2014
Ինչպե՞ս հարցեր տալ, որոնք կարևոր են
Հոկտեմբեր 2014


Ինչպե՞ս հարցեր տալ, որոնք կարևոր են

Ճիշտ հարցեր տալը կարող է օգնել բացել մարդկանց սրտերը ճշմարտության վկայության առջև:

Նկար
Head with gears.

Դուք հնարավորություն ունեք ուսուցանել բոլոր ձեր շրջապատում գտնվողներին, լինի դա մեկ րոպեանոց զրույցի, եկեղեցու դասի ընթացքում, առցանց մեկնաբանություններում, թե ընկերոջ հետ խորը դեմ առ դեմ որևէ քննարկման ժամանակ:

Այսպիսով, ահա մի առաջարկ որևէ իրավիճակում արդյունավետ ուսուցման համար:

Լավ հարցերը տանում են դեպի լավ ուսուցման և բարեբախտաբար, լավ հարցեր ուղղելը մի բան է, որը դուք կարող եք ուսումնասիրել, գործածել և սովորել լավ անել: Ահա թե ինչպես:

Ուղղեք հարցեր, որոնք կարևոր են

Հարցերը, որոնք կարևոր են, այն հարցերն են, որոնք ստիպում են ձեզ մտածել և խորապես զգալ, նրանք, որոնք տանում են ձեզ դեպի ճշմարտություն, վկայություն և փոփոխություն: Դրանք կարող են ընդգրկել մեծ ծավալով թեմաներ, բայց դրանք սովորաբար ունենում են մի քանի ընդհանուր բաներ. (1) Դրանք սնոտիական չեն կամ պարզապես փաստացի (չնայած դրանք կարող են լինել փաստացի հարցերի հետևանքով), (2) դրանք որոշ կապ ունեն մեր ամենօրյա կյանքի հետ և (3) դրանք մեզ մարտահրավեր են նետում տալու ավելին, քան ուղղակի նախածրագրավորված պատասխանը:

Հիշեք, թե ինչու եք հարցեր տալիս

Հարցերը զբաղեցնում են մեզ՝ ներկայացնելով մի ճեղքվածք, որը մեր միտքն այդ պահին ուզում է լցնել: Առանձնապես, հարցեր ուղղելը, որոնք հուշում են անհատական մտածողություն, կարող է թույլ տալ տեղի ունենալու հետևյալ գործընթացը.

  1. Մարդիկ կարող են հետաքրքրվել նրանով, ինչ դուք ասում եք:

  2. Նրանք օգտագործում են մտածելու իրենց ազատ կամքը և արտահայտելու մի պատասխան:

  3. Ազատ կամքի օգտագործումը թույլ է տալիս Սուրբ Հոգուն վկայելու նրանց՝ ճշմարտության մասին:1

Մտքում ունենալով այս գործընթացը, դուք կստանաք զգացում, թե որ տեսակի հարցերին պատասխանել և որոնցից խուսափել:

Հիշեք, որ դուք մարդկանց ուսուցանում եք, ոչ թե միայն դասեր

Եթե դուք գիտեք մարդկանց, ում դուք ուսուցանում եք և մտածում նրանց կարիքների մասին, դուք կընտրեք հարցեր, որոնք ուղղված են նրանց օգնելուն, ոչ թե ուղղակի ընթացքում ստանալու որոշակի գաղափարներ:

Ուսումնասիրեք և խորապես մտածեք

Ավետարանն ուսուցանելու համար, ուսումնասիրեք սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեների և առաքյալների ուսմունքները և աղոթեք, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա լինի ձեզ հետ և նրանց հետ, ում դուք ուսուցանում եք (տես ՎևՈՒ 42.14, 50.21–22):

Նաև, եթե դուք կամենում եք մարդկանց հարցեր ուղղել, որոնք նրանց ստիպում են մտածել, դուք պետք է անեք այդ նույն մտորումը ինքներդ: Խորհեք այն մասին, ինչ ուսումանսիրում եք: Դուք կպարզեք, որ ձեզ ամենախորը մտածել են տալիս այն հարցերը, որոնք դուք հարցնում եք ինքներդ ձեզ այդ ընթացքում: Ուշադրություն դարձրեք այն հարցերի վրա, որոնք ձեզ ստիպում են իսկապես մտածել: Սրանք այն հարցերն են, որոնք տանում են ավելի մեծ ներըմբռնման և վկայության, նույն տիպի հարցեր դուք կարող եք հարցնել, երբ դուք օգնում եք ուրիշներին սովորելու ավետարանի մասին:

Հեշտացրեք ավելի խորը հարցերը

Երբեմն լավագույնը հեշտացնելն է դեպի հարցեր, որոնք պահանջում են ավելի շատ միտք և մտորում, այնպես որ դուք պետք է տաք ներածական հարց, որը հեշտ է պատասխանել, իսկ այնուհետև հետևեք մեկ կամ ավելի շատ հարցերով, որոնք տանում են ավելի խելամիտ պատասխանների: Ահա մի քանի պարզ օրինակներ.

Ներածական հարց

Հետևող հարց

Քանի՞ տարեկան էր Ջոզեֆ Սմիթը, երբ նա գնաց սրբազան պուրակ:

Երբ եք դուք աղոթել Երկնային Հորը այնպիսի անկեղծ ցանկությամբ, ինչպիսին Ջոզեֆն ուներ:

Դուք հավատո՞ւմ եք Աստծուն:

Ի՞նչ դեր է խաղում Աստված ձեր կյանքում:

Ի՞նչ եք արել դուք վերջերս ուրիշներին ծառայելու համար:

Ինչպե՞ս է իմանալը, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք, փոխում ձեր մտածելակերպը ծառայության վերաբերյալ:

Եթե դուք ձգտում եք ունենալ Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ հարցեր եք տալիս, դուք ավելի հավանական է, որ հարցնեք ճիշտ հարցը ճիշտ ժամանակին: Դուք երբեք չգիտեք: Այն կարող է փոխել ինչ որ մեկի կյանքը:

Հղում

  1. «Դուք պետք է գործադրեք ձեր ազատ կամքը լիազորելու Հոգուն ուսուցանել ձեզ» (Ռիչարդ Գ. Սքոթ, «Ձեռք բերել հոգևոր առաջնորդություն» Լիահոնա, նոյ. 2009, 8):

Կիրակնօրյա դասեր

Այս ամսվա թեման է՝ Դառնալ ավելի Քրիստոսանման

Մեխանիզմների նկարազարդումները Սերգեյ Մարկովի/Hemera/Thinkstock, գլխի նկարազարդումը՝ johavel/iStock/Thinkstock-ի:

Ձեռքերի նկարազարդումը՝ ilyast/iStock/Thinkstock-ի: