2014
Ընտրության ազատություն, թե՞ բարոյական ազատություն
Հոկտեմբեր 2014


Ընտրության ազատություն, թե՞ բարոյական ազատություն:

Ազատ կամքի իմաստուն օգտագործումը մեր ընտրությունները բաց է պահում և բարելավում ճիշտ ընտրելու մեր կարողությունը:

Նկար
composite of 2 photos of a young man in casual clothes and him in a suit.

Լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի; Նկարազարդումը՝ Բրայան Բիչի

Ես դեռ հիշում եմ, թե որքան մտահոգված էի ես, երբ պատրաստվում էի տեսնել իմ եպիսկոպոսին միսիա ծառայելու կապակցությամբ: Ես կասկածում էի, թե արդյո՞ք բավականաչափ արժանի էի: Մարգարե Ջոզեֆ Սմիթի նման ես մեղավոր չէի «մեծ ու չարամիտ մեղքերում» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.28), բայց ես միևնույն է հուզված էի:

Ես հուզված էի, որովհետև ես չէի կարողանում չմտածել իմ ընկեր Դաննիի մասին (անունը փոխված է): Ամիսներ շարունակ Դաննին խոսում էր այն մասին, թե որքան անհամբեր էր սպասում միսիա ծառայելուն: Բայց դա փոխվեց, երբ հանդիպեց եպիսկոպոսի հետ:

Քանի որ Դաննին անարժան վարքագիծ էր դրսևորել մի քանի երիտասարդ կանանց հանդեպ, ինչպես նա հետագայում պատմեց ինձ, նա իրեն որակազրկել էր՝ լիաժամկետ միսիա ծառայելու համար:Նա այլևս ազատ չէր ընտրելու միսիան:

Դաննին Նախագահ Բոյդ Ք. Փաքերի՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահի խոսքերով ընկել էր սատանայի գայթակղության մեջ «սխալ օգտագործելով [իր] բարոյական ազատ կամքը»:1

Ճշմարիտ ազատությունը ինչպես Երիտասարդներին Զորացնելու համար գրքույկում է ուսուցանվում, գալիս է, երբ մենք օգտագործում ենք մեր ազատ կամքը՝ ընտրելով հնազանդությունը: Ազատության կորուստը, ինչպես Դաննին իմացավ, գալիս է անհնազանդությունն ընտրելուց:

«Չնայած դուք ազատ եք ընտրել ձեր գործողությունների ուղղությունը, դուք ազատ չեք ընտրելու հետևանքները: Լինի բարու թե չարի համար, հետևանքները հետևում են, որպես բնական արդյունք այն ընտրությունների, որոնք դուք եք կատարում»:2

Գործակալներ մեզ համար

Քանի որ սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք «ազատ ենք ընտրելու», «ազատ ենք գործելու» և ազատ ենք անելու բաներ «[մեր] սեփական ազատ կամքով» (2 Նեփի 2.27, 10.23, ՎևՈՒ 58.27, Հելաման 14.30), մենք հաճախ ենք օգտագործում «ազատ կամք» արտահայտությունը:

Բայց դուք գիտեի՞ք, որ «ազատ կամք» արտահայտությունը չի հայտնվում սուրբ գրություններում: Փոխարենը սուրբ գրություններն ուսուցանում են «որ ամեն մարդ կարողանա գործել վարդապետությամբ և սկզբունքով … համաձայն բարոյական կամքի ազատության, որը տվել եմ նրան, որպեսզի ամեն մարդ պատասխան տա իր իսկ մեղքերի համար» (ՎևՈՒ 101.78, շեշտադրումն ավելացված է):

Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է. «Ազատ կամք բառակապակցությունը հայտնվոմ է [սուրբ գրություններում] կամ ինքնուրույն կամ էլ բարոյական որոշիչով: … Երբ մենք օգտագործում ենք բարոյական կամքի ազատություն արտահայտությունը, մենք համապատասխանաբար շեշտադրում ենք պատասխանատվությունը, որն ազատ կամքի աստվածային պարգևի հիմնական մասն է կազմում: Մենք բարոյական էակներ ենք և ինքնուրույն գործակալներ մեզ համար, ազատորեն ընտրելու, բայց նաև պատասխանատու՝ մեր ընտրությունների համար»:3

Նախագահ Փաքերն ավելացնում է.«Ազատ կամքը սահմանվում է սուրբ գրություններում որպես «բարոյական ազատ կամք, որը նշանակում է, որ մենք կարող ենք ընտրել բարու և չարի միջև»:4 Այս Աստվածատուր պարգևը նշանակում է մենք «ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրել գերություն և մահ, համաձայն դևի գերությանն ու զորությանը» (2 Նեփի 2.27):

Ազատ կամքի դեմ սատանայի պատերազմը

Քանի որ բարոյական ազատ կամքը կարևոր դեր է կատարում փրկության ծրագրում, սատանան ձգտում էր կործանել այն՝ նախամահկանացու աշխարհում: Նա դուրս գցվեց իր ապստամբության համար և այժմ ձգտում է «խաբել և կուրացնել մարդկանց, և գերության տանել նրանց իր կամքով» (Մովսես 4.3–4):

Սատանան ուզում է ստիպել մեզ ընտրություններ կատարել, որոնք սահամանփակում են մեր ազատությունը, տանում են վատ սովորույթների և հակումների, և թողնում մեզ անուժ՝ դիմադրելու իր գայթակղություններին: Ավետարանի գեղեցկությունը նրանում է, որ այն մեզ տեղյակ է դարձնում մեր ընտրություններին և այդ ընտրությունների հետևանքներին: Ազատ կամքի իմաստուն օգտագործումը մեր ընտրությունները բաց է պահում և բարելավում մեր ճշտորեն ընտրելու կարողությունը:

Փրկչի օրինակը

Երբ փրկության ծրագիրը ներկայացվեց Երկնային Մեծ Խորհրդում, Փրկիչը ցույց տվեց մեզ, ինչպես ճիշտ օգտագործել մեր բարոյական ազատ կամքը: Նա ասաց. «Հայր, Քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան» (Մովսես 4.2): Քանի որ Նա հոժար էր կատարել Հոր կամքը այդ ժամանակ և հետագայում՝ Գեթսեմանի Պարտեզում և խաչի վրա (տես Մատթեոս ԻԶ.39, Ղուկաս ԻԲ.42), Հիսուսը վճարեց գինը մեր վատ ընտրությունների համար և մի ուղի ապահովեց մեզ համար՝ ներվելու ապաշխարության միջոցով:

Եթե մենք հետևենք Փրկչի օրինակին, փոխարենը ասելու՝ «Ես անում եմ այն, ինչ ուզում եմ», մենք կհայտարարենք. «Ես անում եմ այն, ինչ Հայրն է կամենում»:5 Օգտագործելով մեր բարոյական ազատ կամքը՝ այս ուղին կբերի մեզ ազատություն և երջանկություն:

Երբ ես գնացի տեսնելու իմ եպիսկոպոսին, իմ առաջին միսիոներական հարցազրույցի համար, ես երախտապարտ էի, որ կատարել էի ճիշտ ընտրություններ: Մի քանի ամիս անց ես ծառայում էի Տիրոջը Գվատեմալայում՝ ուրիշներին ուսուցանելով փրկության ծրագիրը և այն կենսական դերը, որ բարոյական ազատ կամքն է խաղում այդ ծրագրում:

Հղումներ

  1. Բոյդ Ք. Փաքեր, «Այս բաները ես գիտեմ», Լիահոնա, մայիս 2013, 8:

  2. Երիտասարդներին զորացնելու համար (2011), 2:

  3. Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Բարոյական ազատ կամքը», Ensign, հունիս 2009, 47:

  4. Բոյդ Ք. Փաքեր, «Այս բաները ես գիտեմ», 8:

  5. Տես Վոլֆգանգ Հ. Փոլ, «Ազատ կամքի պարգևը» Լիահոնա, մայիս 2006, 35: