2014
Իմ միահյուսված վկայությունը
Հոկտեմբեր 2014


Ավետարանն իմ կյանքում

Իմ միահյուսված վկայությունը

Հեղինակն ապրում է Սինգապուրում:

Ինձ համար Հիսուս Քրիստոսի ավետարանի և Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը միահյուսված են: Եթե ավետարանը ճշմարիտ է, ապա Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Միսիոներներն ուսուցանեցին իմ ընտանիքին Մորմոնի Գիրքը մեր տանը Սինգապուրում: Հայրս չմիացավ Եկեղեցուն, բայց մայրս միացավ: Նա ուսուցանեց մեզ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Նույնիսկ որպես երեխա, ես հպարտորեն պատմում էի իմ ընկերներին, որ ես Վերջին Օրերի Սուրբ էի:

Ես միշտ վստահում էի մորս ուսուցումներին: Բայց, երբ ես դարձա երիտասարդ չափահաս, մի միսիոներ հարցրեց, թե քանի անգամ էի կարդացել Մորմոնի Գիրքը: Ինձ այս հարցը տվել էին նախկինում, բայց այս անգամ ես հասկացա, որ քանի որ ես չէի կարդացել Մորմոնի Գիրքը, ես չգիտեի թե արդյոք այն ճշմարիտ էր:

Անհերքելի փաստ

Ես այլևս չէի կարող խուսափել անհերքելի փաստից՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտացիության և Մորմոնի Գրքի ճշմարտացիության միահյուսվածությունից: Եթե ավետարանը ճշմարիտ է, ապա Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Քանի որ ես չգիտեի, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ էր, այժմ ես անվստահ էի զգում ամեն ինչի հանդեպ, որոնց հավատալով էի ես մեծացել: Շփոթությունը լցվում էր միտքս և —«Արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է» հարցը— մնում էր իմ սրտում:

Իմ աճող փոխհարաբերությունը Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ, նույնպես տանում էր ինձ դեպի ճշմարտության համար ցանկության: Այն օրը, երբ ես հասկացա, որ ես կարող էի իմանալ բավականաչափ Հիսուս Քրիստոսի մասին՝ առանց լրջորեն կարդալու Մորմոնի Գիրքը, այն օրն էր, երբ ես խորապես ցանկացա իմանալ, թե արդյոք այն ճշմարիտ էր:

Կանչված որպես ուսուցիչ

Ես աղոթեցի առաջնորդության համար: Այդ ժամանակաընթացքում, իմ ճյուղի նախագահը կանչեց ինձ ուսուցանելու Մորմոնի Գրքի մասին Ավետարանի վարդապետության դասարանում: Ես ընդունեցի կոչումը, որովհետև ես զգացի, որ դա կարող էր լինել Տիրոջ պատասխանը՝ օգնելու ինձ իմանալ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին և Փրկչին ավելի մոտենալու համար:

Ուսուցանելը դժվար էր: Առաջին մի քանի կիրակիներից հետո, ես գիտեի, որ ես երբեք արդյունավետ չէի լինի, մինչև չհավատայի Մորմոնի Գրքին:

Պատմությունները քողազրկվեցին գլուխ առ գլուխ

Ես սկսեցի ուսումնասիրել Մորմոնի Գիրքը ամեն շաբաթ և շուտով ուրախություն գտա իմ կարդալու ընթացքում: Մորմոնի Գրքի պատմությունները քողազերծվեցին գլուխ առ գլուխ և մոտեցրեցին ինձ Հիսուս Քրիստոսին:

Ես կարդացի Քրիստոսի ծննդյան պատմությունը, որը Նեփին տեսավ իր տեսիլքում.

«Եվ ես տեսա Նազարեթ քաղաքը և Նազարեթ քաղաքում ես մի կույս տեսա և նա չափազանց գեղեցիկ էր ու սպիտակ: …

Եվ նա ասաց ինձ. Նայի՛ր, կույսը, որին դու տեսնում ես, Աստծո Որդու մայրն է՝ մարմնական ձևով» (1 Նեփի 11.13, 18):

Ես կարդացի երջանկության ծրագրի մասին և իմացա, որ հավատքն առ Հիսուս Քրիստոս անհրաժեշտ է մեր փրկության համար: Ամուղեկն ուսուցանել է.

«Ես իրոք գիտեմ, որ Քրիստոսը պիտի գա մարդկանց զավակների մեջ, իր վրա վերցնելու իր ժողովրդի օրինազանցությունները, և որ նա պիտի քավի աշխարհի մեղքերը. Քանզի Տեր Աստված է ասել այս:

… «Քանզի Հավերժական Աստծո մեծ ծրագրի համաձայն, պետք է մի քավություն արվի, այլապես, ողջ մարդկությունն անխուսափելիորեն պիտի կորչի» (Ալմա 34.8–9):

Ես կարդացի Հիսուս Քրիստոսի մյուս ոչխարներին Նրա ծառայության մասին հնադարյան Ամերիկայում, և ես գիտեի, որ Նա է բոլոր ազգերի Աստվածը: Նա ասել է Նեփիացիներին.«Դուք եք նրանք, ում մասին ես ասացի. ուրիշ ոչխարներ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց նույնպես ես պիտի բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը. և կլինի մեկ հոտ և մեկ հովիվ» (3 Նեփի 15.21):

Իմ վկայությունը եկավ քիչ-քիչ

Երբ ես կարդում էի Մորմոնի Գիրքը, իմ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ պայծառանում էր և իմ հասկացողությունը Նրա ծրագրի հանդեպ ընդլայնվում էր (տես Ալմա 32.28):

Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է: Սուրբ Հոգին հայտնել է ինձ, որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է, ով վերականգնեց Աստծո Եկեղեցին երկրի վրա և ով թարգմանեց Մորմոնի Գիրքը ոսկյա թիթեղներից: Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և աշխատում է ձեռք ձեռքի Աստվածաշնչի հետ միասին: Միասին նրանք վկայում են, որ Հիսուս Քրիստոսն է իսկապես Աստծո Որդին, և որ Նա է բոլոր ազգերի Աստվածը, ոչ թե հենց մեկի: