2014
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Հոկտեմբեր 2014


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ահա երկու օրինակ:

«Ընտանեկան պատմություն. ես անում եմ դա», էջ 58. Կազմակերպել գրառումներ կատարելու միջոցառում: Խրախուսեք ընտանիքի անդամներին գրի առնել որևէ բան իրենց կյանքի վերաբերյալ՝ հիշողություններ անցյալից կամ մի բան, որ պատահել է նրանց հետ այդ օրը: Օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, որ կան օրագիր կազմելու տարբեր եղանակներ: Նրանք կարող են գրել, մեքենագրել կամ նկարել իրենց օրագրի գրառումները, կամ նրանք կարող են նույնիսկ ձայնագրել իրենց՝ պատմելով պատմություն ձայնագրելով այն ձայնագրող սարքի միջոցով: Խրախուսեք ձեր ընտանիքին շարունակել հաճախակի գրառումներ կատարել իրենց օրագրերում:

«Ավելի շատ բան իմանալով, թե ինչ է սպասվում», էջ 64. Խորհեք միսիայի նախապատրաստության միջոցառում անցկացնելու մասին, ինչպես արեց մի ծուխ Նորվեգիայում: Դուք կարող եք ուսուցանել նույն բաները, ինչ նրանք ուսուցանեցին, օրինակ, թե ինչպես սկսել ավետարանի մասին զրույցներ կամ ինչպես արդուկել սպիտակ վերնաշապիկը, կամ դուք կարող եք կենտրոնանալ այլ հմտությունների վրա, որոնք, ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել ձեր ընտանիքի անդամների համար միսիայի ժամանակ:

Ձեր լեզվով

Լիահոնան և Եկեղեցու այլ նյութերը տարբեր լեզուներով մատչելի են languages.lds.org կայքում: