2016
Գնա՛, օգնիր նրան
April 2016


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Գնա՛, օգնիր նրան

Թոմաս Ռոբինս, Կալիֆորնիա, (ԱՄՆ)

Նկար
woman with kids at the register

Ես կանգնած էի բենզալցակայանի հերթում: Իմ դիմաց մի մայր երկու երեխաների հետ խնդրեց 3 դոլարին համարժեք բենզին և երկու վանիլային կոն պաղպաղակ:

Առաջին հայացքից ես հասկացա, որ նրանք չունևոր էին: Երեխաները ոտաբոբիկ էին, իսկ հագուստները՝ պատառոտված:

Ես լսեցի, թե կինն ինչպես էր անվերջ քանակությամբ մետաղադրամներ դնում վաճառասեղանի վրա՝ իր հաշիվը վճարելու համար:

Իմ բենզինի համար վճարելուց հետո ես դուրս եկա և նայեցի մոր մեքենային: Այն մի հին մոդելի մեքենա էր, հավանաբար քիչ վազքով:

Ես կարեկցանքի ցավ զգացի այս երկու զավակների մոր համար, բայց շարժվեցի իմ մոտոցիկլով և գնացի իմ առօրյա գործերով:

Մայրուղու վրա մի րոպե քշելուց հետո մի ձայն լսեցի. «Գնա՛, օգնիր նրան»: Հուշումը եկավ երկու անգամ:

Ես գլուխս տարուբերեցի՝ մտածելով, որ նա արդեն գնացած կլինի: Համենայն դեպս, ի՞նչ կասեի ես նրան:

Ձայնը պարզորոշ լսվեց երրորդ անգամ. «Գնա՛, օգնիր նրան»:

Ես շրջվեցի դեպի լցակայանը՝ փորձելով հասկանալ, թե ինչ էի պատրաստվում ասել, եթե նա դեռ այնտեղ էր:

Երբ տեղ հասա, տեսա, որ նրա մեքենայի դռները բաց էին: Նա վարորդի նստատեղում էր, իսկ նրա երկու երեխաները վայելում էին պաղպաղակը ետևի նստատեղին:

Ես մի կարճ աղոթք ասացի՝ Երկնային Հորից հարցնելով, թե ինչ պիտի ասեի: Նույն ձայնն ասաց ինձ. «Ներկայացիր և հարցրու՝ արդյոք նա օգնության կարիք ունի»: Ես մոտեցա նրա ավտոմեքենային և ներկայացա: Ես կիսվեցի նրա հետ, որ հուշում էի ստացել հարցնել նրան, արդյոք նա օգնության կարիք ուներ:

Նա սկսեց լաց լինել և ասաց. «Ես հենց նոր ավարտեցի աղոթքս՝ Հիսուսին խնդրելով, որ Նա ուղարկի ինչ-որ մեկին՝ օգնելու ինձ»:

Երկնային Հայրը պատասխանել էր նրա աղոթքին։ Ես վճարեցի նրա ավտոմեքենան ամբողջովին վառելիք լցնելու համար և նրան տվեցի մեր երեցների քվորումից մեկի հեռախոսահամարը, ով այդ ժամանակ աշխատող էր փնտրում: Ես չգիտեմ, թե ինչ պատահեց այս երիտասարդ մոր հետ դրանից հետո, բայց երախտապարտ եմ, որ հետևեցի նրան օգնելու հուշումին: