2016
Ճանաչել սատանայի կեղծիքները
April 2016


Ճանաչել սատանայի կեղծիքները

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Երբ մենք հադիպում ենք հոգևոր կեղծիքների, Մորմոնի Գիրքը կարող է օգնել մեզ որոշել, թե ինչն է ճիշտ և ինչը՝ ոչ։

Նկար
woman with money

Խանութում ես մի քանի ամերիկյան թղթադրամ էի դնում դրամապանակիս մեջ, երբ դրանցից մեկը գրավեց իմ ուշադրությունը։ Ինձ թվաց, որ մյուսների համեմատ դրա կանաչ գույնը մի քիչ բաց երանգ ուներ, ուստի ես մոտիկից զննեցի այն։ Ապա ես նկատեցի, որ Նախագահ Ջորջ Վաշինգտոնի նկարն այդքան էլ պարզ չի երևում։ Նույնիսկ թուղթը մի տեսակ տարօրինակ թվաց ինձ։ Դա կեղծ թղթադրամ էր։ Վաճառողը փոխանակեց այն իսկական դոլարով և ապա կեղծ դրամը հանձնեց խանութի մենեջերին։

Դրանից հետո ես շատ եմ մտածել այդ կեղծ դոլարի մասին։ Խորհել եմ, թե որքան ժամանակ է այն շրջանառության մեջ եղել, և քանի մարդ է տարիների ընթացքում խաբվել դրանով։ Ի դեպ, եթե ես ուշադիր չլինեի, ես նույնպես կարող էի խաբվել։ Սակայն, համեմատելով այն իրական փաստերի հետ և կենտրոնանալով տարբերությունների, այլ ոչ թե նմանությունների վրա, ես նկատեցի, որ դա կեղծ էր։

Մորմոնի Գիրքը լի է հոգևոր կեղծիքների օրինակներով, որոնց հեղինակները հետևում էին սատանային իրենց խաբեություններում և մոլորեցնում ուրիշներին իրենց իսկ շահի համար։ Ուսումնասիրելով նրանց հնարքներն ու մարտավարությունը, մենք սկսում ենք նկատել նրանց թերություններն ու սխալները, ճիշտ ինչպես փորձառու աչքն է սկսում նկատել իսկական և կեղծ դրամների տարբերությունները։ Որքան շատ ենք վարժեցնենք մեր աչքերը տարբերությունները նկատելուն, այնքան ավելի լավ կպատրաստվենք բացահայտելու մեր օրերի կեղծիքները և դիմակայելու դրանց ստերին։

Գիտելիք ձեռք բերել սատանայի կեղծիքների վերաբերյալ

Սատանան փորձում է մոլորեցնել մեզ հոգևոր կեղծիքների իր սեփական նշաններով, և եթե մենք ուշադիր չլինենք, մենք կխաբվենք։ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը (1838–1918) նախազգուշացրել է. «Սատանան հմուտ նմանակող է, և մինչ ճշմարիտ ավետարանը տրվում է աշխարհին ավելի շատ, քան երբևէ, նույն արագությամբ էլ նա տարածում է կեղծ վարդապետությունները։ Զգուշացեք նրա կեղծ գաղափարներից. դրանց միջոցով դուք ձեռք կբերեք ոչ ավելին, քան հիասթափություն, թշվառություն և հոգևոր մահ»։1

Լավագույն պաշտպանությունը, որն ունենք սատանայի կեղծիքներին խաբվելու դեմ, ավետարանի ճշմարտություններին լավագույնս ծանոթ լինելն է։ Որքան ավելի խորը իմանանք ճշմարտությունը, այնքան ավելի հեշտ կլինի նկատել տարբերությունները, երբ սատանան ներկայացնի մեզ իր կեղծիքները։ Ուստի, երբ նա անի դա, մենք պետք է փնտրենք տարբերությունները և ոչ թե նմանությունները, ճիշտ՝ ինչպես ես վարվեցի իմ դոլարի հետ, քանի որ այդ ձևով խաբեությունները միշտ հայտնի կդառնան։

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է. «Մորմոնի Գիրքը բացահայտում է Քրիստոսի թշնամիներին: … Աստված Իր անսահման կանխագիտությամբ այնպես է ձևավորել Մորմոնի Գիրքը, որ մենք կարողանանք տեսնել սխալը և իմանալ, թե ինչպես պայքարել մեր օրերի կեղծ կրթական, քաղաքական, կրոնական և փիլիսոփայական տեսակետների դեմ»:2

Այսօր մենք պատերազմում ենք սատանայի դեմ։ Մենք, ինչպես ցանկացած բանակ, պետք է իմանանք, թե ինչ է պատրաստվում անել թշնամին։ Իմացությունը , թե երբ և որտեղից կհարձակվի թշնամին, կարող է չափազանց արժեքավոր տեղեկություն լինել։ Ահա, թե ինչու է նման տեղեկատվություն ձեռք բերելու եզրույթը կոչվում «գիտելիքներ հավաքել»։ Ճանաչել մեր թշնամուն նշանակում է դառնալ ավելի խելացի, քան մեր թշնամին է։ Մորմոնի Գիրքը կարող է օգնել մեզ «գիտելիքներ հավաքել» սատանայի կեղծ մեթոդների վերաբերյալ։

Շողոքորթությունը կեղծիք է

Մորմոնի Գրքի կեղծավորների մեծ մասը օգտագործում են շողոքորթությունը և անձնական հմայքը՝ իրենց նպատակին հասնելու համար։ Օրինակ, Սերեմը «ուներ ժողովրդի լեզվի կատարյալ իմացություն. ուստի, կարողանում էր օգտագործել անչափ շողոքորթություն և խոսքի մեծ զորություն՝ ըստ դևի զորության» (Հակոբ 7․4): Նոյ թագավորի ամբարիշտ քահանաները ասում էին «սին ու շողոքորթ խոսքեր» (Մոսիա 11․7)՝ դրդելով ժողովրդին կռապաշտություն և այլ ամբարշտություններ գործել։ Կորիհորը հասավ նման արդյունքների իր օրերում՝ «մոլորեցնելով շատերի սրտերը» (Ալմա 30․18)։ Ամաղիկիան և Գադիանթոնը օգտագործել են շողոքորթելու իրենց հակումները, որպեսզի հավաքեն ամբարիշտ հետևորդների բանակներ (տես Ալմա 46․10, Հելաման 2․4

Սա պատահականություն չէ։ Շողոքորթությունը ծանծաղ է, կեղծավոր, սին և չափազանցվող։ Նեփին զգուշացրել է նրանց մասին, ովքեր «կսովորեցնեն այս ձևով՝ կեղծ, սին և հիմար վարդապետություններ, և փքված կլինեն իրենց սրտերում, և կջանան իրենց խորհուրդները խորը թաքցնել Տիրոջից. և նրանց գործերը խավարում կլինեն» (2 Նեփի 28․9):

Շողոքորթությունը հաճախ օգտագործվում է խաբելու համար․ այն սովորաբար ունենում է ծածուկ շարժառիթ կամ գաղտնի նպատակ։ Շողոքորթությունը հիմնականում վերաբերում է ձևին և ոչ թե գաղափարին, և այն հրապուրիչ է բնական մարդու մեջ եղած ունայնության ու հպարտության համար։ Ուստի, Տիրոջ մարգարեներն ասում են մեզ պարզ, սակայն կարևոր ճշմարտություններ, որոնք մենք պետք է լսենք։

Շողոքորթությունն այն լեզուն է, որով խոսում է սատանան։ Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստը (1920–2007)՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, բացատրել է․ «[Սատանայի] ձայնը հաճախ հնչում է շատ ողջամիտ և նրա ուղերձը շատ արդարացված։ Դա գրավիչ, հետաքրքիր ձայն է՝ քաղցր հնչողությամբ։ Այն ոչ կոպիտ է, ոչ էլ անհամապատասխան։ … Ոչ ոք ականջ չէր դնի սատանայի ձայնին, եթե այն կոպիտ ու անդուր հնչեր»։3

Նկար
whispering

Երբ աշխարհը ներկայացնում է մեզ որևէ գաղափար, փիլիսոփայություն կամ կարծիք, որը ունայն է և բխում է հպարտությունից կամ չափից ավելի լավն է թվում ճշմարիտ լինելու համար, դա անմիջապես պետք է նախազգուշացում լինի մեզ համար։ Վերաբերվեք դրանց որպես կեղծ գաղափարների։ Համեմատեք դրանք ճշմարտությունների հետ, որոնք ուսուցանվել են Տիրոջ մարգարեների կողմից։ Փնտրեք տարբերություններ, այլ ոչ թե նմանություններ, և կեղծ գաղափարներն ակնհայտ կդառնան։

Նեորը հայտնի կեղծավոր էր

Նեորը ազատորեն օգտագործում էր սատանայի շողոքորթության մեթոդը։ Եկեք ուսումնասիրենք նրան որպես հոգևոր կեղծավորության օրինակի։ Նեորը, ում վարդապետությունը կարծես թե ընդունում էր փրկիչ ունենալու գաղափարը, հայտնի և տաղանդավորքարոզիչ էր նեփիացիների մեջ։ Նեորը բազմաթիվ հետևորդներ ձեռք բերեց, ուսուցանելով, որ «ողջ մարդկությունը կփրկվի վերջին օրը» և «վերջում բոլոր մարդիկ պետք է ունենան հավերժական կյանք» (Ալմա 1․4

Կարո՞ղ ենք տեսնել, թե ինչու էր Նեորի ուղերձը շատ գրավիչ։ Նա ուսուցանում էր շատ հեշտ թվացող գաղափարներ, ասելով, որ քանի որ Աստված սիրում է բոլորին, Նա կփրկեր բոլորին՝ անկախ ամեն ինչից։ Ուստի, առաջ գնացեք և արեք ինչ ուզում եք, քանի որ ամեն բան լավ է լինելու։ Դա մի հրապուրիչ փիլիսոփայություն է, որը թևածում էր Նեորի օրերում (տես Ալմա 1․5), ինչպես նաև այն ներկայացվում է շատերի կողմից մեր օրերում։ Երկինք տանող անվճար տոմսը մի բան է, որը մարդիկ ըստ երևույթին ցանկանում են ունենալ։

Այսպիսով, ո՞րն էր Նեորի ուղերձի խնդիրը։ Եկեք կրկին վերանայենք նրա փաստարկների հիմնական կետերը․

  • Աստված ստեղծել է ողջ մարդկությանը․ ճիշտ է։

  • Աստված ստեղծել է ողջ մարդկությանը․ ճիշտ է։

  • Մենք չպիտի վախենանք Աստծուց․ ճիշտ է։

  • Փրկության գաղափարը պետք է ուրախացնի մեզ․ ճիշտ է։

Առայժմ կան բազմաթիվ նմանություններ Նեորի ուսուցանածի և ավետարանի ճշմարտությունների միջև։ Սակայն հիշեք, ճիշտ՝ ինչպես կեղծ թղթադրամի դեպքում, մենք պետք է փնտրենք տարբերությունները, ոչ թե նմանությունները։ Ուստի, եկեք դիտարկենք Նեորի վերջին գաղափարը․

  • Աստված բոլորին կպարգևի հավերժական կյանք․ կեղծ է։

Ահա այն կարևոր տարբերությունը, որն ասում է մեզ, որ Նեորը հոգևոր կեղծավոր է։ Ֆիզիկական մահից փրկությունը ապահովագրված է բոլորի համար, սակայն հոգևոր մահից փրկությունը կախված է ապաշխարելու մեր ցանկությունից։ Եթե մենք ապաշխարենք, ապա կարող ենք ստանալ հավերժական կյանք (տես Հակոբ 6․11)։ Սակայն այն ձրի չի տրվում։

Գեդեոնն ու Ալման նկատում են կեղծիքը

Նեորի չար մտադրությունները բացահայտվեցին այն օրը, երբ նա հանդիպեց Գեդեոնին՝ Աստծո Եկեղեցու մի արդար ուսուցչի։ Տարիներ առաջ Գեդեոնը պայքարել էր Նոյ թագավորի դեմ, ուստի փորձառություն ուներ հոգևոր կեղծավորների հետ (տես Մոսիա 19․4–8)։ Նեորը «սկսեց սաստիկ վիճել նրա հետ, որպեսզի կարողանար եկեղեցու ժողովրդին մոլորեցնել․ բայց [Գեդեոնը] ընդդիմացավ նրան՝ խրատելով նրան Աստծո խոսքերով» (Ալմա 1․7)։ Գեդեոնը հասկացել էր, որ Նեորը կեղծավոր էր։ Երբ բացահայտվեց Նեորի էությունը, նա ցանկացավ կիրառել սատանայի մեկ այլ միջոց՝ սպանությունը։ Սակայն Գեդեոնի մահը զուր չանցավ: Մարդիկ կեղծավոր Նեորին բերեցին Ալմայի առաջ դատվելու։

Ալման նկատեց, որ Նեորը ոչ միայն մեղավոր էր քահանանենգության և սպանության համար, այլ նաև, որ եթե նա ազատության մեջ մնար, քահանանենգությունը ժողովրդի մեջ «լիակատար կործանման կհասցնի նրանց» (Ալմա 1․12)։ Ուստի, Նեորը մահվան դատապարտվեց, և «խայտառակ մահ տարավ» (Ալմա 1․15

Գեդեոնն ու Ալման օրինակ են ծառայում մեզ համար։ Երբ մենք ունենք Հոգին մեզ հետ, մենք կտեսնենք և կլսենք «բաները, ինչպես դրանք իրականում կան» (Հակոբ 4․13)։ Մենք կկարողանանք տարբերել սատանայի կեղծավոր ծրագրերն ու նախագծերը «կատարյալ իմացությամբ, ինչպես ցերեկը խավար գիշերից» (Մորոնի 7․15

Մեր «կեղծավոր» թշնամին խելացի է, սակայն Գեդեոնի և Ալմայի նման մենք կարող ենք լինել ավելի խելացի։ Ճիշտ, ինչպես ես սկսեցի աստիճանաբար նկատել իմ դոլարների միջև եղած տարբերությունները, մենք կարող ենք աստիճանաբար վարժել մեր աչքերը, ինչպես նաև մեր միտքը և հոգին, որպեսզի զանազանենք ճշմարիտը և սուտը։ Երբ այդպես անենք, մենք կբացահայտենք կեղծավորներին և կդիմակայենք նրանց ստերին:

Հղումներ

  1. Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. (1939), 376.

  2. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 159)։

  3. James E. Faust, “The Forces That Will Save Us,” Liahona, Jan. 2007, 4.