2014
Նախապատրաստվեք նախքան աղոթելը
Հոկտեմբեր 2014


Երիտասարդներ

Նախապատրաստվեք նախքան աղոթելը

Նախագահ Այրինգը մեզ հիշեցնում է, որ աղոթքը «երկկողմանի հաղորդակցություն ‑է Աստծո և Նրա զավակների միջև»: Մեր աղոթքներին նախապատրաստվելուն ժամանակ տրամադրելը կարող է հնարավոր դարձնել այդ երկկողմանի հաղորդակցությունը: Դուք կարող եք օգտագործել ձեր օրագիրը՝ ամեն օր մի քանի րոպե տրամադրելով աղոթքի նախապատրաստությանը: Դուք կարող եք կազմել օրհնությունների ցանկ, որոնց համար ցանկանում եք շնորհակալություն հայտնել Երկնային Հորը, մարդկանց ցանկ, ովքեր ունեն ձեր աղոթքների կարիքը, և հարցերի ցանկ, որոնց պատասխանների կարիքն ունեք: Ապա հրավիրեք Հոգին, երգելով մի օրհներգ կամ կարդալով սուրբ գրությունների մի քանի հատվածներ: Երբ դուք աղոթեք, ուշադրություն դարձրեք, թե ինչ է Սուրբ Հոգին առաջնորդում ձեզ ասելու, և ուշադրություն դարձրեք ձեր զգացումներին և մտքերին (տես ՎևՈՒ 8.2–3): Խորհեք ձեր փորձառությունները ձեր օրագրում գրելու և ձեր ստացած պատասխանները վերանայելու մասին: Դուք կարող եք նաև օգտագործել Ուսուցանիր Իմ Ավետարանը. Ուղեցույց միսիոներական ծառայության համար ձեռնարկի էջեր 95-97-ում գտնվող վարժությունները, որոնք կօգնեն ձեզ գնահատել ձեր աղոթքները և սովորել ճանաչել Սուրբ Հոգին: