2014
Խաբկանքներ
Հոկտեմբեր 2014


Մինչև նոր հանդիպում

Խաբկանքներ

«Օ, այն չարի խորամանկ ծրագիրը», Լիահոնա, նոյ. 2010, 108–110:

Նկար
illustration of a man fishing in a river

Նկարազարդումները Ջ. Քեն Սպենսերի

Աշունը առանձնապես ոգևորող ժամանակ է ձկնորսների համար, քանի որ սա այն ժամանակն է, երբ կարմրախայտն անհագ սովից դրդվում է լավ սնվելու, որպեսզի իր մարմինն ամրացնի վրա հասնող ձմռան սակավ ուտելիքի դեմ:

Ձկնորսի նպատակն է հմուտ խաբկանքի միջոցով որսալ կարմրախայտին: Գիտակ ձկնորսն ուսումնասիրում է կարմրախայտի պահվածքը, եղանակը, ջրի ընթացքը, միջատները, որոնցով սնվում է կարմրախայտը, և թե երբ են բազմանում այդ միջատները: Հաճախ նա անձամբ է պատրաստում օգտագործվող խայծը: Նա տեղյակ է, որ փոքր կարթին կցված այդ արհեստական միջատը պետք է կատարյալ խաբկանք լինի, եթե ոչ՝ կարմրախայտը կնկատի անգամ ամենափոքր արատը և կանտեսի կեղծ ճանճին:

Որքա՜ն ոգևորիչ է տեսնել ինչպես է կարմրախայտը կտրում ջրի հոսանքը, կուլ տալիս թռչող միջատը, ապա դիմադրում, մինչև որ ուժասպառ է լինում և հանձնվում: Մրցակցությունը ընթանում է ձկնորսի գիտելիքի ու հմտության և ազնվահոգի կարմրախայտի միջև:

Արհեստական խայծեր օգտագործելով ու խաբելով ձուկ որսալը նման է նրան, թե ինչպես է Լյուցիֆերը հաճախ գայթակղում, խաբում և փորձում ծուղակը գցել մեզ:

Ինչպես ձկնորսը, որը գիտի, որ կարմրախայտը դրդվում է սովից, Լյուցիֆերը գիտի մեր «ախորժակը» կամ թուլությունները և մեզ փորձում է արհեստական խայծերով, որոնք, եթե կուլ տանք, մեզ կարող են դուրս հանել կյանքի հոսանքից՝ գցելով իր անողորմ ազդեցության տակ: Եվ ի տարբերություն ձկնորսի, որը ձուկը որսալուց հետո այն անվնաս բաց է թողնում ջրի մեջ, Լյուցիֆերը կամավոր ձևով մեզ բաց չի թողնի: Նրա նպատակն է իր զոհերին դարձնել իր պես թշվառ:

Հիմնական մեթոդներից մեկը, որ նա օգտագործում է մեր դեմ՝ նրա ունակությունն է ստել և խաբել՝ համոզելու մեզ որ չարը բարի է և բարին չար: Հենց սկզբից ի վեր մեծ Խորհրդում Երկնքում, սատանան «փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը, որը ես՝ Տեր Աստվածս, տվել էի նրան» (Մովսես 4.3):

Այսօր էլ մարդու Աստվածատուր կամքի ազատության համար ճակատամարտը շարունակվում է: Սատանան և նրա ծառաներն ունեն իրենց խայծերը մեր ողջ շուրջ բոլորը, հույս ունենալով, որ մենք կտատանվենք և կուլ կտանք նրա ճանճերը, որպեսզի նա կարողանա փաթաթել մեզ իր կեղծ միջոցներով:

Եղբայրներ և քույրեր. թող որ բոլորս իրազեկ լինենք արհեստական թռչող միջատներից, որոնք մեզ են մատուցվում մարդկանց հակառակորդ ձկնորսի՝ Լյուցիֆերի կողմից: Թող որ մենք իմաստություն և հոգևոր խորաթափանցություն ունենանք՝ զանազանելու և մերժելու նրա բազմաթիվ վտանգավոր առաջարկները:

Եվ ձեր բոլորի համար, ովքեր որևէ տեսակի կախվածության զոհ են դարձել, հույս կա, որովհետև Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, և Տեր Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր բաները հնարավոր է դարձնում: