աբուելա տատիկը լվանում ափսեները:

Սովորական առավոտ էր: Բայց մի բան այն չէր:

Աբուելան սովորաբար գնում էր շուկա՝ մթերք գնելու: Իսկ այսօր չգնաց: Քանի որ նրանք մթերք գնելու փող չունեին:

«Վաղն ի՞նչ ենք ուտելու»,- մտածում էր Աննան:

Ապա նա հիշեց: Նա գիտեր, որտեղ էր գտնվում փողը: Անցած գիշեր նա տեսավ, ինչպես Աբուելան մի քանի պեսո դրեց սպիտակ թաշկինակի մեջ և կապեց:

«Աբուելա, մոռացե՞լ ես: Դու ուտելիք գնելու փող ունես»:

«Ի՞նչ փող»,- հարցրեց Աբուելան:

Աննան վազեց փողը բերելու: Նա թափահարեց կոպեկներով փոքրիկ տոպրակը: Չրխկ: Չրխկ:

Աբուելան ժպտաց: «Դա մեր տասանորդն է, Աննա: Դա Նրա փողն է»:

«Իսկ ի՞նչ ենք ուտելու վաղը»,- Աննան հարցրեց:

«Մի անհանգստացիր,- ասաց Աբուելան,- Ես հավատում եմ, որ Երկնային Հայրը կօգնի մեզ»:

Հաջորդ առավոտյան Աբուելան վերջին եգիպտացորենի լոշիկը տվեց Աննային: Ապա նստեց իր աթոռին: Նա ալ կարմիր ծաղիկներ էր կարում զգեստին և պատմություններ պատմում իր մանկությունից: Նա շատ հանգիստ էր երևում:

Ապա Աննան դռան թակոց լսեց: Նա վազեց դուռը բացելու:

«Քեռի Պե՜դրո»:

«Զգում էի, որ պետք է այցելեմ ձեզ երկուսիդ»,- ասաց քեռի Պեդրոն: Նա երեք պարկ դրեց սեղանին: Մեկը եգիպտացորենի այլուր էր՝ լոշիկ պատրաստելու համար: Մյուսը միս էր: Իսկ երրորդը շուկայից գնված թարմ բանջարեղեն էր:

«Օ՜, սիրելի որդիս,- ասաց Աբուելան,- Հիմա քեզ համար իմ լավագույն կոլոլակով ապուրը կպատրաստեմ»:

«Դա աշխարհի լավագույն ապուրն է»,- ասաց քեռի Պեդրոն:

Աննան ծիծաղեց և ծափ տվեց:

Ապա կանգ առավ: Մի բան կար, որ նա ուզում էր իմանալ: «Աբուելա, դու գիտեի՞ր, որ այսօր քեռի Պեդրոն գալու էր: Դա՞ էր պատճառը, որ դու չէիր անհանգստանում»:

«Ոչ,- ասաց Աբուելան,- Երբ տասանորդ եմ վճարում, ես հավատում եմ, որ Երկնային Հայրն ինձ կօրհնի: Եվ Նա օրհնեց»:

Աննան ջերմ փարվեց Աբուելային: Նա իրեն Մեքսիկայի ամենաերջանիկ աղջիկն էր զգում: Նա և Աբուելան հավատում էին Երկնային Հորը: Այժմ նա անհամբեր սպասում էր Աբուելայի համեղ ապուրին: