2014
Համեստություն ընտրելու քաջություն
Հոկտեմբեր 2014


Համեստություն ընտրելու քաջություն

2013թ. մայիսի 2-ին Բրիգամ Յանգի Համալսարանում Կանանց համաժողովին ունեցած ելույթից:

Ի՞նչ կարող ենք մենք ուսուցանել մեր որդիներին և դուստրերին, որպեսզի օգնենք նրանց քաջություն ունենալու ընտրելու համեստությունը մի աշխարհում, որը ծաղրելու է նրանց իրենց առաքինի ընտրությունների համար:

Նկար
Youth walking on Temple Square.

Ինչո՞ւ է համեստությունն այդքան կարևոր: Ինչո՞ւ են եզրաշերտը, վզի բացվածքը կամ շապիկը կարևոր Տիրոջ համար: Ես հինգ դուստրերի և երկու որդիների մայր եմ, և ինչպես դուք կարող եք պատկերացնել, համեստության մասին հաճախ է խոսվել մեր տանը: Սակայն, տարիների ընթացքում ես սովորեցի, որ համեստությունը լավագույնս ուսուցանվում է վարդապետությունը ուսուցանելու և դրական օրինակ լինելու միջոցով: Վարդապետությունը կօգնի մեր երեխաներին հասկանալ, թե ինչու է համեստությունն այդքան կարևոր, և մեր օրինակը ցույց կտա համեստության օրհնությունների երջանիկ եղանակները:

Ի՞նչ է համեստությունը:

Համեստությունը Աստծո կողմից տրված սկզբունք է, որը կարող է օգնել մեզ սովորել պատշաճորեն օգտագործել մեր մարմինները այս մահկանացու կյանքում: Հավատքին Հավատարիմ գրքույկում համեստությունը սահմանվում է որպես «հագուստով, հարդարանքով, լեզվի հեզությամբ և օրինականությամբ դրսևորվող վարք»:1 Համեստությունը փառամոլ կամ պոռոտախոս չէ: Համեստ մարդիկ չեն օգտագործում իրենց մարմինները կամ իրենց վարքը աշխարհի գովասանքը փնտրելու համար կամ իրենց իսկ իրական կամ ենթադրվող հաջողությունների կամ ցանկալի վարքի վրա ուշադրություն գրավելու համար:

Խնդրում ենք, հիշեք, որ համեստության սկզբունքները, որոնցով կիսվում ենք այստեղ, վերաբերվում են տղամարդկանց և կանանց, որդիներին և դուստրերին, և հիշեք, որ ճիշտ ինչպես մենք ուսուցանում ենք և մեր օրինակով ցույց ենք տալիս համեստությունը,այնպես էլ մենք երբեք չենք դատապարտում նրանց, ովքեր ընտրում են կարճ կիսաշրջազգեստ կամ «ծիածանագույն մազեր և բազմաթիվ շքեղ մատանիներ»:2 Մենք միշտ կարեկցանքի և Քրիստոսանման սիրո օրինակ ենք հանդիսանում, մնալով հավատարիմ Տիրոջ հաստատած չափանիշներին:

Ես վկայում եմ, որ ընտրությունները, որոնք մենք կատարում ենք համեստ տեսք և վարք ունենալու համար, զորեղ ուղերձ են հղում այն մասին, որ մենք հասկանում ենք մեր ինքնությունը որպես Աստծո որդիներ և դուստրեր և որ մենք ընտրել ենք կանգնելու սուրբ վայրերում:

Ես սիրում եմ այս սուրբ գրությունը. «Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակվում է ձեզանում: … Աստծո տաճարը սուրբ է՝ որ դուք եք» (Ա Կորնթացիս Գ.16-17): Մեր մարմինները մեր հոգիների տաճարներն են: Այս մարմնեղեն տաճարում է, որ մենք հրավիրում ենք Սուրբ Հոգու ընկերակցությունը: Ես հավատում եմ, որ երբ մենք ընտրում ենք կրել համեստ հագուստ և համեստ վարք ենք ցուցաբերում, մենք կրում և ապրում ենք մեր վկայությամբ առ Աստված՝ Հավերժական Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը:

Ինչո՞ւ է համեստությունը կարևոր:

Մենք ապրում ենք բարու և չարի աշխարհում, և ֆիզիկական մարմինը կարող է օգտագործվել արդար կամ ամբարիշտ նպատակներով: Սակայն, մենք գիտենք, որ մեր թանկագին մարմինները պարգև են Աստծո կողմից՝ տրված մեզանից յուրաքանչյուրին: Դրանք սուրբ են: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Փրկության ծրագիրը իմացողների և հասկացողների համար մարմինը պղծելը ապստամբության գործողություն է [տես Մոսիա 2.36–37] և որպես Աստծո որդիներ ու դուստրեր մեր ճշմարիտ ինքնության ուրացում»:3 Մենք ընտրում ենք հոգալ և պաշտպանել մեր մարմինները, որպեսզի կարողանանք գործիքներ լինել Աստծո ձեռքում՝ Նրա փառահեղ նպատակներն իրականացնելու համար (տես Ալմա 26.3): Եթե մենք ցանկանում ենք աջակցել Փրկչին և կատարել Նրա աշխատանքը, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. եթե Տերը կանգնած լիներ մեր կողքին, մենք մեզ հարմար կզգայի՞նք այն հագուստով, որը կրում ենք:

Համեստ հագուստը, արտաքին տեսքը, մտքերը և վարքը փաստում են, որ մենք հասկանում ենք ուխտերը, որոնք կապել ենք, որոնք օրհնում են մեզ, պահպանում են մեզ և զորություն են տալիս մեզ պատրաստվելիս՝ վերադառնալու Նրա ներկայություն: Երբ մենք մկրտվեցինք, մենք դուրս եկանք աշխարհից և ոտք դրեցինք Աստծո թագավորություն: Ամեն բան պետք է ուրիշ լինի մեզ համար: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Ընտրելով լինել Նրա թագավորությունում՝ մենք առանձնացնում, ոչ թե մեկուսացնում ենք մեզ աշխարհից: Մեր հագուստը կլինի համեստ, մեր մտքերն՝ անբիծ, մեր լեզուն՝մաքուր»:4

Համեստությունը սկզբունք է, որը կօգնի մեզ ապահով լինել ուխտի ճանապարհին, երբ մենք առաջ շարժվենք դեպի Աստծո ներկայությունը: Համեստ հագուստը, արտաքին տեսքը, միտքը և վարքը կօգնեն մեզ նախապատրաստվել սրբազան տաճարային ուխտերը կապելուն և պահելուն: Ադամին և Եվային օրհնելու և պաշտպանելու համար Աստված նրանց կաշվե հագուստ տվեց նախքան նրանց պարտեզից հանելը: Նման ձևով, Աստված մեզ տվել է ուխտյալ հագուստ մահկանացու կյանքում, որոնց խորհրդանիշն են մեր սուրբ տաճարային հագուստները:

Որո՞նք են համեստության օրհնությունները:

Ի՞նչ կարող ենք մենք ուսուցանել մեր որդիներին և դուստրերին, որպեսզի օգնենք նրանց քաջություն ունենալ ընտրելու համեստություն մի աշխարհում, որը կծաղրի և կարհամարհի նրանց իրենց մաքուր և առաքինի ընտրությունների համար: Արդյոք նրանք տեսնում են, որ մենք մեր մարմիններն օգտագործում ենք ուշադրություն գրավելու, թե՞ Աստծուն փառաբանելու համար:

Նկար
A smiling family standing on a lawn. Shot in Australia.

Մտքով, խոսքով, արտաքին տեսքով և վարքով համեստ լինելն օգնում է մեզ ձեռք բերել երեք զորացնող և ազնվականական օրհնություններ:

1. Համեստությունը հրավիրում է Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը: Երեց Հեյլսն ուսուցանել է. «Համեստությունը էական նշանակություն ունի Հոգուն արժանի լինելու համար»:5

Եկեք օգնենք մեր երեխաներին հասկանալ, որ նրանք չեն ցանկանա անել որևէ բան, որը կզրկի իրենց «Սուրբ Հոգու անասելի պարգևից» (ՎևՈՒ 121.26): Օգնեք նրանց իմանալ, որ թանկագին և հզոր հոգևոր պարգևները զուգորդվում են Նրա սրբազան ընկերակցության հետ: Աստված խոստացել է. «Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին. … դրանով դու կիմանաս բոլոր բաները, ինչ-որ կցանկանաս ինձանից, որոնք վերաբերում են արդարության բաներին, հավատքով հավատալով ինձ, որ դու պիտի ստանաս» (ՎևՈՒ 11.13-14): Գիտելիք, իմաստություն և վկայություն, երջանկություն, խաղաղություն և ուրախություն. սրանք են հրաշալի օրհնություններից մի քանիսը, որ մենք կարող ենք խոստանալ մեր զավակներին, երբ մենք հրավիրենք նրանց ապրել համեստորեն և արժանի լինել Սուրբ Հոգուն:

Համեստ հագուստի հետ կապված դժվարություններից մեկն այն է, որ նորաձևությունը և հասարակության կողմից ընդունված վարքագիծն անընդհատ փոխվում են: Տիրոջ չափանիշը երբեք չի փոխվում: Սովորեցրեք երիտասարդ տղամարդկանց և կանանց զգայուն լինել Հոգու հանդեպ, երբ նրանք ընտրություններ կատարեն, թե ինչ հագնել, ասել կամ անել: Երբ նրանք Հոգուն մոտ ապրեն, նրանք կարիք չեն ունենա լինելու այնպիսին, ինչպիսին աշխարհն է:

Մեր երեխաները ստացել են Սուրբ Հոգու պարգևը, և նրանք գտնվում են ուխտի ճանապարհի վրա, որը տանում է դեպի տաճարը և կվերադարձնի նրանց Աստծո ներկայություն: Նրանք ունեն մեր կարիքը՝ իրենց հավաստիացնելու և օրինակ լինելու նրանց համար, իմանալու, նրանք կառաջնորդվեն, կպաշտպանվեն, կմխիթարվեն և կմաքրագործվեն, եթե արժանի ապրեն Սուրբ Հոգուն:

2. Մենք կարող ենք ուսուցանել մեր որդիներին և դուստրերին, որ համեստ արտաքինը և վարքը օգնում են պաշտպանել մեզ աշխարհի կործանարար ազդեցություններից: Ամենախաբուսիկ զենքերից մեկը, որն օգտագործվում է մեր բոլորի դեմ, հասարակության կողմից ընդունված վերաբերմունքն է, որ բարոյականությունը հնաոճ է դարձել: Համեստությունը պաշտպանություն է նման չար ազդեցություններից և բարոյականության ու առաքինության պաշտպանը: Լսեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի այս խոսքերը. «Ամուսնությունից առաջ … մի արեք որևէ բան, … որը սեռական զգացումներ է առաջացնում»:6 Անհամեստ արտաքինը և վարքը հաճախ կառաջացնեն սեռական զգացումներ և կստիպեն անցնել սահմաններ և կհրավիրեն աճող գայթակղությանը զանց առնել մաքրաբարոյության օրենքը:

Երեց Հեյլսն ուսուցանել է. «Համեստությունը գտնվում է մտքով և գործով մաքուր և բարոյական լինելու կենտրոնում: Այսպիսով, քանի որ այն առաջնորդում և ազդում է մեր մտքերի, վարքի և որոշումների վրա, համեստությունը գտնվում է մեր էության կենտրոնում»:7 Ուսուցանեք և համեստության օրինակ եղեք, որպեսզի օգնեք մեր երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց պատրաստ լինել պաշտպանելու իրենց մեջ եղած արարչական զորությունները: Օգնեք նրանց սուրբ մնալ և սիրո արտահայտությունը ամուսնու և կնոջ միջև պահել ամուսնության համար:

3. Համեստությունը մեզ թույլ է տալիս «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում» (Մոսիա 18.9): Փրկիչն ուսուցանել է. «Բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք» (3 Նեփի 18.24): Մենք ունենք աստվածային հանձնարարագիր՝ լինելու փարոս աշխարհի համար, ցուցադրելու ավետաանով ապրելու ուրախությունը, ուսուցանելու արդարություն և կառուցելու Աստծո արքայությունը երկրի վրա: Մեզանից յուրաքանչյուրն արտացոլում է Քրիստոսի Լույսը, երբ համեստ է, մաքուր և պահում է պատվիրանները: Համեստությունը առ Փրկիչը և Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր ունեցած վկայության ապացույցն է:

Որքան գեղեցիկ և որքան օրհնված են նրանք, ովքեր առաջնորդվում են Սուրբ Հոգով, ովքեր պաշտպանում են իրենց աշխարհիկությունից, և ովքեր կանգնում են որպես Աստծո վկաներ աշխարհի առջև: Եվ օրհնված են նրանք, ովքեր օրինակ են հանդիսանում և ուսուցանում են համեստության վարդապետությունը Սիոնի բոլոր որդիների և դուստրերի համար:

Քանի որ մենք ուխտ ենք կապել հետևելու Փրկչին և ցանկանում ենք մեր կյանքում ստանալ Նրա Քավության օրհնությունները, իսկապես կա միայն մեկ հանդերձանք, որը նշանակություն ունի: Մորոնին գրել է. «Զարթնիր և ելիր փոշուց, … այո, և հագիր գեղեցիկ հանդերձներդ, ով Սիոնի դուստր. … որ Հավերժական Հոր ուխտերը … կատարվեն» (Մորոնի 10.31, նշումներն ավելացված են):

Գեղեցիկ հանդերձները արդարության գոտիներն են, որը կրում են նրանք, ովքեր պահել են իրենց ուխտերը: Մենք նախապատրաստո՞ւմ ենք մեր երեխաներին, որպեսզի հագնեն այս գեղեցիկ հանդերձները:

Ես վկայում եմ, որ փրկությունը Քրիստոսում է և որ նրանք, ովքեր պահել են իրենց ուխտերը «կունենան կատարյալ իմացություն իրենց վայելքի և իրենց արդարության, հանդերձավորված լինելով մաքրությամբ, այո, նույնիսկ արդարության պարեգոտով» (2 Նեփի 9.14):

Հղումներ

  1. Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում (2004), 106:

  2. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Իսրայել, Իսրայել, Աստված կանչում է», Եկեղեցու Կրթական Համակարգի հոգևոր հավաք, 9 սեպտ, 2012, cesdevotionals.lds.org:

  3. Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 43:

  4. Robert D. Hales, “The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Liahona, Jan. 2001, 8.

  5. Robert D. Hales, “Modesty: Reverence for the Lord,” Liahona, Aug. 2008, 18.

  6. Երիտասարդներին զորացնելու համար (2011), 36:

  7. Robert D. Hales, Liahona, Aug. 2008, 19.