2014
Մեր էջը
Հոկտեմբեր 2014


Մեր էջը

Մի օր, մկրտվելուց քիչ առաջ, ես տատիկիս տանն էի, երբ նա գնաց նկուղ ինչ որ բան վերցնելու: Նա սայթաքեց և վայր ընկավ և չկարողացավ վեր կենալ: Նա կանչեց ինձ, բայց ես հեռուստացույց էի նայում և չլսեցի նրա կանչը: Մոտ 10 րոպե հետո ես ցածրաձայն լսեցի անունս «Թոմ»: Գնացի նրան որոնելու և նրան հատակին պառկած գտա: Ես բավականաչափ ուժեղ չէի նրան բարձրացնելու համար, այսպիսով վազեցի հարևանի տուն: Նա եկավ և օգնեց տատիկին ոտքի կանգնել:

Տատիկն ասաց ինձ.«Թոմ, դա Սուրբ Հոգին էր, որ դու լսեցիր: Ես քեզանից շատ հեռու էի, որպեսզի ինձ լսեիր»:

Ես գիտեի, որ դա Սուրբ Հոգին էր, ով շշնջաց ինձ: Այժմ ես մկրտված եմ և ուրախ եմ ունենալով Սուրբ Հոգու պարգևը:

Թոմ Ռ., 8 տարեկան, Գերմանիա

Նատալիա Ա., 10 տարեկան, Կոլումբիա

Օլիվիա Ի., 8 տարեկան, Ռումինիայից, սիրում է օգնել իր մայրիկին մաքրելու տունը: Նրա մայրն ուսուցանում է իրեն և նրա 13 ընկերներին, և երբ նրանք ընդմիջում են անում, նա սիրում է ձևացնել, որ նա է ուսուցիչը: Նա սիրում է գնալ ուղևորությունների իր ծնողների հետ և ժամանակ անցկացնել իր տատիկի ու պապիկի հետ: Երբ նա մկրտվեց, նա շատ մոտիկ զգաց Երկնային Հորը, և նա երախտապարտ է, որ կարող է ունենալ Սուրբ Հոգին՝ օգնելու իրեն որոշումներ կայացնել: Նրա Երեխաների խմբի սիրելի երգն է. «Հետևիր Մարգարեին» (Մանկական երգարան, 110):

Լիու Կ., 7 տարեկան, Էկվադոր

Թիերրի Մ., 7 տարեկան, Բրազիլիայից, սիրում է հաճախել Երեխաների խումբ և երգել օրհներգեր: Նա գիտի, որ տաճարը Տիրոջ տունն է:

Ես Եկեղեցի եմ գնում իմ ընտանիքի հետ և սովորում Հիսուս Քրիստոսի մասին: Տանը ես սիրում եմ կարդալ և սովորել սուրբգրքյան պատմություններ, երգել օրհներգեր և խաղալ խաղեր ընտանեկան երեկոյի ընթացքում: Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնում է իմ ընտանիքը և այն ինձ օգնում է երջանիկ զգալ: Ես առաջարկել եմ Մորմոնի Գիրքը երեք ուսուցիչների իմ դպրոցում և իմ լավագույն ընկերոջ՝ Միգելի ընտանիքին:

Մարթիմ Փ., 6 տարեկան, Պորտուգալիա