2014
Ինչպե՞ս գտնել ուժ և հաջողություն
Հոկտեմբեր 2014


Ինչպե՞ս գտնել ուժ և հաջողություն

Բրիգամ Յանգի Համալսարանի հավաքույթից, որը տեղի է ունեցել 1997թ. մարտի 2-ին:

Ձեզանից ոմանք գիտեն, թե ինչ են ուզում լինել և ուր են ուզում գնալ իրենց կյանքում, իսկ ոմանք չգիտեն: Ձեզանից ոմանց թվում է ունեն այնքան շատ օրհնություններ և այնքան շատ սքանչելի ընտրություններ իրենց առջևում: Ձեզանից մյուսները զգում են որոշ ժամանակով և ինչ որ պատճառով ավելի քիչ բախտավոր և ավելի քիչ գրավիչ ուղիներով, որոնք անմիջապես հայտնվում են առջևում:

Բայց ով էլ դուք լինեք և որտեղ էլ որ դուք գտնվեք, երբ որոնում եք կյանքում ձեր ուղին, ես առաջարկում եմ ձեզ «ուղին, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես ԺԴ.6): Ուր որ էլ որ գնաք, ես խնդրում եմ «եկեք դեպի Նա» (տես Մատթեոս ԺԱ.28–30) որպես հրամայական առաջին քայլ այնտեղ հասնելու համար՝ գտնելով ձեր անձնական երջանկությունը և ուժն ու հաջողությունը:

Երբ Անդրեասը և Փիլիպպոսը առաջին անգամ լսեցին Քրիստոսին խոսելիս, նրանք այնքան հուզված էին այնքան ցնցված, որ նրանք հետևեցին Նրան, երբ նա հեռացավ ամբոխից: Հասկանալով, որ Իրեն հետևում էին, Քրիստոսը շրջվեց և հարցրեց այդ երկու տղամարդկանց. «Ի՞նչ եք որոնում» Հովհաննէս Ա.38: Այլ թարգմանություններ մեկնաբանում են դա պարզորեն. «Ի՞նչ եք ուզում»:

Նրանք պատասխանեցին. «Ո՞րտեղ ես կենում» կամ «Որտե՞ղ ես ապրում»:

Եվ Քրիստոսն ասաց. «Եկ եւ տես»: Մի փոքր ժամանակ անց Նա պաշտոնապես կանչեց Պետրոսին և նոր առաքյալներից մյուսներին հրավերի նույն ոգով. «Իմ ետեւից եկ» (տես Մատթեոս Դ.19):

Ինձ թվում է, որ մեր կյանքի էությունը զտվում է մինչև Փրկչի մահկանացու ծառայությունը բացող այս տեսարաններում այս երկու համառոտ հիմունքները: Մեկ հիմունքը մեզանից ամեն մեկին ուղղված հարցն է.«Ի՞նչ եք որոնում: Ի՞նչ եք ուզում»: Երկրորդը Նրա պատասխանն է, թե ինչպես այն ստանալ: Ովքեր էլ որ մենք լինենք, և ինչպիսին էլ որ լինեն մեր խնդիրները, Նրա պատասխանը միշտ նույնն է հավերժ՝ «Եկեք ինձ մոտ»: Եկեք տեսեք, թե ինչ եմ անում և ինչպես եմ անցկացնում իմ ժամանակը: Ինձանից սովորեք, ինձ հետևեք, և ընթացքում ես կտամ պատասխաններ ձեր աղոթքներին և հանգիստ ձեր հոգիներին:

Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, ես չգիտեմ որևէ այլ ուղի ձեզ համար հաջողություն ունենալու կամ երջանիկ լինելու կամ ապահով լինելու համար: Ես չգիտեմ ձեր բեռները տանելու կամ որևէ այլ ուղի ձեզ համար գտնելու այն, ինչ Հակոբը կոչեց «այն երջանկությունը, որը պատրաստված էր սրբերի համար» (2 Նեփի 9.43): Այդ պատճառով մենք կատարում ենք հանդիսավոր ուխտեր, որոնք հիմնված են Քրիստոսի քավող զոհաբերության վրա և այդ պատճառով մենք վերցնում ենք մեզ վրա Նրա անունը:

Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին: Սա նրա ճշմարիտ և կենդանի Եկեղեցին է: Նա կամենում է, որ մենք գանք դեպի Նա, Նրան հետևելու, մխիթարվելու Նրա կողմից: Ապա Նա կամենում է, որ մենք մխիթարություն տանք ուրիշներին: Թող որ մենք բավականաչափ հավատք ունենանք ընդունելու Աստծո բարությունը և Նրա Միածին Որդու ողորմածությունը: Թող որ մենք գանք դեպի Նա և Նրա ավետարանը և բժշկվենք: