Հետևել Մարգարեներին և Առաքյալներին
Աստված կանչում է մարգարեներ և առաքյալներ, որպեսզի ուսուցանեն մեզ այն, ինչ Աստված ցանկանում է, որ մենք իմանանք։ Սուրբ գրություններում մենք կարող ենք կարդալ մարգարեների մասին, ինչպես օրինակ՝ Նոյի, Նեփիի և Ջոզեֆ Սմիթի մասին, և առաքյալների մասին, ինչպես օրինակ՝ Պետրոսի և Պողոսի մասին։ Այսօր մենք ունենք մարգարեներ և առաքյալներ։
Ի՞նչ է նշանակում «մարգարե, տեսանող և հայտնող»։
Մարգարեն խոսում է Աստծո փոխարեն։
Տեսանողը կարող է տեսնել անցյալը, ներկան և ապագան։
Հայտնողը հայտնում (կամ ցույց է տալիս) մեզ Աստծո կամքը։
-
Առաջին Նախագահության բոլոր անդամները մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ են, ինչպես նաև բոլոր Առաքյալները։
-
Միայն Եկեղեցու Նախագահն է լիազորված Աստծո կողմից առաջնորդելու ողջ Եկեղեցին։
-
Ընդամենը քանի՞ ապրող մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ մենք ունենք։
12 15 3 1
Պատասխան․ 15
Ինչո՞ւ է կարևոր մարգարեին հետևելը:
Մարգարեն նման է մեկին, ով դիտում է աշտարակից (տես նաև էջ 38)։ Նա կարող է տեսնել մոտեցող վտանգը և ասել է մեզ, թե ինչպես ապահով լինենք։ Նա օգնում է մեզ հետևել Հիսուս Քրիստոսին:
Ի՞նչ է մեզ խնդրել անել մեր մարգարեն:
Այսօր մեր մարգարեն Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն է։ Ահա մի քանի բաներ, որ նա խնդրել է մեզ անել։
-
Հետևեք Հիսուսի օրինակին և սիրեք բոլորին։
-
Վճարեք տասանորդ և նվիրաբերություն կատարեք միսիոներական ֆոնդին։
-
Հեռու մնացեք վատ ֆիլմերից, հեռուստատեսային ծրագրերից և այլ լրատվամիջոցներից։
-
Տաճարի նկար փակցրեք յուրաքանչյուր ննջարանում։
-
Ուսումնասիրեք գերագույն համաժողովի ելույթները։
-
Այցելեք ծերերին և եղեք լավ հարևան։
Ցանկից ընտրեք մի բան, որը կարող եք անել այս ամիս։ Ի՞նչ եք պատրաստվում անել: