2014
Բարձր գրավչությամբ թույն
Հոկտեմբեր 2014


Բարձր գրավչությամբ թույն

Ալիսոն Լ. Ռադոլ, Յուտա, ԱՄՆ

Նկար
illustration of ants in a garden

Երբ ես դուրս եկա դիմացի դռնից վերցնելու լրագիրը, ես տեսա մի անդուր տեսարան: Կարմրավուն գույնի այրող մրջյունները թումբ էին կազմել գիշերվա ընթացքում՝ բարձրանալով մարգագետնի և մայթի միջև գոյացած ճեղքի միջից:

Չնայած ամուսինս և ես Տեխասում, ԱՄՆ, երկար չէինք ապրել, ես գիտեի իմ ցավոտ փորձառությունից, որ մրջյունների այրող խայթոցի, ոչ թե գույնի պատճառով էին դրանք վաստակել իրենց մականունը: Ես քայլերս ուղղեցի դեպի տնակը, որտեղ մենք պահում էինք թունաքիմիկատները: Այնուհետև ես կարդացի պիտակի վրայի հրահանգները:

«[Այս թունաքիմիկատը] բարձր գրավչություն ունի այրող մրջյունների համար»,- ասվում էր այնտեղ: «Նրանք կտանեն այն իրենց թումբը, կկերակրեն իրեն մայր մրջյունին և մրջնագաղութը կմահանա»: Պիտակը հրահանգում էր ինձ շաղ տալ մի քանի հատիկներ թմբի վրա և կողքերը: Մնացածը կանեին մրջյունները:

Ես թերահավատ էի: Այրող մրջյունները բավականին խելացի էին թվում ինձ, որոնք կարողանում են կառուցել բարձր թմբեր մեկ իսկ գիշերում: Ես կասկածում էի, թե նրանք կխաբվեին ծպտված թույնով, բայց ես այնուամենայնիվ շաղ տվեցի:

Մի քիչ անց ես տեսա, որ թումբը եռուզեռի մեջ էր: Ես հեռավորություն էի պահպանում, բայց կռացած նայում էի իրարանցմանը: Նրանք այնպես էին խանդավառված, կարծես թե երկնքից հենց նոր մանանա էր տեղացել: Նրանք բարձրացնում էին սպիտակ հատիկները իրենց փոքրիկ չանչերով և միմյանց բախվելով իրենց շտապողականության մեջ՝ տանում թույնը իրենց թումբը:

Ես հետևում էի սարսափած զարմանքով: Նրանք պատրաստակամորեն տանում էին թույնը իրենց տուն: Ակնհայտորեն «բարձր գրավչություն» բառերը չափազանցված չէին: Ինչ որ ձևով թունաքիմիկատների ընկերությունը կարողացել էր ինչ որ վատ բանը՝ նույնիսկ մահացուն, չափազանց լավ երևացնել:

Ես երբեք չեմ տեսել ավելի զարմանալի օրինակ, թե ինչպես վատը կարող էր դարձվել լավ երևացող: Դա ստիպեց ինձ մտածել այն մասին, թե ինչպես է սատանան անում նույն բանը: Ես հանգստացա հասկանալով, որ չնայած նա կարող է շաղ տալ իր ծպտված թույնը իմ տան շուրջը, նա չի կարող այն ներս բերել, մինչև ես թույլ չտամ նրան: Այսպիսով ինչպե՞ս կարող եմ այն դուրս պահել:

Իմ սիրելի սուրբ գրության հատվածներից մեկը միտքս եկավ. «Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից»: Այդ Հոգով, բացատրում է Մորմոնը, մենք կարող ենք «կատարյալ իմացությամբ իմանալ» թե արդյոք ինչ որ բան Աստծո՞ւց է, թե սատանայից (Մորոնի 7.16):

Այդ դատապարտված մրջյուններին հետևելու փորձառությունը լցրեց ինձ երախտագիտությամբ, որ ամուսինս և ես կարող ենք դատել և իմանալ անկասկած, արդյոք թույլ տալ ինչ որ բան մտնի մեր տուն: Մեր գործն էր ուսուցանել մեր երեխաներին հետևել Քրիստոսի Հոգուն, որպեսզի նրանք ևս կարողանային ճանաչել թույնը, երբ այն հանդիպեր իրենց:

Երբ ես կռացած նայում էի այդ միջատներին յուրաքանչյուր վերջին հատիկը իրենց թումբը տեղափոխելիս, ես երդվեցի անել այն ամենը, ինչ կարող էի՝ թույնը իմ տնից հեռու պահելու համար:

Պիտակը հրահանգում էր ինձ շաղ տալ որոշ հատիկներ թմբի վրա և մոտակայքում: Մրջյունները կանեին մնացածը: