2014
Տունը` սովորելու հիմնական վայր
Հոկտեմբեր 2014


Տունը՝ սովորելու հիմնական վայր

Երբ Եկեղեցում սովորելը նպաստում է տանը սովորելուն, դուք դնում եք ավետարանով ապրելու ամուր հիմքը:

«Խնդրում եմ, անպայման կարդացեք հաջորդ շաբաթվա դասի առաջադրանքը»: Այս խոսքերը ծանո՞թ են ձեզ: Եկեղեցում այդ խոսքերով են հիմնականում ավարտում իրենց դասն ուսուցիչները:

Անշուշտ կարևոր է ձեր կիրակնօրյա դասերին պատրաստվելը, բայց արդյո՞ք երբեմն համարում եք, որ դուք հիմնականում ուսումնասիրում և խորհրդածում եք, որպեսզի լիովին պատրաստ լինեք կիրակնօրյա դասին:

Իրականում, պետք է հակառակը լինի:

Եկեղեցու ողջ «ուսուցումը, ծրագրերը և միջոցառումները [կենտրոնանում] են տան վրա և աջակցվում են Եկեղեցու կողմից»:1 Դա նշանակում է, որ մեր Եկեղեցու ժողովները իրականում նպատակ ունեն աջակցել անհատական և ընտանեկան ուսումնառությունը: Նախագահող Եպիսկոպոս Գերի Ի. Սթիվենսոնն ուսուցանել է. «Ուսուցանելու և սովորելու հիմնական վայրը տունն է»:2 Երբ ուսումնառությունն ու ուսուցումը կենտրոնանում են տանը, դա իր մեջ կրում է դարձի բերող զորություն:

Սա է 2014թ. ամենամյա օժանդակի ուսուցման ուղերձը, Սովորել և ուսուցանել տանը և Եկեղեցում, որը առկա է առցանց՝ annualtraining.lds.orgկայքում: «Մեզանից ոչ ոք չի նվազեցնում եկեղեցում, ժողովատանը կատարվող ուսուցման դերը,- ասում է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը,- Մենք դա արել ենք մեր ողջ կյանքի ընթացքում, բայց ուզում ենք ուսումնական գործընթացն ընդգրկի մեր կյանքի ամեն օրը»:3 Եթե այդ սկզբունքը կիրառեք ձեր ընտանեկան կյանքում, կարող եք դնել «ուսման տան» հիմքը (ՎևՈւ 88.119), որը ձեր և ձեր ընտանիքի համար կստեղծի հոգևոր տանիք և պաշտպանություն:

Սովորել տանը

Գուցե անմիջապես արդյունք չտեսնեք, բայց երբ օգտվեք սովորելու և ուսուցանելու առօրյա սովորական թվացող պահերից, դա հզոր ազդեցություն կթողնի: Ահա, թե ինչպես են մի քանի ընտանիքներ ներկայացնում այդ ազդեցությունն իրենց կյանքում:

Սովորական պահեր

Նկար
A father and son carrying skateboards as they walk down a wet road.

«Լինում են պահեր, երբ մենք կաշկանդվում ենք և չենք կարողանում ավետարանական թեմաների վերաբերյալ զրույցներ ունենալ: Ուսուցման ոչ պաշտոնական պահերը իրոք օրհնել են մեզ ուսուցանել կարևոր դասեր մեր երեխաներին: Նաև օրվա մեջ հանդիպում են ոչ այնքան պաշտոնական ուսուցման պահեր, որքան սովորական ուսուցման պահեր, այնպես որ մենք օգտվում ենք այդ հնարավորություններից կարևոր սկզբունքներ ուսուցանելով մեր երեխաներին: Օրինակ, մթերք գնելիս ես սովորեցնում եմ ազնվության մասին: Երեխաներս ավելի արագ են սովորում սկզբունքները, երբ տեսնում են դրանց կիրառումը»:

Մոնա Վիլանուեվա, Ֆիլիպիններ

Զրույց երթևեկելիս

Նկար
A mother and her young daughters sitting together on a sofa. They are looking at a magazine.

«Ես ամեն առավոտ դուստրերիս ավտոբուսով տանում եմ դպրոց, և մենք առիթ ենք ունենում զրուցելու: Մի օր մենք նկատեցինք, որ ամուսիններ են վիճում: Դուստրերս անմիջապես նայեցին ինձ, որ իմ կարծիքն իմանային: Փոխարենը ես հարցրեցի իրենց կարծիքն այդ միջադեպի վերաբերյալ: Նրանք ասացին ինձ, որ իրենց կարծիքով տղամարդը երբեք չպետք է այդպես խոսի իր կնոջ հետ: Դրանից հետո մենք զրուցեցինք ամուսնության և հարաբերությունների մասին: Մեր 30-րոպե տևողությամբ ավտոբուսով երթևեկելը դարձավ շատ կրթող և վեհացնող փորձառություն»:

Մարիո Լորենս, Գվատեմալա

Ամրապնդել կապը սեղանի շուրջ

Նկար
Mother and children making cookies.

«Որ ֆորմալ ուսուցման պահերը օգնել են ինձ ավելի լավ հարաբերություններ հաստատել իմ երեխաների հետ: Դպրոցից տուն գալով, խոհանոցի սեղանի շուրջ նստած ճաշելիս մենք քննարկում ենք այդ օրվա իրենց դպրոցական առօրյան: Հաճախ նրանք կիսվում են, ինչ է ասել ընկերը կամ ինչպես են ընդունել ինչ-որ մեկի խոսքը կամ արարքը: Այդ ժամանակ կարողանում եմ կիսել անհատական վկայությունը և քննարկել, ինչպես էր երեխաս զգացել իրեն նման իրավիճակում: Կարծում եմ ազատ քննարկումը ծավալելիս, երբ երեխաները հանգիստ են, անհրաժեշտության դեպքում նրանք առավել պատրաստ են քննարկելու կարևոր հարցերը, քանի որ վստահ են լինում, որ ծնողները կլսեն իրենց»:

Էլիսոն Ֆրոսթ, Հունաստան

Հոգատարության շրջան

Նկար
Young family in New Zealand. The parents are holding their two boys.

«Կինս և ես հասկանում ենք, որ երեխաներին ուսուցանելն առաջին հերթին ոչ թե ղեկավարների, այլ մեր պատասխանատվությունն է, չնայած մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ նրանք անում են, և հնարավորության չափով աջակցում ենք նրանց: Մեր ծուխը հրաշալի ղեկավարներ ունի, ովքեր իրոք կենտրոնանում են երիտասարդների և երեխաների վրա, և իրենց ուժերի սահմանում անում են ամեն ինչ, որպեսզի օգնեն նրանց տեսնել իրենց ողջ ներուժը՝ հիմնվելով ծնողների ներդրած ջանքերի վրա: Մի քանի առիթներով հանդիպել եմ եպիսկոպոսին, միշտ զրուցում եմ երիտասարդների ղեկավարների հետ հարցնելով իմ երեխաներից և նրանց առաջընթացից: Իմ երեխաների առաջընթացի մասին նրանց հետ իմ հաճախակի զրույցներն օգնում են մեզ բոլորիս հասկանալ, թե ինչպես կարելի է օգնել նրանցից յուրաքանչյուրին»:

Ջեսի Ն. Առումուգամ, Հարավային Աֆրիկա

Ուժ՝ սուրբ գրություններում

Նկար
Man studying the scriptures.

«Սուրբ գրությունների ուսումնասիրությունը օգնում է ինձ սովորել Քրիստոսի և Նրա հատկանիշների մասին, որպեսզի կարողանամ Նրան նմանվել: Դա հնարավորություն է տալիս ինձ հետ ավելի շատ ունենալ Հոգին, որը ուղղորդում և ուսուցանում է ինձ ինչպես կարող եմ կիրառել իմ սովորածը, որպեսզի պատրաստ լինեմ դիմակայելու կյանքի դժվարություններին և սատանայի գայթակղություններին, որ թափվում են ինձ վրա: Առանց այս օրհնության, գիտեմ, որ կյանքում կկորցնեմ իմ ներուժը որպես Աստծո որդի»:

Նաթան Վուդվարդ, Անգլիա

Սովորել Եկեղեցում՝ 10 սկզբունքներ, որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իմանա

Տանը սովորելու և ուսուցանելու ունակությունն ամրապնդելուց բացի, մենք կարող ենք ամրացնել եկեղեցու դասարանային փորձը: Ուսուցիչներ, կիրառեք այս 10 սկզբունքները, դրանք կխթանեն կյանքում ձեր աշակերտների դարձը:

  1. Խորհրդակցեք ծնողների հետ, ում առաջնային դերն է ուսուցիչ լինելը, բացահայտելով դասարանի անդամների կարիքները և ապա ուսուցանեք ըստ այդ կարիքների:

  2. Պատրաստվեք և ուսուցանեք Հոգով: Առանձնացրեք հարցերը և ուսումնական վարժությունները, որոնք կօգնեն Հոգով ուղղորդվող քննարկումներ ծավալել և հոգևոր սնուցում ապահովել դասարանի անդամների համար:

  3. Ուսուցանեք մարդկանց, ոչ թե դասերը:

  4. Կենտրոնացեք ավետարանի հիմնական վարդապետությունների վրա:

  5. Խորապես ուսուցանեք մեկ կամ երկու հիմնական սկզբունք, քան փորձեք մատուցել ողջ դասի նյութը:

  6. Հրավիրեք Հոգին՝ թույլ տալով բոլորին բերել իրենց մասնակցությունը (տես ՎևՈւ 88.122):

  7. Համոզիչ կերպով կոչ արեք գործել,- ոչ թե գնալ տուն և կարդալ, այլ գնալ տուն և կիրառել սովորածը:

  8. Բերեք ձեր վկայությունը տվյալ վարդապետության մասին՝ դասի վերջում կամ երբ Հոգին կհուշի:

  9. Ապրեք ըստ ավետարանի, և «կարքի բերեք» ձեր սեփական տունը (տես ՎևՈւ 93.43–44, 50):

  10. Գտեք ուղիներ, ինչպես կարելի է ուսուցումը շարունակական դարձնել առօրյա կյանքում:

Հղումներ

  1. Ձեռնարկ 2 Սպասավորել Եկեղեցում, (2010), 1.4:

  2. Գարի Ի. Սթիվենսոն, “The Ward Council—We’re All in This Together” (2014 auxiliary training video), annualtraining.lds.org:

  3. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, “Learning and Teaching in the Home and the Church—the Home” (2014 auxiliary training video), annualtraining.lds.org: