2014
Դարձը և փոփոխությունը Չիլիում
Հոկտեմբեր 2014


Ռահվիրաներ ամեն երկրում

Դարձը և փոփոխությունը Չիլիում

Առաջին մկրտությունները տեղի են ունեցել 1956թ.: Այժմ Չիլիում Եկեղեցին ունի 1 տաճար, 9 միսիա, 74 ցից և մոտ 600 000 անդամ:

Նկար
Día de Templo. A woman and a young girl playing on a wall outside the Santiago Chile Temple.

Իրենց պատմության 58 տարիների ընթացքում Եկեղեցու անդամները Չիլիում ցույց են տվել իրենց կյանքը հաջողությամբ դեպի մարգարեների նշած ուղղությանը փոխելու ունակություն: Այս ոգին նպաստել է այնտեղ Եկեղեցու արտասովոր աճին վերջին կես դարի ընթացքում: Այսօր Չիլին ունի մոտավորապես 600 000 անդամ՝ 30 չիլիացիներից յուրաքանչյուր մեկը:1

Առաքյալն այցելում է Չիլի

1851թ. Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Փարլի Փ. Փրատն (1807–1857) այցելեց Վալփարաիսո՝ Եկեղեցի հիմնադրելու մտադրությամբ: Ինչևիցե, նա և նրա զուգընկերները չէին խոսում իսպաներեն, նրանք ունեին շատ քիչ ֆինանսական միջոցներ և երկիրն ուներ կրոնական ազատության պակաս, ուստի, նրանք չկարողացան հաստատել Եկեղեցին:

Երեց Փրատը խորհուրդ տվեց Նախագահ Բրիգամ Յանգին (1801–77). «Մորմոնի Գիրքը և որոշ մատչելի ամսագրեր պետք է թարգմանվեն իսպաներեն և տպագրվեն, և հետո պետք է բանալին պտտվի դեպի այս ազգերը, մինչ կենդանի Քահանայությունը զուգակցվում է մի բանով, ինչը նրանք կարող են կարդալ, նույնիսկ այն գրառումները, որոնք ունեն Աստծո խոստումները, նախնիների աղոթքները և հավատքը, և Աստծո զորությունը և Հոգին՝ աշխատելու նրանց հետ Իսրայելի տունը վերականգնելու համար»:2

Եկեղեցին հիմնված է

Չնայած Երեց Փրատի կողմից գործադրված ջանքերին, ավելի քան 100 տարի անցավ, մինչև որ Եկեղեցին մշտապես հաստատվեց Չիլիում: 1956թ. Երեցներ Ջոզեֆ Բենթլին և Վերլ Ալրեդը Արգենտինա Միսիայից ուղարկվեցին քարոզելու ավետարանը Չիլիում, որն այդ պահին վայելում էր ավելի մեծ կրոնական հանդուրժողականություն: Սանտիագոյում այս միսիոներներն ունեցան Ֆոթերինգհամ ընտանիքի աջակցությունը, ովքեր Պանամայից տեղափոխված Եկեղեցու անդամներ էին և հույս էին տածում, որ մի օր միսիոներներ կգան:

Նկար
photo of first baptism in Chile in 1956 First missionaries in Chile, Joseph C. Bentley and Verle M. Allred.

Առաջին մկրտությունները Չիլիում կատարվեցին 1956թ. նոյեմբերի 25-ին Սանտիագոյում գտնվող քաղաքի ակումբի լողավազանում: Երեց Ալրեդը հիշում է. «Մենք գնացինք քաղաքի ակումբը նախքան արևածագը և ծառայություն ունեցանք աղոթքով և կարճ ելույթներով: Ես ջուրը մտա Եղբայր Գարսիայի հետ. ես առաջինը նրան մկրտեցի, ապա ութ այլ մարդկանց նրանից հետո: Սա շատ հատուկ իրադարձություն էր: Այն, ինչ բոլորս էլ զգացինք, անմոռանալի էր: … Այս անդամները դարձան Եկեղեցու ռահվիրաները Չիլիում, և ես հավատում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ մնաց մինչև մահ. Գարսիաները, Սալդանոները և Քույր Լանզարոթին»:3

Ղեկավարներ կանչելը

1959թ. փետրվարին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Սպենսեր Վ. Քիմբալը այցելեց Չիլի և շեշտեց տեղում ղեկավարություն ստեղծելու անհրաժեշտությունը: Տեղի առաջին ղեկավարներից էր Կարլոս Կիֆուենտեսը, ով միսիայի նախագահի՝ Ռոբերտ Բըրթնի խորհրդականն էր: Երեց Ջուլիո Ջարամիլլոն, ով ավելի ուշ դարձավ Տարածքային Յոթանասունական և տաճարի նախագահ, պատմել է այս փորձառության մասին. «Ես ստացա իմ առաջին տպավորությունը Եղբայր Կիֆուենտեսի վերաբերյալ, երբ հրավիրվել էի քահանայության ժողովի իմ մկրտությունից հետո: Երբ ժողովը սկսվեց, նա մոտեցավ ամբիոնին և միակ բանը, որ ես տեսա, նրա կեղտոտ, սև եղունգներն էին: Ես մտածեցի. «Ինչպես կարող է այս մարդը վարել ժողովը միսիայի նախագահի հետ միասին, եթե նա ունի կեղտոտ ձեռքեր»: Դա տևեց այնքան ժամանակ, մինչև նա սկսեց խոսել, և ես մոռացա ամեն բան, երբ զգացի նրա հոգին: Պարզ բառերով նա շատ կարևոր գաղափարներ մեզ ուսուցանեց: Նա մեծ մեքենաների մեխանիկ էր և շաբաթ օրերին աշխատում էր մինչև ուշ ժամ, ապա մաքրում էր իր ձեռքերը, սակայն իր արհեստանոցի միջոցները չէին կարող մաքրել մեքենայի այդ յուղը: Այդ ժամանակ և այդտեղ ես սովորեցի չդատել մարդկանց արտաքին տեսքից ելնելով, այլ գնահատել նրանց այն բանի համար, թե ինչպիսին են նրանք իրականում»:4

Ամրացնել աճող սերնդին

1960-ականների և 1970-ականների ընթացքում Եկեղեցին Չիլիում ամրանում էր ոչ միայն մեծ փորձառություն ունեցող տեղի ղեկավարներով, այլ նաև նոր շինարարական և կրթական ծրագրերով: Դրանց թվում էին աղոթատների կառուցումը՝ Եկեղեցու դպրոցների, սեմինարիաների և ինստիտուտների կառուցման հետ միասին:

1964թ. մարտին Չիլիում հիմնադրվեցին Եկեղեցու կողմից կառավարվող առաջին երկու տարրական դպրոցները: Ի վերջո, բացվեցին մի քանի դպրոցներ և պաշտոնապես ցուցակագրվեցին ավելի քան 2600 աշակերտներ: Սակայն, 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին բավարար քանակությամբ պետական դպրոցներ ավելի լայն տարածում գտան, և Եկեղեցին փակեց այդ դպրոցները Չիլիում:

Խոսելով կրթական ծրագրերի մասին՝ Երեց Էդուարդո Ա. Լամարտինը՝ նախկին Տարածքային Յոթանասունականը և ներկայիս Չիլիի Եկեղեցու Պատմության խորհրդատուն, ասել է. «Չիլիի դպրոցները մեծ ազդեցություն ունեցան հազարավոր երիտասարդների ուսման և հոգևոր պատրաստվածության վրա, և դրանք նպաստեցին ղեկավարների և միսիոներների նախապատրաստությանը հետագա տարիների ընթացքում»:5

Չիլիում սեմինարիաների և ինստիտուտների ծրագրերը սկսեցին գործել 1972թ.: Սկզբում ուսանողները մասնակցում էին տնային ուսուցման ծրագրի շաբաթական դասերին: Հետագայում կազմակերպվեցին ավելի հաճախակի դասեր: Այս ծրագրերը օրհնեցին երկրի երիտասարդներին և օգնեցին նրանց նախապատրաստվելու լիաժամկետ միսիոներների ծառայությանը: Երեց Էդուարդո Այալան՝ Յոթանասունի նախկին անդամը, սեմինարիայի առաջին ուսուցիչներից մեկն էր և հետագայում Չիլիում աշխատեց Եկեղեցու Կրթական Համակարգում: Նա ասել է. «Տերն ընտրեց երիտասարդներին, ովքեր այդ ժամանակ այնտեղ էին, և նրանցից շատերը վերադարձած միսիոներներ են և հրաշալի ղեկավարներ, ովքեր ունեն լավ ընտանիքներ: … Ինձ համար սեմինարիան և ինստիտուտը փրկության միջոցներ են եղել մեր երկրում այդքան շատ պայքարի ժամանակներում, և ես երախտապարտ եմ, որ կանչվեցի աշխատելու կրթական համակարգում:»6

Նկար
Group photo of fourth grade students at Church school in Santiago known as Colegio A. D. Palmer and Chilean teachers at school. This photograph is one of a twenty-five-page photocopy of Flora Decker's photograph album containing snapshots she accumulated while serving in Chilean Mission during presidencies of Carl J. Beecroft and Robert H. Burton. Most images in album include some identifying information. Copies of twenty-seven images from album and index providing additional information about those items are also included

Առաջին ցիցը

1972թ. նոյեմբերի 19-ին Երեց Գորդոն Բ. Հինքլին (1910–2008), ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից էր, կազմավորեց Սանտիագո Չիլի Ցիցը, որի նախագահը դարձավ Կարլոս Կիֆուենտեսը:

Ցցի նախապատրաստությունները ցույց տվեցին Չիլիի Սրբերի էությունը և մարգարեներին հետևելու նրանց պատրաստակամությունը: Երեց Հինքլին գնացել էր Չիլի ամիսներ առաջ, որպեսզի կազմավորեր ցիցը: Սակայն, հարցազրույցներ ունենալուց հետո, դա հետաձգվեց: Այդ ժամանակ շատ մարդիկ ունեին ֆինանսական խնդիրներ, և որոշ անդամներ դժվարանում էին ապրել տասանորդի օրենքով:

Երեց Հինքլին բացատրում էր. «Ես վերադարձա վեց ամիս անց, և մինչ ես հարցազրույցներ էի անցկացնում, ես տեսա, թե ինչպես էր մեծացել հավատքը. Նրանք կրկին ազնվորեն էին քայլում Տիրոջ առաջ, ցիցը կազմավորվեց, և այդ պահից սկսած նրանք աճել են ու բարգավաճել»:7

Ռահվիրաներ սահմանների վրա

Այսօր Արիկայում՝ Չիլիի հյուսիսում գտնվող քաղաքում կա երկու ցից: Արիկայի առաջին նորադարձների՝ Գլադիս և Խուան Բենավիդեզների պատմությունը ռահվիրաների հոգու և աստվածային ազդեցության օրինակ է հանդիսանում, երբ Եկեղեցին հաստատվում էր Չիլիում:

Եղբայր Բենավիդեզը ծանոթացավ Եկեղեցուն 1961թ., երբ քամին որոշ թերթեր էր քշել-բերել նրա մոտ. «Պարզվեց, դրանք Reader’s Digest Selections ամսագրի «Մորմոններ» վերնագրով մեծ հոդվածի էջերն էին, որտեղ նկարագրվում էր նրանց կյանքը և համոզմունքները»,- ասում է նա:

Կարճ ժամանակ անց նա վարակվեց լուրջ հիվանդությամբ, ստիպված լինելով բժշկական օգնության դիմել Սանտիագոյում: «Մինչ այնտեղ էի, ես այցելեցի իմ քույրիկին և իմացա, որ նա դարձել էր Եկեղեցու անդամ»,- ասում է նա: «Նա հրավիրեց ինձ հատուկ համաժողովի: Երբ ես լսեցի բացիչ աղոթքը և մտովի հետևեցի խոսքերին, ես մեծ ուրախություն զգացի իմ ողջ մարմնով մեկ և հասկացա, որ դա Սուրբ Հոգու ազդեցությունն էր: Համաժողովի վերջում միսիոներները տարան ինձ, որ սեղմեի Երեց Էզրա Թավտ Բենսոնի (1899–1994)՝ այցով ներկա գտնվող իշխանության ձեռքը, ով այդ ժամանակ Տասներկուսի Քվորումից էր»:

Եղբայր Բենավիդեզը ետ վերադարձավ Արիկա և կիսվեց իր փորձառությամբ իր ընկերուհու՝ Գլադիս Ագուիլարի հետ, ով այժմ նրա կինն է: Մի քանի օր անց Գլադիսը տեսավ երկու միսիոներների, ովքեր անցնում էին իր տան կողքով: «Մենք արագ գնացինք որոնելու նրանց»,- ասում է Եղբայր Բենեվիդեզը: «1961թ. հուլիսի 1-ին մենք մկրտվեցինք իմ կնոջ ընտանիքի հետ միասին: Այսօր մենք ունենք երեխաներ և թոռներ Եկեղեցում: Ես շատ շնորհակալ եմ Տիրոջը այդ քամու համար, որն իմ ձեռքերի մեջ դրեց Եկեղեցու մասին տեղեկությունը»:8

Փորձության ժամանակաշրջան

1970թ. ընտրությունների ժամանակ Սալվադոր Ալլենդը դարձավ նախագահ և հաստատեց մարքսիստական կառավարություն: Եկեղեցու անդամները դժվարություններ ունեցան սննդի և դեղորայքի սակավության, միսիոներների հանդեպ հաճախակի գործադրվող բռնության և լրատվամիջոցների բացասական ազդեցության պատճառով:

1973թ. ֆինանսական և հասարակական ճգնաժամի պատճառով բարձրացավ ռազմական հեղաշրջում և հիմնվեց բռնապետություն, որը տևեց մինչև 1990թ.: Չնայած Չիլին այսօր բարգավաճող ժողովրդավարություն է վարում, այդ երկու տասնամյակները դժվար ժամանակներ էին անդամների համար: Խմբերը, որոնք ընդդիմանում էին ռազմական բռնապետությանը, հարձակվում էին աղոթատների և անդամների վրա, համարելով, որ Եկեղեցին ներկայացնում էր Միացյալ Նահանգների կառավարության շահերը: Երեց Այալան, ով այդ ժամանակաշրջանում ցցի նախագահն էր, ասել է. «Մենք կհանդիպենք Բարձրագույն Իշխանավորների հետ, և նրանք կասեն մեզ. «Խնդրում ենք, իմաստությամբ վարվեք, շատ աղոթեք, արեք ճիշտ բաներ, որպեսզի անդամները կարգ ու կանոն պահպանեն ծխական համայնքներում»»:9

Չնայած երկրի ֆինանսական դժվարություններին և քաղաքական հակամարտությանը, որ երկու մասի էր բաժանել Չիլիի հասարակությունը 1980-ականների սկզբին, Եկեղեցին սրընթաց աճում էր: 1970 և 1985 թվականների ընթացքում Չիլիի անդամների թիվը 15 728-ից հասավ 169 361-ի:

Սանտիագոյի Տաճարը

Նկար
The Santiago Chile Temple

1980թ. Սրբերը օրհնվեցին հայտարարությամբ, որ տաճար էր կառուցվելու Սանտիագոյում, Չիլի:

Երբ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը նվիրագործեց տաճարը, նա ֆիզիկապես շատ թույլ էր, սակայն նրա ներկայությունն այնտեղ ցուցադրում էր նրա սերը Հարավային Ամերիկայի Սրբերի հանդեպ, ում հետ նա աշխատել էր 1959 թվականից: Քույր Ադրիանա Գուերա դե Սեփուլվեդան, ով այդ իրադարձության ժամանակ թարգմանում էր Քույր Քիմբալի համար, ասել է. «Երբ ես տեսա մարգարեին, հրեշտակային դեմքով այդ փոքրամարմին մարդուն, արցունքներ հոսեցին իմ աչքերից և ես չկարողացա բառեր գտնել նրան ասելու համար: Դա առաջին անգամն էր, որ ես կանգնել էի ապրող մարգարեի կողքին: Տիրոջ խոսնակին այստեղ երկրի վրա և իմ երկրում տեսնելը հրաշալի էր»:10

Տաճարը նվիրագործվեց 1983թ.-ին՝ դառնալով երկրորդը Հարավային Ամերիկայում և առաջինը՝ իսպանախոս պետությունում:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Չիլիում

2002թ. օգոստոսին Առաջին Նախագահությունը հանձնարարեց Տասներկու Առաքյալների Քվորումի երկու անդամների նախագահել Եկեղեցու երկու տարածքներում. Երեց Դալլին Հ. Օուքսը նշանակվեց Ֆիլիպիններում, իսկ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Չիլիում: Երեց Հոլլանդի ծառայությունը և ազդեցությունը Չիլիում եղած ժամանակ անսահման է, և դրա հետևանքները կմնան սերունդների մեջ:

Երեց Հոլլանդը հիմնական շեշտը դնում էր օրինակ լինելու վրա, թե ինչպես առաջնորդել այնպես, ինչպես Տերը կառաջնորդեր: Նա օգնում էր ուսուցանել նոր ղեկավարներին և կանխատեսում էր ծխերի և տասնյակ ցցերի վերակազմավորումը, դադարեցումը և միավորումը: Այս վերակազմավորումը և ուսուցումը անհրաժեշտ էր, քանի որ երկրում Եկեղեցին արագ աճում էր: Նրա ղեկավարությունն օգնեց ամրացնել միավորները և պատրաստել Եկեղեցին Չիլիում ապագայի համար:

Բացի այդ, Երեց Հոլլանդը որոշ կարևոր կապեր ստեղծեց Չիլիում: Յոթանասունից Երեց Կարլ Բ. Փրատը՝ այդ Տարածքի Նախագահության խորհրդականը, նկարագրել է այդ կարևոր հարաբերություններից մի քանիսը. «Երեց Հոլլանդը մտերմիկ հարաբերություններ ստեղծեց Ռիկարդո Լագոսի [Չիլիի նախագահի] և նրա կնոջ հետ. նրանք մի շարք մարդասիրական օգնության ծրագրեր կազմակերպեցին: Երեց Հոլլանդը Չիլիում ծանոթացավ Առաքելական բարձր կոչում ունեցող կաթոլիկ պաշտոնավարողի և այլ կարևոր անձնավորությունների հետ:»11

Վստահություն ապագայի հանդեպ

Երեց Փարլի Պ. Փրատի և Ջեֆրի Ռ. Հոլլանդի ջանքերը, առաջին միսիոներների զոհաբերությունները, ովքեր եկան Սանտիագո, Կարլոս Կիֆուենտեսի նման երեցների և Չիլիի այլ ռահվիրաների նվիրվածությունը, միավորված հարյուր հազարավորների հավատքի և նվիրվածության հետ, ովքեր միացան Եկեղեցուն ավելի քան կես դարի ընթացքում, ամուր հիմք կառուցեցին Չիլիի Եկեղեցու համար: Այսօր երկրում կա տաճար (ևս մեկը հայտարարվել է), միսիոներների ուսուցման կենտրոն, 9 միսիաներ և 74 ցցեր: Ապագան անսահման հնարավորություններ է տալիս հոգևոր աշխատանքի համար՝ հրավիրելու բոլորին գալ դեպի Քրիստոսը:

Հղումներ

  1. Տես Deseret News 2013 Church Almanac, 454:

  2. Autobiography of Parley P. Pratt, ed. Scot Facer Proctor and Maurine Jensen Proctor (2000), 504.

  3. Verle Allred, in Néstor Curbelo, LDS in South America: Chile Sur, vol. 1 (2008), 6.

  4. Julio Jaramillo, in Néstor Curbelo, LDS in South America: Chile, vol. 1 (2006), 4–5.

  5. Eduardo Adrian Lamartine Aguila, historic summary delivered to the author, Nov. 2013.

  6. Eduardo Ayala, in Néstor Curbelo, LDS in South America: Chile, vol. 1 (2006), 44, 45.

  7. Gordon B. Hinckley, in Rodolfo Acevedo A., Alturas Sagradas: Templo de Santiago de Chile, 100.

  8. Néstor Curbelo, “Blossoming in the Desert,” Church News, Nov. 9, 1996, 8–9.

  9. Eduardo Ayala, in Néstor Curbelo, LDS in South America: Chile, vol. 1 (2006), 33.

  10. Adriana Guerra de Sepúlveda, in Néstor Curbelo, LDS in South America: Chile (2006), 16.

  11. Carl B. Pratt, in Néstor Curbelo, Colombia: investigación histórica, vol. 1 (2010), 16.

  12. Jorge F. Zeballos, in a letter sent to the author, Jan. 2014.

Այս հոդվածի լուսանկարներից շատերը պատկանում են Նեստոր Կուրբելոյին. Ձախից, վերևում. Լուսանկարը՝ filipefrazao/iStock/Thinkstock; bottom: photograph by kavram/iStock/Thinkstock

Ուսուցիչները և նրանց չորրորդ դասարանի աշակերտները Եկեղեցու կողմից հովանավորվող դպրոցում՝ Քոլեգիո Ա. Դ. Փալմեր, մոտավորապես 1966թ.:

Կրոնի ինստիտուտը Տեմուկոյում Չիլիի նմանատիպ 50 ինստիտուտներից մեկն է:

Ձախից. լուսանկարը՝ Ֆլորա Դեքեր Դոնալդսոնի, Երեց Մելվին Ջ. Բալլարդի լուսանկարը՝ Ս. Վ. Էկերի© IRI

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին դիմում է 48 000 Վերջին Օրերի Սրբերին Չիլիում 1996թ. Սանտիագոյի համաժողովի ժամանակ:

Ի արձագանք 2010թ. երկրաշարժի՝ Չիլիի երիտասարդները և չափահասները, Մորմոնական Օգնող Ձեռքերը հավաքում են հիգիենայի պարագաների հավաքածուներ:

գծապատկեր, հեղինակ Մարսելո Սիլվա/iStock/Thinkstock