2014
Ես Բարբարան եմ Չիլիից
Հոկտեմբեր 2014


Ընկերներ ողջ աշխարհում

Ես Բարբարան եմ Չիլիից

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

*Ողջույն, ընկերներ

Բարբարան ապրում է Չիլիում՝ մի երկրում, որը Հարավային Ամերիկայի արևմտյան ափին է: Այն երկար է և նեղ և ժապավենի ձև ունի: Որոշ շրջաններ շոգ են և չոր (ինչպես օրինակ Ատակամա անապատը), իսկ որոշ շրջաններ էլ մերձարևադարձային և խոնավ են (ինչպես Զատկի կղզին): Նա ապրում է Չիլիի մայրաքաղաք՝ Սանտյագոյում:

  • «Ողջույն, ընկերներ», իսպաներեն

Ես միակ Եկեղեցու անդամն եմ իմ դպրոցի դասարանում: Սա ինձ հնարավորություններ է տալիս պատմել իմ ընկերներին Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին: Մի անգամ իմ լավագույն ընկերը խնդրեց ինձ ուսուցանել իրեն, թե ինչպես աղոթի: Այսպիսով, ես արեցի դա: Ապա մենք երկուսով աղոթք ասացինք դպրոցում նախաճաշի ժամանակ:

Ես ինը տարեկան եմ և ունեմ երկու փոքր եղբայր: Ես փորձում եմ լավ ավագ քույր լինել և օգնել նրանց հոգ տանել և խաղեր խաղալ նրանց հետ: Ես սիրում եմ երեխաներին հոգ տանել: Ես ուզում եմ ուսուցիչ դառնալ, երբ մեծանամ:

2013թ. ես դարձա ութ տարեկան և մկրտվեցի և հաստատվեցի հայրիկիս կողմից: Ես այնքան հուզված էի: Դա հատուկ փորձառություն էր, որը ես միշտ կհիշեմ:

Մենք տոնում ենք զվարճալի տոներ Չիլիում: Սեպտեմբերի 18-ը Անկախության օրն է, և 19-ը Զինված ուժերի օրը: Այդ երկու օրերի ընթացքում մենք պարում ենք մեր ազգային պարը, որը կոչվում է «La Cueca» և ուտում ենք համով մսով կարկանդակներ, որոնք կոչվում են էմպանադաս:

Շաբաթավերջի օրերին իմ ընտանիքը սիրում է զբոսնել և վարել չորս ակնանի մեքենա լեռներում՝ մեր տան մոտակայքում: Մենք նաև սիրում ենք ծովափ գնալ:

Մենք ունենք հատուկ Սուրբ Ծննդյան ճաշ՝ թունա ձկով լցոնված լոլիկներ: Չիլիում Ձմեռ Պապը գալիս է Սուրբ Ծննդյան ուղիղ կեսգիշերին: Մենք նույնիսկ արթուն ենք մնում մինչև որ նա գա:

Աջից՝ նկարազարդումը Թոմաս Ս. Չայլդի