2016
Սովորեք օրհներգ նվագել 10 րոպեում:
April 2016


Սովորեք օրհներգ նվագել 10 րոպեում:

Նկար
learn to play a hymn 1
Նկար
learn to play a hymn 2
Նկար
learn to play a hymn 3

Եթե դուք նախկինում երբեք դաշնամուր չեք նվագել, բայց միշտ ցանկացել եք սովորել, ահա ձեր հնարավորությունը: Ձեզ անհրաժեշտ է ունենալ ստեղնաշար: Նույնիսկ եթե դուք ստեղնաշար չունեք տանը, կարող եք այս ուղեցույցը ձեզ հետ տանել որևէ տեղ, որտեղ դաշնամուր կամ աստեղնաշար կա, և սկսել սովորել:

Այս դասն այնքան պարզ ու հեշտ է, որ դասի վերջում դուք կկարողանաք որևէ օրհներգ նվագել: Իրականում հնարավոր է, որ այս դասին դուք կարողանաք մոտ 10 րոպեում նվագել օրհներգի մեղեդին:

Պատրա՞ստ եք: Եկեք սկսենք:

Պատրաստվում ենք դաշնամուր նվագել

  1. Երբ նստում եք դաշնամուրի մոտ և ձեր մատները դնում ստեղնաշարին, ետ հրեք ձեր աթոռը բավականաչափ հեռու, որպեսզի ձեր արմունկները թեթևակի թեքվեն:

  2. Նստեք աթոռի վրա այնպես, որ այն լինի ստեղնաշարի ուղիղ կենտրոնի դիմաց:

  3. Նստեք աթոռի ծայրին, մեջքը ուղիղ, իսկ մարմնի ծանրությունն առաջ:

  4. Ոտքերը դրեք գետնին:

  5. Հարմարավետ նստեք՝ ճիշտ կեցվածք պահպանելով:

  6. Համոզվեք, որ լուսավորությունը լավ է նոտաներն ու ստեղնաշարը տեսնելու համար:

  7. Կանգնեք: Ձեռքերը իջեցրեք և թուլացրեք: Ուշադրություն դարձրեք դրանց բնական թեքությանը՝ կարծես դրանք գնդակ են պահում: Երբ նորից նստեք, մատները դրեք ստեղնաշարին՝ պահելով նույն բնական թեքությունը:

  8. Դրեք ձեր ձեռքերը ստեղնաշարի վրա, թույլ տալով, որ ձեր մատները դիպչեն սպիտակ ստեղներով կազմվող մեծ տարածքի կենտրոնին: Ձեռքի ափերը պահեք ստեղնաշարից վերև, բայց մի իջեցրեք դրանք ստեղներից ներքև գտնվող փայտի վրա:

  9. Խփեք ստեղնին մատի թմբիկով՝ձեր մատի մատնահետքի վերին մասով: Բոլոր մատները կորացրեք, բարձրացնելով այն ձեռքի ետնամասի հոդից: Երբ հարվածում եք ստեղնին, մատների հոդերը պահեք թեք վիճակում:

Նվագել մատների թմբիկներով

Որպեսզի հեշտությամբ ճիշտ մատը տեղադրեք յուրաքանչյուր ստեղնի վրա, մատները համարակալեք՝ ինչպես ցուցադրված է այստեղ: Մատների համարները գրված են էջի վրա՝ նոտաների կողքին:

Դրեք ձեր ձեռքը ցանկացած հինգ ստեղնի խմբի վրա՝ պահելով յուրաքանչյուր մատը մեկ ստեղնի վերևում: Օգտագործելով մատների համարները վարժվեք՝ նվագելով ստեղները ճիշտ մատով՝ինչպես ցույց է տրված: Նոտաների վերևի նշանները աջ ձեռքի համար են: Նոտաների ներքևի նշանները ձախ ձեռքի համար են:

Նվագել «Կա մի հեռու կանաչագեղ մի սար» հաղորդության օրհներգը

Դրեք ձեր ձեռքերը ստեղնաշարի վրա՝ ինչպես ցուցադրված է ներքևում:

Օգտագործեք սև ստեղների երկու կամ երեք խումբ, որպեսզի հեշտությամբ գտնեք ճիշտ դիրքը:

Նվագեք այս օրհներգը՝ հետևելով մատների համարներին՝ ինչպես ցույց է տրված: Նոտաների վերևի նշանները աջ ձեռքի համար են, իսկ նոտաների ներքևի նշանները ձախ ձեռքի համար են: Նվագեք օրհներգը մինչև զգաք, որ ձեզ համար արդեն հեշտ է: Օգտագործեք ճիշտ նվագելու տեխնիկայի սկզբունքները, որոնք թվարկված են ինը կետից բաղկացած ցուցակում:

Դուք սովորեցիք դաշնամուրի վրա նվագել մի պարզ օրհներգի մեղեդի: Ուրիշ օրհներգեր նվագելու համար պիտի սովորեք հարվածելու, ռիթմի և նոտաների մի քանի հիմնական տարրեր:

Ահա ամենալավ մասը. դասը, որ դուք հենց նոր սովորեցիք, Եկեղեցու ստեղնաշարային դասընթացի առաջին դասն է, որը Եկեղեցու բաշխման կենտրոնում մատչելի է վեց լեզուներով:1 Արագ յուրացնելու հրահանգների ծրագիրը կօգնի ձեզ սովորել ինքնուրույն կամ խմբով: Կարող եք սովորելու գործընթացում նույնիսկ ընդգրկել ձեր ողջ ընտանիքը՝ որպես ընտանեկան երեկոյի միջոցառում: Դասընթացը կարելի է ավարտել ընդամենը վեց շաբաթում:

Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երաժշտության անհատական դասերն օգնում են լավացնել ուսանողների կենտրոնանալու, ուսուցման վարպետության և տրամաբանելու հմտությունները:2

Երաժշտական հմտություններ սովորելիս մենք զարգացնում ենք Տիրոջ պարգևած շնորհը, ավելացնում ենք մեր գիտելիքները և սովորում շատ տարբեր եղանակներ, որոնցով կարող ենք կիրառել մեր գիտելիքները և տաղանդները՝ կառուցելու Նրա արքայությունը:

Հղումներ

  1. Ստեղնաշարային դասընթացի փաթեթը պատվիրելու համար այցելեք store.lds.org կայքը:

  2. Տես Laura Lewis Brown, “The Benefits of Music Education,” pbs.org; Jessica Velasco, “How the Arts Can Help Students Excel,” the Science of Learning Blog, Dec. 11, 2012, scilearn.com/blog/how-arts-help-students-excel; “Music Helps Children Learn Maths,” The Telegraph, Mar. 22, 2012, telegraph.co.uk։