2016
Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ. տաղանդավոր ղեկավար, նվիրված հայր
April 2016


Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ. տաղանդավոր ղեկավար, նվիրված հայր

Նկար
Elder Rasband

Լուսանկարները տրամադրել է Ռասբենդների ընտանիքը, եթե այլ բան նշված չէ։

Ռոն Ռասբենդը երբևէ չէր կասկածել, որ ինքը ծառայելու էր լիաժամկետ միսիայում։ Միակ հարցը, որ 19-ամյա երիտասարդն ուներ միսիայի կանչը բացելիս, այն էր, թե որտեղ պիտի ծառայեր:

«Իմ հայրիկը ծառայել է իր միսիան Գերմանիայում: Իմ ավագ եղբայրը ծառայել է միսիան Գերմանիայում: Քրոջս ապագա ամուսինը միսիան ծառայել է Գերմանիայում», - վերհիշում է նա: Կարծում էի, ես կգնամ Գերմանիա:

Բայց Տերն ուրիշ ծրագրեր ուներ: Փոխարենը Ռոնը կանչվել էր Արևելյան Նահանագների Միսիա, որի գլխավոր գրասենյակը տեղակայված էր Նյու Յորք Սիթիում (ԱՄՆ): Հիասթափված, նա վերցրեց կանչի թուղթը, մտավ ննջասենյակ, ծնկի իջավ, աղոթեց, բացեց իր սուրբ գրությունների պատահական մի էջ և սկսեց կարդալ․

«Ահա, տե՛ս, ես բազում ժողովուրդ ունեմ այս վայրում, մերձակա շրջաններում. և արդյունավետ դուռ պիտի բացվի մերձակա շրջաններում, արևելյան այս հողում:

Հետևաբար, ես՝ Տերս, թույլ եմ տվել, որ դուք գաք այս վայրը. քանզի ինձ այդպես էր նպատակահարմար հոգիների փրկության համար» (ՎևՈւ 100.3–4 շեշտադրումն ավելացված է):

Անմիջապես Սուրբ Հոգին հաստատեց Ռոնին, որ նրա կանչը Արևելյան Նահանագների Միսիա սխալ չէր:

«Իմ զգացմունքները հիասթափությունից անցան դեպի սուրբ գրություններից ստացած իմ առաջին տպավորությունները այն մասին, որ սա այն տեղն է, որ Տերն ուզում է՝ ես գնամ», մտաբերում է նա: Դա կարևոր հոգևոր փորձառություն էր ինձ համար:

Նրա միսիան դեպի արևելյան նահանգներ Եկեղեցու այն մի քանի կոչումներից առաջինն էր, որ նրան կտաներ այնպիսի տեղեր, որ նա երբևէ չէր ակնկալել: Եվ յուրաքանչյուր կոչման հետ՝ որպես ուսուցիչ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, միսիայի նախագահ, Յոթանասունի անդամ, Յոթանասունի Ավագ Նախագահ և Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաքյալ Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդն ընդունել է Տիրոջ կամքը և շարունակել ապավինել Նրա Հոգուն՝ Աստծո զավակներին ծառայելիս:

Լինել հրաշալի ծնողների զավակ

Որպես Հիսուս Քրիստոսի Առաքյալ իր առաջին ելույթի ժամանակ Երեց Ռասբենդը իր անկեղծ երախտագիտությունն արտահայտեց իր նախնիներին։ «Ես ծնվել եմ ավետարանով ապրող հրաշալի ծնողներից, - ասել է նա, - իսկ նրանք՝ վեց սերունդ ետ, հրաշալի ծնողներից»:1

Նկար
young Elder Rasband with parents

Նրա մայրը՝ Վերդա Անդերսոն Ռասբենդը սիրող ղեկավար էր, ով խրախուսում էր երիտասարդ Ռոնի սերը դեպի սուրբ գրությունները: Նրա հայրը՝ Ռուլոն Հոկինս Ռասբենդը, հավատարիմ քահանայություն կրող էր, ով տքնաջան աշխատող մարդու օրինակ էր:

Ռոնալդ Ա. (Անդերսոն) Ռասբենդը ծնվել է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում, 1951 թվականի փետրվարի 6-ին և ծնողների միության միակ երեխան էր: Երկուսն էլ նախկինում ամուսնացած և ամուսնալուծված էին եղել, և Ռոնը մեծացել էր երկու ավագ եղբայրների և ավագ քրոջ հավելյալ խնամքի տակ:

«Նա մեր ծնողների համակցությունն էր, ուստի մենք բոլորս սիրում էինք նրան», - ասում է նրա քույրը՝ Նենսի Շինդլերը: «Ռոնը երբեք թույլ չէր տալիս մայրիկին ու հայրիկին կանգնել կամ նստել կողք կողքի՝ առանց նրանց մեջտեղում լինելու»:

Ռոնը ընդհանրապես լավ տղա էր, բայց նա ընդունում է, որ բացասական կողմեր ուներ:

«Շատ անգամներ իմ [Երեխաների Միության] ուսուցիչը գնում էր մայրիկիս մոտ, ով ցցի Երեխաների միության նախագահն էր, և ասում էր. «Այդ Ռոնի Ռասբենդը համառ փոքրիկ տղա է»: «Բայց նրանք երբեք չէին դադարում ինձ սիրելուց: Նրանք ինձ շատ էին սիրում և միշտ նորից կանչում դասարան»:2

Ռոնի մանկությունը կենտրոնացած էր Եկեղեցու վրա՝ ծխի ժողովների, ծխի երեկույթների, ծխի ճաշկերույթների և ծխի սպորտային թիմերի: Երբ նա զբաղված չէր լինում Քաթնհուդի Առաջին Ծխի ժողովատանը, ապա կատարում էր պատահական աշխատանքներ, անում սկաուտական միջոցառումներ և ժամանակ անցկացնում ընկերների հետ: Տանը ընտանիքի ժամանակը կենտրոնացած էր սուրբ գրությունների, խաղերի և տնային գործերի վրա:

«Հայրս իր օրինակով ուսուցանել է ինձ, թե ինչ բան է աշխատանքը», - ասում է նա։ «Մայրս աշխատանքի մասին սովորեցրել է, որ պիտի անեմ այն ինքնուրույն»:

Ռոնի հայրը վարում էր հաց առաքող մեքենա, ամեն առավոտ արթնանում էր 4-ին ու տուն գալիս ուշ երեկոյան: Նրա մայրը մնում էր տանը և մեծացնում երեխաներին, հավելելով ընտանիքի եկամուտը ճենապակյա ժանյակավոր տիկնիկներ պատրաստելով ու վաճառելով:

Ռոնի՝ ղեկավարելու, հանձնարարելու և արագ գործելու բնածին կարողությունը, որ պիտի օգնեին նրան իր մասնագիտական և եկեղեցական պարտականություններում, ի հայտ եկան վաղ տարիքից:

«Ռոնին հանձնարարում էին կտրել սիզամարգի խոտը», - հիշում է քույրը: Բայց Ռոնը, ինչպես Մարկ Տվենի Թոմ Սոյերը, համոզելու ձիրքի շնորհիվ, ընկերներին էր տալիս այդ գործն անելու:

«Դուրս կնայեր ու կտեսներ, որ իր լավ ընկերն արդեն հնձում էր խոտը իր փոխարեն», - ասում է Նենսին: «Հաջորդ շաբաթ մեկ ուրիշ ընկեր էր կտրում խոտը: Նա պարզապես նստում էր դռնամուտքին և ծիծաղում ու կատակում, մինչ նրանք անում էին իր աշխատանքը»:

Ռոնի ծնողները ֆինանսական մաքառումների մեջ էին, բայց ընտանիքն ապրում էր ավետարանով: «Մենք երբեք շատ փող չենք ունեցել, - հիշում է Ռոնը, - բայց դա երբեք չի անդրադարձել իմ երջանկության վրա»:

Հուսալի ընկերներ ու ղեկավարներ

Պատանեկության տարիներին նա օրհնված էր լավ ընկերներով ու վստահելի քահանայության ղեկավարներով, որոնց թվում էր Ջեյմս Ե. Ֆաուստը (1920–2007), ով Ռոնի պատանեկության տարիներին ցցի նախագահն էր 14 տարի, իսկ հետո հաջորդաբար ծառայեց Տասներկու Առաքյալների Քվորումում և Առաջին Նախագահությունում: Ռոնի ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ էր Նախագահ Ֆաուստի և նրա ընտանիքի հետ: «Նա ինձ միշտ կոչում էր Քաթնհուդի իր տղաներից մեկը, քանի որ օգնել էր մեծացնել ինձ», - ասում է նա:

Ավագ դպրոցում Ռոնը ժամանակ չուներ սպորտով զբաղվելու, քանի որ միշտ աշխատում էր, բայց ժամանակ էր գտնում հավատարիմ ընկեր լինելու համար, որը շարունակվեց ողջ կյանքում:

«Ես միշտ հիացել եմ Ռոնով այն բանի համար, թե ով է նա, բայց նա կատարյալ չէր», - ասում է մանկության ընկեր Քրեյգ ՄակՔլերին: Ապա ժպտալով ավելացնում է. «Ես ասել եմ նրան, որ երբ նա գնա երկինք, ես նույնպես կգնամ, քանի որ մեծանալիս մենք միշտ արել ենք նույն բաները»:

Ռոնը մեկնեց միսիայի 1970 թվականի սկզբում, բայց Քրեյգը մտածում էր հետաձգել միսիոներական ծառայությունը՝ մինչ աշնանային որսի սեզոնի ավարտը: Հենց այդ ժամանակ Ռոնը զանգահարեց նրան միսիայից:

«Ես չգիտեմ, թե նա ինչպես էր զանգելու թույլտվություն ստացել, բայց խիստ հանդիմանեց ինձ, որ ես ավելի ոգևորված չէի միսիա գնալ անմիջապես», - ասում է Եղբայր ՄակՔլերին: «Իհարկե, ես չհետաձգեցի այն»:

Ռոնն իր միսիան կոչում է «աներևակայելի» փորձառություն: «Տերն օրհնեց ինձ շատ հրաշալի, հավատը խթանող փորձառություններով», - ասում է նա: «Իմ միսիան մեծ նշանակություն ունեցավ իմ հոգևոր կյանքում»:

Իր միսիայի մի մասը Ռոնն անցկացրեց Բերմուդյան կղզիներում: Նրա միսիայի նախագահը՝ Հարոլդ Նեփի Վիլկինսոնը, այնտեղ էր ուղարկում միայն «ազնիվ ու շիտակ միսիոներներին», քանի որ նա հազվադեպ էր կարողանում այցելել նրանց:

«Մենք բոլորովին մենակ էինք, բայց նախագահը կարող էր չանհանգստանալ մեզ համար», - հիշում է Ռոնը: «Մենք մեր գործը կատարում էինք»:

Դելտա Ֆիի «Երազանքի աղջիկը»

1972 թվականին միսիան ավարտելուց հետո Ռոնը աշխատանք գտավ, այդ աշուն ընդունվեց Յուտայի Համալսարան և միացավ Դելտա Ֆի Կապպային՝ վերադարձած միսիոներների համայնքին: Համայնքի սոցիալական միջոցառումների ժամանակ նա նկատեց մի հմայիչ երիտասարդ կնոջ Մելանի Թուիշել անունով: Մելանին Դելտա Ֆիի ընտրյալ «երազանքի աղջիկներից» էր, ով օգնում էր կազմակերպել համայնքի ծառայության միջոցառումները:

Ինչպես Ռոնը, Մելանին նույնպես Վերջին Օրերի Սրբերի ակտիվ ընտանիքից էր: Նրա հայրը՝ գործող զինվորական մի սպա, և նրա մայրը երբեք թույլ չէին տալիս, որ ընտանիքի հաճախակի տեղափոխությունները պատրվակ ծառայեին եկեղեցուց բացակայելու համար:

Մելանին տպավորված էր Ռոնի բարությամբ, բարեկրթությամբ և ավետարանի իմացությամբ: «Ես ասացի ինձ. «Նա այնպիսի զարմանալի մարդ է, որ նշանակություն չունի, նույնիսկ, եթե ես նրա հետ երբեք չժամադրվեմ: Ես պարզապես ուզում եմ լինել նրա լավագույն ընկերը»»:

Երբ նրանց հարաբերությունները խորանում էին, Հոգին հաստատում էր Ռոնի մասին նրա ստացած տպավորությունը և Տիրոջ հանդեպ վերջինիս ունեցած պարտականությունը: Շուտով նրանց ընկերությունը ծաղկեց ու վերաճեց «գրքային կամ կախարդական հեքիաթի սիրավեպի», ինչպես Մելանին է այն կոչում:

Երեց Ռասբենդն ասում է, որ Մելանին կատարյալ թեկնածու էր: «Մելանին ինձ կատարելապես հավասար էր ավետարանին ու ժառանգությանն իր նվիրվածությամբ: Մենք դարձանք լավագույն ընկերներ և այդ ժամանակ էր, որ ես խնդրեցի նրան ամուսնանալ ինձ հետ:

Նկար
Rasbands wedding day

Նրանք ամուսնացան 1973 թվականի դեկտեմբերի 17-ին, Սոլթ Լեյքի Տաճարում: Այդ ժամանակից ի վեր նա ասում է, որ իր «անշահախնդիր հավերժական զուգընկերը … օգնել է ձուլել իրեն՝ ինչպես կավագործի կավը, դարձնելով Հիսուս Քրիստոսի ավելի հղկված մի աշակերտ: Նրա սերն ու աջակցությունը, նաև մեր 5 երեխաների, նրանց կանանց ու ամուսինների, մեր 24 թոռների աջակցությունը սատարում են ինձ»:3

«Եկեք գնանք»

Երբ Ռոնը ծառայում էր որպես երեցների քվորումի նախագահ իր ամուսնացած ուսանողների ծխում, նա ծանոթացավ Ջոն Հանսման Ավագի՝ ծխի բարձրագույն խորհրդի խորհրդականի հետ: Ջոնին անմիջապես տպավորեց այն եղանակը, որով Ռոնը ղեկավարում էր քվորումը:

«Նա ուներ ղեկավարելու և կազմակերպչական անհավանական հմտություններ», - վերհիշում է Երեց Հանսմանը, ով որպես Տարածքային Յոթանասունական ծառայեց 1996-2011 թվականներին: «Ես կարծում էի, որ անսովոր է, որ երիտասարդ տղամարդը, ով դեռ սովորում է քոլեջում, կարող էր այդ ձևով ղեկավարել քվորումը»:

Մի քանի ամիս Ջոնը հետևում էր, թե Ռոնը ինչպես էր գաղափարները կյանքի կոչում, երբ ավարտում էր քահանայության պարտականությունները: Երբ ավագ մարքետոլոգի մի պաշտոն բացվեց Ջոնի ընկերությունում, որը հետո պիտի դառնար Հանսմանի Քիմիական Կորպորացիա, նա եզրակացրեց, որ Ռոնն ուներ այն հմտությունները, որ ինքը փնտրում էր, և առաջարկեց նրան այդ աշխատանքը: Նա պիտի աշխատանքի անցներ հաջորդ շաբաթ Օհայոյում (ԱՄՆ):

«Ես ասացի Մելանիին. «Ես չեմ պատրաստվում թողնել քոլեջը և տեղափոխվել», - պատմում է Ռոնը: «Ես աշխատել եմ իմ ողջ կյանքում, որպեսզի ավարտեմ քոլեջը, և, ի վերջո, ես մոտ եմ իմ նպատակին»:

Մելանին հիշեցրեց Ռոնին, որ լավ աշխատանք գտնելը այն նպատակն էր, որի համար նա քոլեջում էր:

«Ինչի՞ համար ես դու անհանգստանում», հարցրեց նա: «Ես գիտեմ ինչպես հավաքել իրերս ու տեղափոխվել: Ես արել եմ այդ իմ ողջ կյանքում: Ես թույլ կտամ, որ դու զանգես քո մայրիկին ամեն երեկո: Արի գնանք»:

Նկար
Elder Rasband with Jon Huntsman Sr

Ջոնի վստահությունը Ռոնի հանդեպ արդարացավ: Ջոնի հովանավորությամբ Ռոնը արագ առաջ գնաց աճող ընկերությունում, 1986 թվականին դառնալով դրա նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը: Նա շատ էր ճամփորդում ընկերության գործերով երկրի ներսում և արտասահմանում: Չնայած իր զբաղված գրաֆիկին, Ռոնն աշխատում էր տանը լինել հանգստյան օրերին: Իսկ ճամփորդելիս նա երբեմն ընտանիքի անդամներին վերցնում էր իր հետ:

«Երբ նա տանն էր, այնպես էր անում, որ երեխաներն իրենց իրոք սիրված ու կարևոր զգային: Նա մասնակցում էր նրանց միջոցառումներին և սպորտային իրադարձություններին, երբ կարողանում էր: Ջենեսսա ՄակՖերսոնը՝ զույգի չորս դուստրերից մեկը, ասում է, որ իր հոր կիրակնօրյա եկեղեցական պարտականությունները հաճախ նրան հնարավորություն չէին տալիս Եկեղեցու ժողովների ժամանակ նստել ընտանիքի կողքին:

«Մենք կռվում էինք, թե ով պիտի նստեր նրա կողքին եկեղեցում, քանի որ նա հազվադեպ էր այնտեղ լինում», - ասում է նա: «Հիշում եմ՝ ինչպես էի ձեռքս դնում նրա ձեռքի մեջ և ինքս ինձ մտածում. «Եթե միայն ես կարողանայի սովորել նրա նման լինել, ես կլինեի ճիշտ ուղու վրա և ավելի կնմանվեի Փրկիչին»: Նա միշտ իմ հերոսն էր»:

Նկար
Rasband family

Զույգի որդին՝ Քրիստիանը, վերապրում է «հայր և որդի ժամանակի» քնքուշ հիշողությունները: Ընկերները գալիս ու գնում էին ընտանիքի հաճախակի տեղափոխությունների պատճառով, ասում էր նա, «բայց իմ հայրը միշտ իմ լավ ընկերն էր մնում», թեև մրցակցային:

Դա լիներ բասկետբոլի խաղ Քրիստիանի հետ, թե սեղանի խաղեր դուստրերի հետ, թե ձկնորսություն ընտանիքի ու ընկերների հետ, Ռոնը միշտ սիրում էր հաղթել:

«Մինչ մենք մեծանում էինք, նա երբեք թույլ չէր տալիս, որ որևէ մեկը հաղթեր», - ասում է Քրիստիանը: «Մենք պիտի վաստակեինք այդ հաղթանակը, բայց դա մեզ ավելի լավն էր դարձնում: Եվ ավանդույթը շարունակվում է նրա սիրելի թոռնիկների հետ»:

Տարիների ընթացքում Ռոնի ընտանիքը նկատում էր, թե Եկեղեցու ղեկավարությունում ծառայելն ինչպես էր բազմապատկում նրա՝ սեր ու գթություն ցուցաբերելու, Հոգու զգացմունքներն արտահայտելու և ուրիշներին ոգեշնչելու կարողությունը: Երբ ծնվեց Ռոնի և Մելանիի թոռնիկ Փաքստոնը, ընտանիքը ամբողջովին ապավինեց Ռոնի հոգևոր ուժին և աջակցությանը:

Փաքստոնը ծնվել էր հազվագյուտ գենետիկ արատով և տառապում էր բազմաթիվ առողջական խնդիրներից, որոնք ընտանիքը ենթարկում էին ֆիզիկական, հոգևոր և զգացմունքային փորձությունների: Ուղևորությունը, որը հաջորդեց Փաքստոնի ծնունդին, Երեց Ռասբենդն անվանեց «դաժան փորձություն՝ սովորելու հավերժությունների հետ կապված հատուկ դասեր»:4

Նկար
Elder and Sister Rasband with grandson

Երկրի վրա Փաքստոնի կյանքի երեք կարճ տարիների ընթացքում, երբ հարցերն ավելի շատ էին, քան պատասխանները, Երեց Ռասբենդը կանգնած էր որպես հոգևոր սյուն, առաջնորդելով իր ընտանիքի ընթացքը Հիսուս Քրիստոսի Քավության զորությամբ:

Նրա նոր կոչման հայտարարությունը չզարմացրեց ընտանիքի մի քանի անդամներին և ընկերներին: «Մեզանից նրանք, ովքեր նրան բոլորից լավ էին ճանաչում,- ասում է Քրիստիանը-, մեր ձեռքերը բարձրացրինք ամենից վեր, երբ աջակցում էինք նրան որպես Առաքյալ»:

«Ես կգնամ ծառայելու»

1996 թվականին 45 տարեկանում Ռոնն իր հաջող կարիերայի կեսին կանչվեց ծառայելու որպես միսիայի նախագահ Նյու Յորքի Հյուսիսային Միսիայում: Ինչպես հին ժամանակների Առաքյալները, նա «շուտով իրանց [իր] ուռկանները թողած» (Մատթեոս 4.20):

«Կանչն ընդունելը ընդամենը մի ակնթարթ խլեց», - ասում է Երեց Ռասբենդը: Նա ասաց Տիրոջը․ «Դու ուզում ես, որ ես գնամ ծառայելու, ես կգնամ»։

Ռոնն իր հետ տարավ մի մեծ դաս, որը նա սովորել էր իր մասնագիտական փորձից. «Մարդիկ ավելի կարևոր են, քան մնացած ամեն բան»:5 Այդ գիտելիքով և ղեկավարելու իր հղկված հմտություններով նա պատրաստ էր սկսել լիաժամկետ ծառայությունը Տիրոջ արքայությունում:

Նկար
Elder Rasband as mission president in New York

Ռոնն ու Մելանին միսիոներական աշխատանքը Նյու Յորք Սիթիում համարում էին թե դժվար, թե զորացնող: Ռոնը միսիոներներին պատասխանատվություններ էր տալիս՝ ոգևորելով նրանց հավատարմությունը և ուսուցանելով, կառուցելով ու ընթացքում աջակցելով նրանց:

2000 թվականին, երբ Ռոնն ու Մելանին ավարտեցին իրենց միսիան, Ռոնը կանչվեց որպես Յոթանասունական, որտեղ նրա պատրաստվածությունը, փորձը և շատ այլ տաղանդներ օրհնեցին Եկեղեցին: Որպես Յոթանասունի Քվորումի անդամ նա ծառայեց որպես խորհրդական Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունում, օգնելով վերահսկել աշխատանքը 39 ազգերի մեջ: Չնայած նա ավարտել է քոլեջը ավելի քան 40 տարի առաջ, նա մնացել է լուրջ ուսանող, ընդունելով շարունակական ուսուցումը իր ավագ Եղբայրների կողմից, վերահսկելով Հյուսիսային Ամերիկայի արևմտյան, հյուսիս-արևմտյան և Յուտայի երեք տարածքները, ծառայելով որպես Տաճարային Բաժնի գործադիր տնօրեն, ապա Յոթանասունի Նախագահությունում՝ սերտորեն աշխատելով Տասներկու Առաքյալների հետ:

Վերջերս Երեց Ռասբենդը նշել է. «Ինչպիսի մեծ պատիվ և արտոնություն է ինձ համար լինել ամենափոքրը Տասներկու Առաքյալների թվում և սովորել նրանցից ամեն եղանակով և ամեն առիթով»:6

«Ինչ որ նրանք գիտեին, ես գիտեմ»

Նկար
two paintings

Վերևում ձախից` լուսանկարը Վինդի Քիլլերի, աջից`Մորմոն քարոզիչներ, առաջին միսիոներները Դանիայում, Առնոլդ Ֆրայբերգի կողմից (հիմնված Դալսգարդի նկարի վրա, 1856), Դեն Ջոնս Օքենս Ուեյլս, Քլարկ Քելլի Փրայս

Երկու նկարներ զարդարում են Երեց Ռասբենդի գրասենյակի պատերը: Մեկում մորմոն միսիսոներները Դանիայում ուսուցանում են մի ընտանիքի 1850-ականներին: Երկրորդում վաղ շրջանի միսիոներ Դեն Ջոնսը Բրիտանական կղզիներում քարոզում է ջրհորին ամրացված պատվանդանին կանգնած: Նկարները (վերևում աջից) Երեց Ռասբենդին հիշեցնում են իր սեփական նախնիների մասին:

«Այս վաղ շրջանի պիոներները իրենց ամեն ինչը տվեցին Հիսուս Քրիստոսի ավետարանին և թողեցին ժառանգություն, որին իրենց սերունդները պիտի հետևեն», - վկայել է նա:7 Այն, ինչն առաջ մղեց Երեց Ռասբենդի նախնիներին ձախորդության ու հալածանքի մեջ, ամենաշատն է նրան իրավունք տալիս իր նոր կոչման համար՝ գիտելիքն ու ամուր վկայությունը Տիրոջ և Նրա աշխատանքի մասին:

«Ես այնքան շատ բան ունեմ սովորելու իմ նոր կոչման մեջ», - ասել է նա: Ես ինձ շատ խոնարհ եմ զգում այդ առումով: Բայց իմ կոչման մեջ կա մի նպատակ, որը ես կարող եմ անել: Ես կարող եմ բերել «Քրիստոսի անվան հատուկ վկայությունը ողջ աշխարհում» (ՎևՈւ 107.23): Նա ապրում է»:8

Որպես պիոներների ծոռների հետնորդ նա ավելացնում է. «Ինչ որ նրանք էին զգում, ես եմ զգում: Ինչ որ նրանք գիտեին, ես գիտեմ»:9

Եվ ինչ հույս, որ նրանք ունեին իրենց սերունդներից, մարմնավորված է Ռոնալդ Ա. Ռասբենդի կյանքում, ուսմունքներում և ծառայության մեջ, ով հետևում է նրանց օրինակին և մեծարում նրանց ժառանգությունը՝ որպես Տիրոջ հատուկ վկա առաջ ընթանալիս:

Հղումներ

  1. Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Ես մնում եմ զարմացած» «Լիահոնա» նոյեմբեր 2015, 89:

  2. Ronald A. Rasband, “Friend to Friend: Golden Nuggets,” Friend, Oct. 2002, 8.

  3. Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Ես մնում եմ զարմացած», 89:

  4. Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Հատուկ դասեր», Լիահոնա մայիս 2012, 80:

  5. Ronald A. Rasband, press conference, Oct. 3, 2015.

  6. Ronald A. Rasband, testimony, Priesthood and Family Department devotional, Dec. 1, 2015.

  7. Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Ես մնում եմ զարմացած», 89:

  8. Ռոնալդ Ա. Ռասբենդ, վկայություն:

  9. Ronald A. Rasband, Pioneer Day address, Tabernacle, Salt Lake City, July 24, 2007.