2016
Արդյո՞ք հրահանգները հասկանալի են։
April 2016


Մտորումներ

Արդյո՞ք հրահանգները հասկանալի են։

Հեղինակը, ով ապրում էր Կոլորադոյում, մահացել է անցած տարի։

Հեծանիվով կատարած ուղևորության արդյունքում համոզվեցի, որ մենք պետք է մշտապես ստուգենք Տիրոջ կողմից նախատեսված մեր կյանքի ուղու քարտեզը։

Նկար
bike riding through France

Մի քանի տարի առաջ ես հեծանիվով ուղևորություն կատարեցի դեպի Ֆրանսիա իմ քրոջ, քենու և նրա աղջկա հետ։ Ամեն առավոտ մեզ տալիս էին երեք էջից բաղկացած մանրակրկիտ հրահանգներ, որոնց ճշտությամբ հետևելու դեպքում կհայտնվեինք այդ օրվա համար նախատեսված ճիշտ վայրում։ Մինչ մենք վարում էինք մեր հեծանիվները այգիների միջով, ուղեցույցում հանդիպում էինք նմանատիպ հրահանգների․ «վարեք 50մ դեպի հյուսիս, ապա թեքվեք ձախ և վարեք 100մ»։ Հրահանգներում հաճախակի տրվում էին նշաններ և փողոցների անուններ։

Մի առավոտ մենք անցնում էինք մի գեղեցիկ արահետով, սակայն շուտով հասկացանք, որ մեր ուղեցույցը չէր համապատասխանում այդ տարածքի հետ։ Հասկանալով, որ մոլորվել ենք, մենք որոշեցինք վերադառնալ այնտեղ, որտեղ մենք վերջին անգամ նկատել էինք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որպեսզի տեսնեինք, թե կարող ենք կողմնորոշվել, թե ուր գնալ։

Երբ մենք հասանք այդտեղ, մենք անմիջապես գտանք ճանապարհային մի փոքրիկ նշան, որը տրված էր նաև մեր հրահանգներում, որը մենք չէինք նկատել։ Շուտով մենք կրկին ճիշտ ուղու վրա էինք, համապատասխանեցնելով մեր առաջընթացը հրահանգների հետ, որոնք կրկին լիովին հասկանալի էին մեզ համար։

Այս փորձառությունը փոխաբերական իմաստով պատասխանեց ինձ շփոթեցնող մի հարցի։ Երբ մարդը վկայություն ունի ավետարանի մասին, ինչպե՞ս կարող է նա երբևէ շեղվել ճիշտ ճանապարհից։ Ինձ համար պարզ դարձավ մի բան, որ երբ մենք սխալ ուղղությամբ ենք ընթանում (մեղք ենք գործում) կամ թերանում ենք հետևել Աստծո պատվիրաններին, հրահանգները (Աստծո խոսքը) այլևս հասկանալի չեն լինում մեզ համար։ Քարտեզը, ինչպես եղել էր այն ժամանակ, այլևս չի համապատասխանում այն տարածքի հետ, որտեղ մենք ենք։ Եթե մենք շատ չենք հեռացել ճիշտ ճանապարհից, կարող ենք նկատել, որ մենք սխալ ուղի ենք ընտրել և պետք է վերադառնանք այնտեղ, որտեղ մենք գիտեինք, որ հետևում էինք ճիշտ ուղուն (ապաշխարենք) կամ կրկին պարտավորվենք ապրել ըստ Աստծո պատվիրանների։

Շատ հաճախ, երբ հրահանգներն այլևս չեն համապատասխանում այն վայրին, որտեղ մենք ենք, մենք հարցականի տակ ենք դնում հրահանգները։ Ետ վերադառնալու փոխարեն մենք քննադատում ենք հրահանգները և ապա խուսափում դրանցից ընդհանրապես։ Ի վերջո, այլևս չունենալով մեր նպատակակետի հետ կապված հեռանկար, մենք մոլորվում ենք, թափառելով այն ուղիներում, որոնք ժամանակավորապես կարող են շատ գրավիչ թվալ, սակայն չեն կարող հասցնել մեզ այնտեղ, որտեղ մենք պիտի լինենք։

Ամեն օր մենք հնարավորություն ունենք ուսումնասիրելու սուրբ գրությունները։ Եվ ամեն վեց ամիսը մեկ մենք դիտում ենք Եկեղեցու գերագույն համաժողովը: Արդյոք սրանք այն պահերը չեն, երբ մենք կարող ենք ստուգել մեր քարտեզը և համոզվել, որ մենք այնտեղ ենք, որտեղ պիտի լինենք։ Մի անգամ համաժողովը լսելիս զգացի, որ լինելով անկատար՝ որպես այդպիսին, մենք կարող ենք իմանալ, որ ճիշտ ուղու վրա ենք, եթե այդ հրահանգները հասկանալի են մեզ համար։

Ինչպես ճիշտ հրահանգներին հետևելը մեզ այս կյանքում կհասցնի նպատակակետին, այնպես էլ սուրբ գրությունների ուսումնասիրությունը և ապրող մարգարեների խորհրդին հետևելը մեզ թույլ կտան ստուգել մեր ընթացքը և անհրաժեշտության դեպքում՝ ուղղել այն, որպեսզի ի վերջո հասնենք մեր երկնային տուն։