2014
Հարցեր և պատասխաններ
Հոկտեմբեր 2014


Հարցեր և պատասխաններ

«Ես փորձում եմ վերահսկել իմ մտքերը, բայց այնքան շատ գայթակղություններ կան: Ինչպե՞ս կարող եմ ավելի մաքուր մտքեր ունենալ»:

Ձեր մտքերը վերահսկելը դժվար է, բայց դա հնարավոր է և բերում է օրհնություններ. «Երբ դուք սովորում եք վերահսկել ձեր մտքերը, դուք կարող եք հաղթահարել սովորույթները, նույնիսկ այլասերող անձնական սովորույթներ: Դուք կարող եք ձեռք բերել քաջություն, հաղթահարել վախը և ունենալ երջանիկ կյանք»:1

Մտածեք նաև այս օրհնությունների մասին.

  • Մաքուր մտքերը կօգնեն՝ քո «վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ» և «Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը» (ՎևՈՒ 121.45–46):

  • Մաքուր մտքերը կօգնեն ձեզ ճանաչել ոգեշնչումը, որովհետև Սուրբ Հոգին խոսում է քո սրտի և մտքի հետ (տես ՎևՈՒ 8.2–3):

  • Մաքուր մտքերը կօգնեն ձեզ հնազանդվել առաջին մեծ պատվիրանին՝ սիրել Աստծուն ողջ ձեր սրտով, հոգով և մտքով (տես Մատթեոս ԻԲ.37):

Կան շատ բաներ, որոնք դուք կարող եք անել՝ ավելի մաքուր մտքեր ունենալու համար, ինչպես դուք կտեսնեք այս էջերի գաղափարներից: Բայց հիմնական բաներից մեկը, որ դուք կարող եք անել և դա աստիճանական գործընթաց է՝ «բնական մարդուն» հաղթահարելն է: Բնական տղամարդը կամ կինը սիրում է անմաքուր մտքեր: Ահա թե ինչպես հաղթահարել այն. «Բնական մարդն Աստծո մի թշնամի է, և … կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի» (Մոսիա 3.19):

Ո՞րն է այն բաներից մեկը, որ դուք կարող եք անել այսօր՝ հրավիրելու Փրկչի Քավությունը, այս փոփոխությունը ձեր կյանքում առաջ բերելու համար:

Զանգվածային լրատվամիջոցներ և ընկերներ

Լավ սկզբնակետ է վեհացնող կինոֆիլմեր, երաժշտություն և գրականություն ընտրելը: Ընտրեք ընկերներ, որոնց ընկերակցությամբ դուք կարող եք պահպանել արժանավոր զրույցներ և արդարակյաց գործողություններ: Քանի որ դուք ունեք մտածելու շատ ավելի լավ բաներ, դուք աստիճանաբար ավելի հեշտ կգտնեք վատ մտքերը թողնելը և դրանք ավելի քիչ հաճախականությամբ կգան:

Ամբեր Ս., 18 տարեկան, Բրիտանական Կոլումբիա, Կանադա

Աղոթք

Աղոթքը ինձ մոտեցնում է մեր Երկնային Հորը և օգնում ինձ կենտրոնանալ լավ մտքերի վրա: Ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը զորացնում է իմ վստահությունը գայթակղությունները հաղթահարելիս, սուրբ գրություններում ես տեսնում եմ Քրիստոսի հավատարիմ աշակերտների օրինակներ: Վկայություն բերելը նույնպես օգնում է ինձ մտքերս մաքուր պահել:

Դաշա Մ., 17 տարեկան, Կիեվ, Ուկրաինա

Սուրբ գրություններ

Ամեն առավոտ սուրբ գրությունները կարդալն օգնում է: Հենց որ ես մի վատ միտք եմ ունենում, ես անմիջապես այն փոխարինում եմ ինչ որ մի ավելի լավ բանով: Փոխարենը ուղղակի ասելու.«Ոչ, դա մի մտածիր» (որն անելը լավ բան է), փոխարինիր այն լավ մտքով: Հիշեք, դուք եք վերահսկում ձեր միտքը, ոչ թե սատանան: Մենք Երկնային Հոր քաջարի որդիներն ու դուստրերն ենք և գտնվում ենք անընդհատ մեզ բարելավելու միսիայում:

Նիք Կ., 16 տարեկան, Արկանզաս, ԱՄՆ

Լա՞վ, թե ճիշտ:

Դուք միշտ չեք կարող վերահսկել, երբ որևէ միտք է գալիս, բայց դուք կարող եք վերահսկել, թե ինչ է այն ասում: Դուք կարող եք հարցնել. Արդյոք այս միտքը ինձ կտա՞ ինչ որ մի լավ բան: Արդյոք այն կօգնի՞ ինձ գնալ ճիշտ ուղղությամբ: Երբ ինչ որ մի գայթակղիչ միտք է հայտնվում, երգեք մի լավ երգ, մտածեք մի սիրելի հիշողության մասին կամ աղոթեք: Այդ բոլորը փոխարինում են վատ մտքերը ինչ որ մի լավ բանով:

Լիզա Փ., 17 տարեկան, Դանիա

Լեքիի օրինակը

1 Նեփի 15.27 հատվածում Նեփին պատմում է իր եղբայրներին և քույրերին, որ իրենց հայրը կենաց ծառի իր տեսիլքում շրջապատված էր աղտոտությամբ: Բայց Լեքին չէր նկատում աղտոտությունը, որովհետև «նրա միտքը կլանված [էր] ուրիշ բաներով»: Դա շարունակում է ճշմարիտ լինել մեզ համար այսօր: Եթե մենք կամենում ենք լցվել արդարակեցությամբ և առաքինությամբ, աղոթեք դրա համար և կենտրոնացեք արդար բաների վրա, ապա մեր մտքերն այնքան լցված կլինեն արդարակեցությամբ և առաքինությամբ, որ անմաքուր մտքերը ուժ չեն ունենա մնալու:

Հէթթի Վ., 16 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ

Օրհներգեր

Հիմները կարող են օգնել մեզ ունենալ ավելի մաքուր մտքեր: Լավ երաժշտությունը բարձրացնում է ոգին: Երբ ես կարողանում եմ լսել օրհներգեր, դրանք բարձրացնում են ինձ ավելի հանգիստ և սելեստիալ ոլորտ: Դրանք օգնում են ինձ հիշել Երկնային Հոր սերը, որը Նա ունի մեզանից յուրաքանչյուրիս համար, և ավելի հեշտ է դառնում խուսափել գայթակղությունից:

Ամանդա Ա., 18 տարեկան, Ամազոնաս, Բրազիլիա

Ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրություն

Երբ անմաքուր մտքեր են գալիս իմ միտքը, ես փորձում եմ հիշել սուրբ գրությունները, որոնք իմ ընտանիքը և ես կարդում էինք առավոտյան: Ամեն առավոտյան ժամը 6:00 իմ ընտանիքը կարդում է սուրբ գրությունները միասին: Դա վաղ է, բայց դա օրհնություն է և ինձ օգնում է ավելի ուժեղ զգալ օրվա ընթացքում:

Էլենա Վ., 16 տարեկան, Շվեյցարիա

Հաղորդություն

Հաղորդության աղոթքը նշում է, որ եթե մենք վերցնենք մեզ վրա Քրիստոսի անունը, պահենք Նրա պատվիրանները և միշտ հիշենք Նրան, մենք միշտ կունենանք Նրա Հոգին մեզ հետ: Նրան հիշելով, մենք ջանք ենք գործադրում դուրս մղել երկրային մտքերը և կենտրոնանալ հավերժական մտքերի վրա: Երբ մենք հիշում ենք Նրան հետևողականորեն, մեր մտքերը, ցանկությունները և գործողությունները փոխվում են դեպի ավելի լավը:

ՄակՔեյ Մ., 18 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Հղում

  1. Բոյդ Ք. Փաքեր, «Արժանավոր երաժշտություն, արժանավոր մտքր» Լիահոնա, ապր. 2008, 31: