2016
Ես որոշել էի թողնել նվագելը
April 2016


Որոշել էի թողնել նվագելը

Հեղինակն ապրում է Նյու Յորքում, ԱՄՆ:

Դաշնամուր նվագելու իմ հմտությունները չէին բարելավվում՝ անգամ տարիներ տևած պարապմունքներից հետո: Ծնողներս ասացին, որ կարող եմ թողնել այն մեկ պայմանով. Ես պետք է 50 օրհներգ սովորեի:

Նկար
playing piano

Դաշնամուրի հերթական հիասթափեցնող դասից հետո աչքերս արցունքով լցված ես ներխուժեցի տուն: Դա իմ դաշնամուր պարապելու չորրորդ տարին էր, և ես հազիվհազ կարողանում էի վարժ նվագել վերջին՝ «Շողա, շողա, փոքր աստղ» երգը: Ուսուցիչս փորձեց ինչ-որ դրական բան ասել իմ սոսկալի կատարման մասին, բայց դրանից ես ինձ միայն ավելի վատ էի զգում: Ծնողներս վճարում էին դաշնամուրի իմ դասերի համար, բայց ես չէի ուզում գնալ դաշնամուրի և հույս չունեի, որ նվագել կսովորեի:

Ուզում էի, որ ծնողներս ինձ թույլ տային՝ այլևս դաշնամուրով չզբաղվել: «Խնդրում եմ,- աղերսում էի ես,- ես ամեն ինչ կանեմ: Ի՞նչ անեմ, որ թույլ տաք»:

Նրանք միասին խորհրդակցելուց հետո ասացին. «Եթե 50 օրհներգ նվագել սովորես, մենք թույլ կտանք, որ դու այլևս չգնաս դաշնամուրի դասերին»:

Առանց հապաղելու ես սկսեցի պարապել: Ես այնքան շատ էի ուզում թողնել այն, որ պատրաստ էի դաշնամուրի վրա լրացուցիչ ժամանակ ծախսել: Առաջինը «Փառք Քեզ Տեր Մարգարեի համար» (ՀՄԵ, էջ 36) օրհներգն էր, որը վարժ նվագելու համար գրեթե մեկ ամիս պահանջվեց: Ես դեռևս ուզում էի թողնել դաշնամուրը, այնպես որ շարունակեցի պարապմունքներս:

Մի հետաքրքիր բան տեղի ունեցավ՝ օրհներգերն ավելի հեշտ էր ստացվում նվագել: Ես ավելի ուրախ էի ինձ զգում շաբաթվա ընթացքում: Օրվա ընթացքում քթիս տակ ցածրաձայն երգում էի օրհներգերը, իսկ հաղորդության ժողովին ավելի բարձրաձայն էի երգում:

Եղավ մի պահ, որ այլևս չէի հաշվում, թե քանի օրհներգ եմ սովորել: Որքան վարժ էի դաշնամուր նվագում, հասկանում էի, որ կարող եմ նոր օրհներգը գրեթե 30 րոպեում կատարյալ սովորել:

Երբ վերջապես հաշվեցի, թե քանի օրհներգ գիտեմ նվագել, հասկացա, որ 50-ից ավելի օրհներգ եմ սովորել: Եվ այլևս ոչ մի կերպ չէի ուզում թողնել դաշնամուր նվագելը: Ես շատ ավելի ինքնավստահ էի նվագում և զգում էի օրհներգերի ուժն իմ կյանքում:

Օրհներգերը սուրբ գրությունների պես են, դրանք ասում են ճշմարտությունը: Երբ օրհներգեր եմ նվագում, ասես խորասուզվում եմ սուրբ գրությունների մեջ: Օրհներգեր նվագելը նպաստեց, որ ես կառուցեի իմ վկայությունը և սովորեի ճշմարտությունը: Այժմ տարբեր օրհներգերի խոսքերն եմ կրկնում, որն օգնում է ինձ օրվա ընթացքում: Դաշնամուր նվագելն ամրացրել է իմ վկայությունը և ամենուր դռներ բացել ինձ համար: