2014
Ընտանեկան պատմություն—Ես անում եմ դա:
Հոկտեմբեր 2014


—Ընտանեկան պատմություն—Ես անում եմ դա:

Սկսելը կարող է հեշտ լինի և զվարճալի: Ողջ աշխարհում երիտասարդությունը կատարում է ընտանեկան պատմություն և հաջողության հասնում:

Նկար
Two boys looking at family photo albums

Որտեղի՞ց սկսել: Գուցե դուք մտածում եք, որ ձեր ազգականներն արդեն արել են ողջ աշխատանքը, ինչ պետք է արվեր: Կամ միգուցե դուք նոր եք ընտանեկան պատմության համար և դա ձեզ թվում է ճնշող: Դուք դա սկսում եք՝ պահելով անձնական օրագիր, պատրաստելով անուններ տաճարի համար, կամ սովորելով ձեր կենդանի ազգականներից, դուք կարող եք մասնակցել ընտանեկան պատմությանը ուրախությամբ և իմաստալի ուղիներով:

Անձնական օրագիր պահելը՝ մեր օրհնությունները հիշելը

Օրագիր պահելը հեշտ գործ չէ: Մենք հաճախ ենք ասում, որ խիստ զբաղված ենք կամ խիստ հոգնած և որ մեր կյանքը բավականաչափ հետաքրքիր չէ գրի առնելու համար: Ես մի քանի տարի առաջ հասկացա, որ օրագիր պահելը դժվար չէր և ես կարող էի աճելով այն սկսեի սիրել:

Ես սկսեցի օրեկան գրելով մի բան: Դա նշանակություն չուներ, թե այն իսկապես երկար էր և հետաքրքրական, ես ուղղակի գրում էի ինչ իմ մտքում կար կամ ինչ որ պատահել էր այդ օրը: Դա արդեն օրհնել է իմ կյանքը:

Մի օր ինչ որ մեկն իմ ընտանիքում մաքառումների մեջ էր և չգիտեի, թե ինչ ասեի նրան, բայց այդ ժամանակ ինձ հուշվեց կարդալ նրա համար իմ օրագրից մի հատված: Ես կարողացա կիսվել իմ կողմից մի փոքրիկ մասով, որը ես գրի էի առել այդ փոքրիկ սև կազմով օրագրում և ես տեսա, թե ինչպես այն օգնեց լուսավորել նրա սիրտը:

Ես երաշխավորում եմ, որ եթե դուք սկսեք գրել օրը մեկ բան, դա կօրհնի ձեր կյանքը: Նշանակություն չունի, թե որքան փոքր է կամ որքան մեծ, ձեր կյանքում օրհնությունները գրի առնելը, կօգնի ձեզ հիշել դրանք:

Գենթրի Վ., Յուտա, ԱՄՆ

Ուրախություն գտնելով Ընտանեկան պատմության աշխատանքում՝ նախնիներ որոնելը

Նկար
A young woman and elderly woman looking at family history papers.

Երբ ես մկրտվեցի, ես շատ բան լսեցի ընտանեկան պատմության մասին, բայց ես չգիտեի ինչպես անել այն կամ արդյոք կկարողանայի: Ես որոշեցի աղոթել դրա վերաբերյալ և ես զգացի, որ պետք է սկսեի աշխատել դրա վրա հենց այժմ: Ես զգում էի, որ իմ նախնիները անհանգստանում էին ինձ համար, որ ես սկսեի և որ նրանք կօգնեին ինձ գտնել անհրաժեշտ տեղեկությունները՝ արարողությունները կատարելու համար:

Ես սկսեցի ընտանեկան պատմության դասընթաց անցնելով և մի կարճ ժամանակ անց, ես կանչվեցի ընտանեկան պատմության խորհրդատու: Ես հուզված էի, որովհետև շատ բան չգիտեի այդ մասին, բայց ես ընդունեցի կոչումը:

Մի օր ես այցելեցի տատիկիս քրոջը, ով ուներ փաստաթղթեր իմ մեծ տատիկի վերաբերյալ: Նա չէր ուզում կիսվել շատ տեղեկություններով, որովհետև նրանք ավանդույթ ունեին չխոսել մահացած բարեկամների մասին: Նա ասաց, որ հաջորդ օրը մեծ տատիկիս մահվան տարեդարձն էր և նա պատրաստվում էր այրել փաստաթղթերը: Ես հարցրեցի, թե կարող էի առաջինը տեղեկություններ վերցնել դրանցից և նա ինձ թույլ տվեց: Այդ ժամանակ ես իմացա, որ Երկնային Հայրը կօգներ ինձ շարունակել իմ հետազոտությունը:

Երբ ես ծառայում էի տաճարի մոտ գտնվող ընտանեկան պատմության կենտրոնում, ես շարունակում էի հայտնաբերել ավելի շատ բան իմ ընտանիքի մասին: Ես իմացա որ իմ երկու մեծ տատիկների տատիկն ու պապիկը իտալացի էմիգրանտներ էին, ովքեր ագարակ ունեին Սան Պաոլոյում, Բրազիլիա: Իմ ընտանիքը կորցրել էր կապը ագարակի ազգականների հետ, բայց ես գտա մի զարմիկի, ով գիրք էր գրում մեր ընտանիքի ծագումնաբանության մասին: Նա տվեց ինձ գիրքը, որի գրելը նրանից խլել էր ինը տարի: Նա ասաց, որ չգիտեր, թե ինչու պետք է գրեր այն, բայց զգում էր, որ այն օգնելու էր ինչ որ մեկին ապագայում: Ես գիտեի, որ դա Եղիայի հոգին էր ոգեշնչել նրան:

Իմ փորձառություններն ինձ ուսուցանեցին, որ մենք կատարում ենք սրբազան աշխատանք: Մեր նախնիները սպասում են մեր օգնությանը և մեր կողքին են՝ օգնելու մեզ:

Գաբրիել Դ., Բրազիլիա

Տաճարային աշխատանք կատարելը՝ Սրբազան արարողություններ

Նկար
Youth at the Preston England Temple.

Ես նորադարձ եմ և Եկեղեցու միակ անդամը իմ ընտանիքում: Ես իմացա, որ սրբազան արարողություններից մեկը մահացածների համար մկրտությունն է: Ես գնացի տաճարային ուղևորության, և երբ լսում էի բազմությանը արարողությունների մասին խոսելիս, ես զգացի մի փոքրիկ հանդարտ ձայն, որն ինձ ասաց, որ ես գնամ ընտանեկան պատմության կենտրոն ներկայացնելու տաճարային արարողության խնդրագիր մայրիկիս համար, որը մահացել էր: Ես այնքան երջանիկ էի, երբ FamilySearch -ի հաշվետվությունը հետագայում հաստատեց, որ նրա տաճարային աշխատանքը կատարված էր: Դա զորացրեց իմ վկայությունը և ես գիտեմ, որ պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք այստեղ այս երկրի վրա օգնելն է մեր նախնիներին ստանալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանը:

Մարվին Ս., Ֆիլիպպիններ

Հետևելով հուշումին՝ իմանալով կենդանի ազգականներից

Նկար
Family members together at a table looking at a photo album.

Ավագ դպրոցն ավարտելուց հետո, ես տպավորված զգացի այցելել բոլոր իմ չորս տատիկ պապիկներին: Ես որոշ ազատ ժամանակ ունեի և ես հասկացա, որ ես կրկին չէի ունենա այս հնարավորությունը, այնպես որ ես անցկացրեցի մեկ շաբաթ իմ տատիկ, պապիկների յուրաքանչյուր զույգի հետ:

Ես ժամանակս անցկացնում էի քայլելով հին արկղերի միջով, կարդալով հին նամակներ, և նայելով հին նկարներ: Ես գրի առա իմ տատիկ, պապիկների կյանքի պատմությունները, քայլեցինք գերեզմանատներով և այցելեցինք, որտեղ որ իմ տատերն ու պապերն ու նրանց ազգականներն էին ապրել և աշխատել: Դա զվարճալի էր: Այնքան շատ բան իմացա իմ նախնիների, տատիկ, պապիկների, իմ ծնողների և իմ մասին: Ես հասկացա, որ ես չէի ունենա այն կյանքը, որ ես ունեմ, եթե դա չլինեին իմ նախնիները:

Իմ ուղևորությունից հետո ես վերադարձա իմ նախնիների մոտ 1 000 անուններով և կարողացա անել տաճարային աշխատանք նրանցից շատերի համար: Հետևելով Սուրբ Հոգու հուշումներին և իմ տատիկ, պապիկներին այցելելը լավագույն որոշումներից մեկն է, որ ես երբևէ ընդունել եմ:

Շենլի Փ., Կալիֆոռնիա, ԱՄՆ

Տանը զգալը՝ անուններ տանելը տաճար

Նկար
Indexing, UK Army war records screen, Wales, UK

Երբ ես հայրիկիս հարցրեցի ընտանեկան պատմության գաղափարների մասին, որպեսզի լրացնեի իմ Անձնական Առաջընթացի ծրագիրը, նա բացատրեց, որ գտել էր մի քանի ընտանեկան անուններ մի քանի տարի առաջ, բայց չէր կարողացել անունները պատրաստել տաճար տանելու համար ինքնուրույն, իր ժամանակի սղության պատճառով: Իմ օգնությունը կարող էր հնարավոր դարձնել ընտանիքի այս անդամների համար ստանալ տաճարային օրհնություններ:

Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում ես անցկացրեցի կիրակի կեսօրները և երեկոները անուններ մուտքագրելով համակարգչում և իմանալով ընտանեկան պատմություներ հայրիկիցս: Մենք նույնիսկ միկրոֆիշ պատվիրեցինք ավելի շատ տեղեկություններ գտնելու համար: Երբեմն, երբ դժվար էր լինում կարդալ հին ժապավեններ, ես լուռ աղոթք էի ասում և հետո վերցնում թուղթը պատկերները զանազանելու համար: Խավարից հայտնվում էին անունները:

Ի վերջո ես հավաքեցի մի մեծ հավաքածու ընտանեկան անունների և երիտասարդությունը մեր ծխում օգնեց ավարտել մկրտությունները: Ծնողներս և ծխի մյուս անդամները հետո տանում էին անուններով քարտերը՝ կատարելու տաճարային մյուս արարողությունները:

Թվում էր ընդամենը մի կարճ ժամանակ անցավ, մինչև ես գտա ինձ նախապատրաստվելիս տաճար գնալու իմ իսկ օժտման համար: Ես հուզված էի, բայց նաև լարված:

Երբ գնում էինք տաճար, հայրս բացատրեց, որ նա գտել էր ընտանեկան անունների քարտերից մի քանիսը, որոնք ես պատրաստել էի իմ Անձնական Առաջընթացի ծրագրի համար: Մի քանիսը սխալ տեղերում էին դրվել, այսպիսով նա բերել էր քարտեր մայրիկիս, իմ նշանածի, և իր համար, որպեսզի ավարտեր: Նա կիսվեց ինձ հետ նրանց անուններով, և ես հիշում էի նրանց իմ ծրագրից:

Երբ ես սրբազան ուխտեր կապեցի տաճարում, ես շրջապատված զգացի իմ սիրելիներով վարագույրի երկու կողմից էլ: Ես զգացի խորը խաղաղություն իմանալով, որ ես կարող էի հավերժորեն միավորված լինել ընտանիքիս հետ:

Հոլլի Փ., Այդահո, ԱՄՆ