2014
Հակադրություն իմ միսիային
Հոկտեմբեր 2014


Հակադրություն իմ միսիային

Հեղինակը ապրում է Մանաուսում, Բրազիլիա

Միսիայում ծառայելու համար ինձ հետ հարցազրույց անցկացնելուց հետո, իմ ցցի նախագահն ասաց. «Տարօրինակ բաներ կպատահեն քո կյանքում, փորձելով ստիպել քեզ փոխել միտքդ»:

Նկար
illustration of worried-looking young man

Նկարազարդումները՝ Գրեգ Նյուբոլդի

Ես 15 տարեկանում միացա Եկեղեցուն և չորս տարի անց ես ներկայացրեցի իմ միսիոներկան դիմումը: Իմ ցցի նախագահի հետ հարցազրույցի ժամանակ, նա ինձ հաճոյախոսեց՝ Տիրոջը որպես լիաժամկետ միսիոներ ծառայելու իմ որոշման համար: Ապա այդ ոգեշնչված առաջնորդն ասաց մի բան, որը խորը տպավորություն թողեց ինձ վրա. «Եղբայր, այս ժամանակից սկսած, տարօրինակ բաներ կկատարվեն քո կյանքում՝ փորձելով ստիպել քեզ փոխել միտքդ»:

Մինչ սպասում էի իմ միսիոներական կանչին, որպես պրակտիկանտ ես վերապատրաստվում էի Xerox-ում: Այդ աշխատանքը հնարավոր դարձրեց ինձ համար ձեռք բերել որոշ բաներ, որոնց կարիքը ես կունենայի միսիոներկան դաշտում և մայրիկիս տան ծախսերում օգնելու համար: Գործերը շատ լավ էին գնում:

Դժբախտաբար «տարօրինակ բաներ» սկսեցին պատահել: Առաջինը մայրս հարձակման ենթարկվեց և իր վնասվածքներից գրեթե մահվան շեմին հայտնվեց, բայց բարի Երկնային Հայրը հրաշքով խնայեց նրա կյանքը:

Այդ ժամանակ մայրս, երկու փոքր քույրերս և ես ապրում էինք վարձով տանը: Մենք ապրում էինք իմ եկամտով և մի փոքրիկ թոշակով, որ մայրս ստանում էր տարիներ առաջ հորս մահվան պատճառով:

Որոշ մարդիկ՝ ներառյալ Եկեղեցու անդամները, հարցնում էին. «Մի՞թե այնքան քաջություն կունենաս, որ թողնես մորդ այդ վիճակում և գնաս միսիա»: Այս հարցը կրկին և կրկին լսելով՝ կասկածներ առաջացան իմ սրտում:

Մի օր իմ ցցի նախագահը կանչեց և ասաց ինձ, որ իմ միսիայի կանչը եկել էր և խնդրեց, որ ես այդ երեկո գնամ նրա գրասենյակը, որպեսզի նա տար Եկեղեցու վարչությունից եկած այդքան երկար սպասված ծրարը: Ես և հուզված էի և երջանիկ այդ նորությունից:

Նույն օրը իմ աշխատանքի տեղի տնօրենը խնդրեց, որ իր հետ խոսեմ նախքան նախաճաշը: Երբ մտա նրա գրասենյակ, ինձ ողջունեցին սիրալիր ձևով և մենք զրուցեցինք մի քանի րոպե իմ ուսուցման մասին և ինչ էի սովորել ընկերությունում: Ապա կազմակերպությունում այդ զորավոր մարդն ասաց մի բան, որն այդ քաղաքում շատերի երազանքն էր. «Դուք լավ աշխատանք եք կատարել այստեղ, որպես պրակտիկանտ, և մենք կամենում ենք աշխատանքի ընդունել ձեզ և պահել թիմում: Դուք ի՞նչ եք կարծում»:

Սա իմ կյանքի ամենադժվարին որոշումներից մեկն էր: Վայրկայնները թվում էին հավերժություն: Թվում էր, թե լսում էի մարդկանց ինձ հարցնելիս, թե արդյոք պատրաստվո՞ւմ էի լքել մորս առանց իմ ֆինանսական աջակցության և գնալու միսիոներական դաշտ:

Այնուամենայնիվ, ես հիշում էի այն բաները, որոնք ես սովորել էի սուրբ գրություններից և իմ Եկեղեցու ղեկավարներից և մի շատ սրբազան ձևով ես գիտեի անխախտ համոզվածությամբ, որ Աստված ուզում էր, որ ես ծառայեի որպես Իր Եկեղեցու լիաժամկետ միսիոներ: Ես գիտեի, որ Նա հոգ կտաներ իմ ընտանիքին, որ ես կարող էի վստահել Նրան և որ ամեն ինչ լավ կլիներ:

Ես բացատրեցի իրավիճակը իմ տնօրենին և նրա պատասխանը դեռ արձագանքում է մտքումս. «Ես մտածեցի, որ դու համառ երիտասարդ ես, և ահա դու դեն ես նետում քո կյանքի հնարավորությունը»:

Ես սրտանց շնորհակալություն հայտնեցի նրա առաջարկի համար և 28 օր հետո ես տեղեկացրեցի միսիոներական ուսուցման կենտրոն Սան Պաոլոյում, Բրազիլիա:

Իմ միսիայի ժամանակ Տերն ապահովեց իմ ընտանիքի կարիքները Եկեղեցու ընկերների միջոցով և հրաշագործ ուղիներով: Մորս առողջությունը վերականգվեց և նոր աշխատանքային հնարավորություններ առաջացան քույրերիս և նրա համար:

«Տարօրինակ բաներ» իսկապես պատահում են, երբ մենք որոշում ենք ծառայել Տիրոջը: Սակայն ես կկամենայի խոնարհաբար ավելացնել իմ վկայությունը հազարավոր ուրիշների վկայություններին, ովքեր ստանձնել են Աստծո ծառայությունը, որ միսիոներական ծառայությունը խորապես ազդել է իմ կյանքի վրա: