2014
Նա սիրում է ձեզ
Հոկտեմբեր 2014


Նա սիրում է ձեզ

Ալիս Վիկտորիա Ուեսթոն-Շերվուդ, Արկանազաս, ԱՄՆ

Ես նստած էի սելեստիալ սենյակի մի անկյունում՝ երգեհոնի կողքին Մեմֆիսի Թեննեսսի Տաճարի նվիրագործման ընթացքում: Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920–2007), Առաջին Նախագահության անդամ 1995 թվականից մինչև 2007 թվականը, եկել էր նվիրագործելու տաճարը: Նա և մի քանի ուրիշ առաջնորդներ նստած էին միկրոֆոնի ետևում: Տեղի եկեղեցական երգչախումբը խմբվեց և կանգնեց նրանց ետևում:

Մի երիտասարդ կնոջ, որին ես ուսուցանում եմ այցելությամբ, երգչախմբի անդամ էր: Ժողովի ընթացքում ես աղոթեցի, որ նա ստանար այն, ինչի համար նա եկել էր: Նա ինձ խոստովանեց, որ եկել էր տաճարի նվիրագործմանը այդ օրը, պարզելու իր դիրքը Տիրոջ հետ: Նա գործել էր լուրջ մեղքեր անցյալում, և չնայած նա ապաշխարել էր, նա դեռևս պայքարում էր՝ լավ զգալու իրեն և նույնիսկ լավ զգալու երգչախմբում երգելու համար:

Ես նայեցի Նախագահ Ֆաուստին, զգալով, որ նա որպես Տիրոջ ներկայացուցիչ Առաջին Նախագահությունում, պետք է կարողանա ինչ որ բան անել: Բայց ինչպես ես կարող էի ասել նրան և ինչպես կարող էր նա անել ինչ որ բան: Ժողովից հետո նա խմբով հեռանալու էր սենյակից, ճիշտ ինչպես որ ներս էր մտել, և չէր լինելու նախաբաններ, ոչ մի ձեռքսեղմումներ և ոչ մի խոսքերի փոխանակում: Ես հասկանում էի, նա զբաղված էր և ճանապարհորդության պետք է նախապատրաստվեր, բայց ես, այնուամենայնիվ, աղոթում էի:

Նախագահ Ֆաուստը խորը մտքի մեջ նայեց ինձ մի պահ՝ նրա հոնքերի մկանները միմյանց էին միացած: Երբ ժողովը վերջացավ, մի երջանիկ արտահայտություն ողողեց նրա դեմքը լույսով:

Նա ինձ կրկին նայեց և հետո հանկարծ կանգնեց, շրջվեց և առաջ մեկնեց ձեռքն այնքան հեռու, որքան այն կգնար: Նա ուղիղ մատնացույց արեց իմ ընկերուհուն: Ապա նա ասաց հաստատապես և բարձրաձայն. «Տերը սիրում է ձեզ»:

Նախագահ Ֆաուստի ժեստը փոքրիկ էր և պարզ, սակայն այնքան հզոր, որ այն կարող էր գալ միայն նրա հետ Սուրբ Հոգու հաղորդակցությունից, որը ես չէի կարող: Այդ մի քանի խոսքն օրհնեց իմ ընկերուհուն և շարունակում է հաստատել իմ հավատքը, որ Տերը լավատեղյակ է մեր կյանքի մանրամասներին և «որ փոքրիկ և հասարակ բաներով տեղի են ունենում մեծ բաները» (Ալմա 37.6):