2014
Աղոթքի բրդուճ
Հոկտեմբեր 2014


Երեխաներ

Աղոթքի բրդուճ

Ինչպե՞ս եք դուք իմանում, թե ինչ ասել, երբ աղոթում եք: Դուք կարող եք սկսել ձեր աղոթքներն՝ ասելով. «Սիրելի Երկնային Հայր», և ավարտել դրանք՝ ասելով «Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»: Թե ինչ կասեք աղոթքի ընթացքում, ձեր ընտրությունն է, ճիշտ ինչպես ընտրում եք, թե ինչ դնել բրդուճի մեջ:

Ընտրեք այն, ինչն ուզում եք լինի ձեր բրդուճի մեջ: Դրանց կողքին գրեք այն բաները, ինչի համար ուզում եք աղոթել: Դուք կարող եք «շնորհակալություն» հայտնել օրհնությունների համար, պատմել ձեր մտահոգությունների մասին, խնդրել օրհնություններ կամ աղոթել հարցերի շուրջ:

Դուք կարող եք կտրել-հանել այս բրդուճը կամ պատրաստել մեկ ուրիշը: Փակցրեք այն ձեր տանը, որ օգնի ձեզ հիշել բաները, որոնք կարող եք ասել ձեր աղոթքներում:

Սիրելի Երկնային Հայր

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Նկարազարդումը՝ taichi_k/iStock/Thinkstock