2016
Երկնային Հայրը խոսեց ինձ հետ համաժողովի ելույթի միջոցով
April 2016


Երիտասարդներ

Երկնային Հայրը խոսեց ինձ հետ համաժողովի ելույթի միջոցով

Հեղինակն ապրում է Սերժիպիում,Բրազիլիա:

Ես չէի կողմնորոշվում, թե համալսարանի որ ֆակուլտետում պիտի սովորեի: Շատերը թերահավատորեն էին արտահայտվում իմ ընտրած ուղու վերաբերյալ, այնպես որ ես աղոթեցի Տիրոջը, որ տեսնեի, թե արդյոք Նա համաձայներ իմ որոշման հետ:

Իմ պատասխանը եկավ հաջորդ օրը, երբ Լիահոնայում կարդում էի գերագույն համաժողովի մի ելույթ: Ես զգացի կարծես Երկնային Հայրն ասում էր ինձ, որ Նա չէր կարող իմ փոխարեն ընտրել: Դա մի որոշում էր, որը ես ինքս պիտի կայացնեի: Գիտեի, որ անկախ այն բանից, թե ինչ ընտրություն կկատարեի, հաջողության հասնելու համար պետք էր տքնաջան աշխատել:

Գիտեմ, որ ստացա իմ աղոթքի պատասխանը: Սուրբ Հոգու հաստատումն օգնեց ինձ որոշում կայացնել: Ես սովորեցի, որ պետք է լավագույն ջանքերս ներդնեմ և իմանամ, որ Երկնային Հայրը կօգնի ինձ: