2014
Վեր նայեք
Հոկտեմբեր 2014


Վեր նայեք

«Վեր նայեք» -ից Լիահոնա, նոյ. 2013, 102:

«Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղոթք արէք» (Ղուկաս ԻԱ.36):

Երբ ես ութ տարեկան էի, իմ երկու զարմիկները և ես ուղարկվեցինք մոտակա քաղաքը մթերքներ բերելու: Ետ նայելով ես զարմանում եմ, թե որքան մեծ վստահություն էին տածում տատիկս և իմ հորաքույրը մեր հանդեպ: Առավոտյան երկինքները պայծառ էին և մաքուր, երբ մենք մեկնեցինք մեր երեք ձիերով:

Տափաստանի մեջտեղում մենք որոշեցինք իջնել մեր ձիերից և գնդակախաղ խաղալ: Մենք այնքան տարված էինք մեր խաղով, որ վեր չնայեցինք՝ տեսնելու երկինքը ծածկող մութ ամպերը: Մինչև մենք կհասկանայինք, որ փոթորիկ էր սկսվում, մենք նույնիսկ ժամանակ չունեցանք նստել մեր ձիերը: Ուժեղ անձրևը և կարկուտը մեզ այնպես ուժգնորեն զարկեց, որ ձիերին թամբից ազատելն ու թամբի տակ ծածկվելն այն ամենն էր ինչ մենք կարող էինք անել: Այդ ընթացքում մեր ձիերը փախուստի դիմեցին:

Առանց ձիերի, թաց և մրսած մենք սկսեցինք քայլել, որքան կարող էինք արագ, դեպի մոտակա քաղաքը: Արդեն ուշ էր, երբ մենք մի տուն գտանք և թակեցինք դուռը: Այդտեղի ընտանիքը չորացրեց մեզ, կերակրեց համեղ լոբու բուրիտոներով, ապա անկողնում պառկեցրին մի հողե հատակով սենյակում:

Զարմիկներս և ես արթնացանք առավոտյան պայծառ արևից և գեղեցիկ երկնքից: Մի մարդ թակեց դուռը, որոնելով երեք կորած տղաների: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ տեսա տուն տանող մեր ճանապարհին՝ մարդկանց մի ամբոխ, ովքեր մեզ որոնել էին ողջ գիշեր: Նրանց բոլորի առջևից իմ սիրելի տատիկս, հորեղբայրս ու հորաքույրս էին: Նրանք գրկեցին մեզ և արտասվեցին՝ երջանիկ, որ գտել են իրենց կորած երեխաներին:

Մեր սիրառատ Երկնային Հայրը լավ տեղյակ է մեզանից: Նա անհամբեր սպասում է մեր տունդարձին: Մեր շուրջ բոլորը հոգևոր փոթորիկների նշաններ կան: Եկեք վեր նայենք և պատրաստվենք՝ զորացնելով մեր վկայություններն ամեն օր:

Նկարազարդումները Շոնա Թենեյի