2014
Ավելի շատ բան իմանալով, թե ինչ է սպասվում
Հոկտեմբեր 2014


Ավելի շատ բան իմանալով, թե ինչ է սպասվում

Հեղինակն ապրում է Օսլոյում, Նորվեգիա:

Օսլոյի երիտասարդները, Նորվեգիա, մի օր անցկացրեցին նախապատրաստվելով որպես լիաժամկետ միսիոներ:

Նկար
photos of a missionary preparation conference

Շրջանակների պատկերները՝ lukas_zb/iStock/Thinkstock-ի

Այն ժամանակից ի վեր ինչ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց միսիոներական ծառայության տարիքի փոփոխության մասին, ողջ Եկեղեցու երիտասարդությունը եռանդուն արձագանքեց ոչ միայն ծառայելու հրավերին, այլ նաև ծառայել նախապատրաստվելու հրավերին: Իսկ նախապատրաստվելու ուղիներից մեկը ավելի շատ բան սովորելն է այն մասին, թե ինչ է սպասվում, երբ դուք դառնում եք լիաժամկետ միսիոներ:

Նորվեգիայում որոշ երիտասարդներ արեցին ճիշտ հենց այդ «Միսիոներական փորձառության մեկ օրվա ընթացքում» Ֆրեդրիկսթադ Ծխի հյուրընկալությամբ՝ Նորվեգիայի Օսլոյի Ցցում:

«ՄՈՒԿ» ընդունվելը

Երիտասարդությունը հավաքվել էր ժողովատանը մի սենյակում, որը ներկայացնում էր միսիոներկան ուսուցման կենտրոնը: «Մենք ստացանք մի հանձնարարություն սովորելու երկրի մասին», ասում է Ջակոբ Ռ.-ն Մոսս ծխից: «Այն տվեց մեզ մի զգացում այն մասին, թե ինչպիսին կլինի միսիայի կանչ ստանալը և իմանալը, որ դուք կարող եք կանչվել մի տեղ, որը տարբեր է նրանից, ինչին դուք սովոր եք եղել»:

Հանդիպում «Միսիայի Նախագահի հետ»

«Ապա մենք գնացինք դեպի հաջորդ դուռը՝ հանդիպելու մի վերադարձած միսիոների հետ, որը խաղում էր միսիայի նախագահի դերը»,- ասում է Սայմոն Վ.-ն Օսլոյի Ծխից: Վերադարձած միսիոները և մյուս վերդարաձած միսիոներները խոսեցին այն բաների մասին, թե ինչ սպասել մինչ միսիա ես ծառայում: «Կարծում եմ իսկապես լավ էր սովորել վերադարձած միսիոներներից, թե ինչ կարելի է սպասել լիաժամկետ միսիայի ընթացքում»,- ասում է Սայմոնը: Մասնակիցները նաև անվանանշաններ ստացան, նշանակվեցին մի զուգընկերոջ և հրահանգվեցին մնալ իրենց զուգընկերոջ հետ ամբողջ ժամանակ:

Զարգացնել հմտություններ

Գործնական ուսուցումները սովորեցրեցին երիտասարդներին հոգեպես զարգանալու մասին, բայց նաև ֆիզիկական կարիքները հոգալու, ինչպես օրինակ սպիտակեղենը լվանալու, բյուջեին հետևելու և լավ ֆիզիկական վիճակում մնալու մասին:

«Ես հատկապես բավականություն ստացա այն գործնական ուսուցումից, որը սովորեցնում էր, թե ինչպես սկսել ավետարանական զրույցները», - ասում է Ինգեր Սոֆի Ջեյը, Օսլոյի ծխից: «Դա մի բան է, որ ես կարող եմ սկսել անել հենց հիմա»:

Ես բավականություն ստացա քննարկելով, թե ինչպես օգտագործել «Քարոզիր Իմ Ավետարանը,» ասում է Կարլ Ֆրեդերիկ Օ.-ն Ֆրեդրիկսթադ Ծխից: «Ես միշտ մտածում էի, որ միսիոներները սուրբ գրությունների իրենց իսկ ցուցակն ունեին սովորելու, բայց ես պարզեցի, որ այն ինչ ես արդեն անում եմ սեմինարիայում, կօգնի ինձ որպես միսիոներ և այդպես էլ կօգնի այն, ինչ ես արդեն ուսումնասիրում եմ Քարոզիր Իմ Ավետարանում»:

Շատ երիտասարդներ ասում են, որ ամենահիշարժան գործնական ուսուցումներից մեկը փորձառու ձեռքերի ներառումն էր սպիտակ վերնաշապիկները արդուկելիս: «Դա հիշեցրեց ինձ, որ կան շատ պրակտիկ հմտություններ, որոնց վրա կարող եմ աշխատել պատրաստվելու լիաժամկետ միսիայի համար»,- ասում է Ջեքոբը:

«Ես սովորեցի, որ կան շատ բաներ, որոնք կարող եմ անել հենց հիմա լիաժամկետ միսիոներների հետ, ովքեր ծառայում են այստեղ, այնպես որ մենք բոլորս նույն թիմի մասն ենք կազմում»,-ասում է Սարա Ռ. -ն Սանդվիկա Ծխից: «Անդամները ևս միսիոներներ են»:

Որպես հիշեցում, որ միսիոներները ծառայում են ողջ աշխարհով մեկ, հյուրասիրությանը հատկանշական էր բաղադրատոմսեր բոլոր ազգերի տեսականիից: «Դա ինձ հիշեցրեց, որ ես պետք է փորձեմ նոր ուտելիքներ այժմ, որպեսզի սովորեմ փորձել բաներ, որոնք ես չեմ ուտում ողջ ժամանակ: Դա կօգնի ինձ ավելի արագ հարմարվել, եթե ես կանչվեմ մի տեղ, որտեղ նրանք ուտում են բաներ, որոնց ես սովոր չեմ»,- ասում է Սայմոնը:

Պատրատվելը

«Օրվա վերջում երիտասարդներից երկուսի և նոր վերադարձած միսիոներների վկայությունները լսելուց հետո, մենք երգեցինք «Կանչված ծառայելու» օրհներգը,- ասում է Լիս Անդրեա Օ.-ն, Ֆրեդրիկսթադ Ծխից: «Ես զգում էի, որ եթե ես շարունակեմ երգել այս օրհներգը ողջ ժամանակ, ես կունենամ մշտական հիշեցում, որ երբ մենք միսիոներներ ենք, մենք ծառայում ենք Երկնային Հորը և Նա կօրհնի մեզ»:

Օրվա վերջում ցցի երիտասարդները հասկացան, որ ոչ միայն նրանք նախապատրաստվում էին լիաժամկետ միսիոներական փորձառության, այլ որ նրանք կարող են միսիոներական փորձառություն ունենալ հենց հիմա և մինչև իրենց մնացած կյանքի վերջը: