2016
Էթանի վկայությունը
April 2016


Էթանի վկայությունը

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Թվում էր, թե բոլորը, բացի Էթանից, վկայություն ունեին։

«Լսիր, լսիր: Սուրբ Հոգին է շշնջում: Լսիր, լսիր ցածր մեղմ ձայնն է խոսում» (Children’s Songbook, 106):

Նկար
ethans testimony

Էթանը նստեց միացյալ ժամի և նայեց, թե ինչպես էր իր լավագույն ընկերը՝ Սեմը, իր վկայությունը բերում: Իր ընկերուհին՝ Սառան, սպասում էր իր հերթին: Սեմը խոսում էր իր կատարած ծառայության ծրագրի մասին: Նա ասաց, որ վկայություն ուներ ծառայության մասին: Սառան իր վկայությունը բերեց ընտանիքների մասին: Էթանի ուսուցիչը նույնպես բերեց իր վկայությունը: Նա խոսեց տաճարային աշխատանքի մասին: Նրանք բոլորն էլ վկայեցին, որ Եկեղեցին ճշմարիտ է: Թվում էր, թե բոլորը, բացի Էթանից, վկայություն ունեին։

«Ես ինչի՞ մասին վկայություն ունեմ»,- մտածում էր Էթանը:

Նա հիշեց, երբ մի քանի տարի առաջ ինքն ու իր ընկերները մկրտվեցին: Իրենց Երեխաների խմբի ուսուցիչը, Քույր Քալդերը, խոսեց Սուրբ Հոգու մասին:

«Սուրբ Հոգին կարող է քո սրտում այրող զգացում առաջացնել: Նա կարող է օգնել քեզ իմանալ, թե ինչն է ճշմարիտ: Այդպես ենք վկայություն ստանում այն ամենի մասին, ինչին հավատում ենք»:

Էթանը փորձել էր անել այն, ինչ ճիշտ էր, որպեսզի զգար Սուրբ Հոգին: Նա կարդում էր սուրբ գրություններն ու աղոթում: Սակայն երբեք չէր ունեցել այդ այրող զգացումը, որի մասին մարդիկ ասում էին: Արդյո՞ք դա նշանակում էր, որ նա վկայություն չուներ:

Հաջորդ օրն այդ միտքն անընդհատ պտտվում էր Էթանի գլխում: Նա դեռևս մտածում էր այդ մասին, երբ դասերից հետո Սեմի հետ սքեյթբորդ էին վարում: Նա մտածում էր, ինչպես կարող էր հարցնել Սեմին այդ մասին:

«Հեյ, Սեմ,- վերջապես հարցրեց Էթանը,- դու վախենո՞ւմ էիր, երբ երեկ քո վկայությունը բերեցիր»:

Սեմը ցատկեց սքեյթբորդի վրայից և քայլեց դեպի խոտածածկույթը: «Ոչ այդքան,- ասաց նա՝ խոտերի վրա նստելով,- Դրանից առաջ ես կիսվել եմ իմ վկայությամբ ընտանեկան երեկոյի ժամանակ»:

Էթանը մոտեցավ նրան և սքեյթբորդը դրեց իր ծնկներին: «Բայց ինչպե՞ս իմացար, որ դու վկայություն ունես»:

«Դե, ես աղոթեցի և լավ զգացողություն ունեցա»:

Էթանը դանդաղ գլխով արեց. նա ձեռքով ակն էր պտտում: Ինչ-որ կերպ ինքն էլ էր ուզում այդ նույն զգացողությունն ունենալ:

Այդ երեկո, երբ տանը մութ էր և հանգիստ, Էթանն իր մահճակալի մոտ ծնկի իջած աղոթեց:

«Երկնային Հայր,- ասաց նա,- խնդրում եմ օգնիր ինձ վկայություն ունենալ: Օգնիր իմանամ, որ Եկեղեցին ճշմարիտ է: Որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր: Եվ որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»:

Իր աղոթքի մեջտեղում Էթանը կանգ առավ: Նա մի պահ մտածեց: Ապա ինքն իրեն հարցրեց. «Լավ, իսկ ես ինչ-որ բան գիտե՞մ»:

Ապա մի հանգիստ խաղաղ զգացում պարուրեց իրեն: Դա ուժեղ այրող զգացում չէր: Էթանը գիտեր, որ դա Սուրբ Հոգին էր:

Նրա գլխում մի միտք ծագեց. «Ես գիտեմ, որ գիտեմ»: Այդ մասին մտածելիս Էթանը հասկացավ, որ նախկինում ունեցել էր այդ խաղաղ զգացումը:

Երբ նա կարդում էր Մորմոնի Գիրքը, շատ լավ էր իրեն զգում: Այժմ գիտեր, որ դա Սուրբ Հոգին էր վկայում իրեն: Երբ նա գնում էր եկեղեցի և իրեն այնտեղ լավ էր զգում, դա ևս Սուրբ Հոգին էր: Նա արդեն վկայություն ստացել էր:

Նա հենց հիմա ամեն ինչ իմանալու կարիքը չուներ: Բայց նա գիտեր, որ Սուրբ Հոգին իրական է և կարող է օգնել իրեն զարգացնել իր վկայությունը:

Էթանը սկսեց կրկին աղոթել: Բայց այս անգամ նա աղոթեց, որ շնորհակալություն հայտներ: