Սուրբ գրություններ
Ալմա 5


Խոսքերը, որոնք Ալման՝ Քահանայապետն ըստ Աստծո սուրբ կարգի, հաղորդեց ժողովրդին իրենց քաղաքներում ու գյուղերում, ողջ երկրով մեկ:

Ընդգրկելով գլուխ 5–ը:

Գլուխ 5

Փրկություն ձեռք բերելու համար, մարդիկ պետք է ապաշխարեն ու պահեն պատվիրանները, վերստին ծնվեն, Քրիստոսի արյան միջոցով սրբեն իրենց հանդերձները, լինեն խոնարհ, հանեն իրենցից հպարտությունն ու նախանձությունը, և կատարեն արդարության գործեր – Բարի Հովիվը կանչում է իր ժողովրդին – Նրանք, ովքեր անում են չար գործեր, դևի զավակներն են – Ալման վկայում է իր վարդապետության ճշմարտացիության վերաբերյալ և պատվիրում մարդկանց ապաշխարել – Արդարների անունները կգրվեն կյանքի գրքում: Մոտ 83թ. Ք.ծ.ա.:

1 Արդ եղավ այնպես, որ Ալման սկսեց ահաղորդել բԱստծո խոսքը ժողովրդին, առաջինը՝ Զարահեմլայի երկրում, և այնտեղից՝ ողջ երկրով մեկ:

2 Եվ սրանք են այն խոսքերը, որոնք նա ասաց ժողովրդին՝ եկեղեցում, որը հիմնադրված էր Զարահեմլայի քաղաքում, ըստ իր սեփական հիշատակարանի՝ ասելով.

3 Ես՝ Ալմաս, անվիրաբերված լինելով իմ հոր՝ Ալմայի կողմից, բքահանայապետ լինելու Աստծո եկեղեցու վրա, նա զորություն և գիշխանություն ունենալով Աստծուց՝ անելու այս բաները, ահա, ես ասում եմ ձեզ, որ նա սկսեց եկեղեցի հիմնադրել այն դերկրում, որը Նեփիի սահմաններում էր. այո, այն երկրում, որը կոչվում էր Մորմոնի երկիր. այո, և նա մկրտեց իր եղբայրներին Մորմոնի ջրերում:

4 Եվ ահա, ես ասում եմ ձեզ, նրանք Աստծո ողորմությամբ ու զորությամբ աազատվեցին թագավոր Նոյի մարդկանց ձեռքից:

5 Եվ ահա, դրանից հետո, նրանք բերվեցին աճորտության Լամանացիների ձեռքով՝ անապատում. այո, ես ասում եմ ձեզ, նրանք գերության մեջ էին, և Տերը կրկին ազատեց նրանց բճորտությունից՝ իր խոսքի զորությամբ. և մենք բերվեցինք այս երկիրը, և այստեղ մենք սկսեցինք հիմնադրել Աստծո եկեղեցին՝ այս երկրով մեկ նույնպես:

6 Եվ այժմ, ահա ես ասում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, դո՛ւք, որ պատկանում եք այս եկեղեցուն, արդյոք դուք հիշողության մեջ բավականաչափ պահպանե՞լ եք ձեր հայրերի գերությունը: Այո, և արդյոք դուք հիշողության մեջ բավականաչափ պահպանե՞լ եք նրա ողորմությունն ու երկայնամտությունը նրանց հանդեպ: Եվ բացի այդ, արդյոք դուք բավականաչափ պահպանե՞լ եք հիշողության մեջ, որ նա ազատել է նրանց հոգիները դժոխքից:

7 Ահա, նա փոխեց նրանց սրտերը. այո, նա զարթնեցրեց նրանց խորը քնից, և նրանք զարթնեցին առ Աստված: Ահա, նրանք խավարի մեջ էին. սակայն նրանց հոգիները լուսավորվեցին հավիտենական խոսքի լույսով. այո, նրանք օղակված էին մահվան ակապանքներով և դժոխքի բշղթաներով, և մի հավիտենական կործանում էր սպասում նրանց:

8 Եվ արդ, ես հարցնում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, կործանվեցի՞ն նրանք: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ, նրանք չկործանվեցին:

9 Եվ դարձյալ ես հարցնում եմ՝ ջարդվեցի՞ն մահվան կապանքները, և դժոխքի շղթաները, որոնք օղակել էին նրանց, արձակվեցի՞ն դրանք: Ես ասում եմ ձեզ՝ Այո՛, դրանք արձակվեցին և նրանց հոգիները բացվեցին, և նրանք գովերգեցին քավիչ սերը: Եվ ես ասում եմ ձեզ, որ նրանք փրկված են:

10 Եվ արդ ես հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ պայմաններով են նրանք ափրկվել: Այո, ի՞նչ հիմքեր ունեին նրանք հուսալու փրկության համար: Ի՞նչն է նրանց արձակված լինելու պատճառը մահվան կապանքներից, այո, և նաև դժոխքի շղթաներից:

11 Ահա ես կարող եմ ասել ձեզ՝ մի՞թե իմ հայր Ալման չհավատաց խոսքերին, որոնք հաղորդվեցին աԱբինադիի բերանով: Եվ մի՞թե նա մի սուրբ մարգարե չէր: Մի՞թե նա չէր խոսում Աստծո խոսքերը, և իմ հայր Ալման հավատաց դրանց:

12 Եվ համաձայն իր հավատքի՝ մի հզոր ափոփոխություն գործվեց նրա սրտում: Ահա ես ասում եմ ձեզ, որ այս բոլորը ճշմարիտ է:

13 Եվ ահա, նա աքարոզեց խոսքը ձեր հայրերին, և մի հզոր փոփոխություն գործվեց նրանց սրտերում ևս, և նրանք խոնարհեցրին իրենց և դրեցին իրենց բվստահությունը ճշմարիտ ու գկենդանի Աստծո վրա: Եվ ահա, նրանք հավատարիմ էին մինչև դվերջ. այդ պատճառով նրանք փրկվեցին:

14 Եվ արդ ահա, ես հարցնում եմ ձեզ, եկեղեցու իմ եղբայրնե՛ր, ածնվե՞լ եք դուք Աստծուց հոգևորապես: Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին: Զգացե՞լ եք դուք այս հզոր բփոփոխությունը ձեր սրտերում:

15 Արդյոք դուք գործադրո՞ւմ եք հավատք նրա փրկագնման նկատմամբ, ով աստեղծել է ձեզ: Արդյոք ակնկալո՞ւմ եք դուք հավատքի աչքով և պատկերացնում այս մահկանացու մարմինն անմահության բարձրացված, և այս ապականությունն անապականության բբարձրացված՝ կանգնելու Աստծո առաջ, գդատվելու համաձայն այն գործերի, որոնք արվել են մահկանացու մարմնում:

16 Ես ասում եմ ձեզ, կարո՞ղ եք դուք պատկերացնել ինքներդ ձեզ, որ դուք լսում եք Տիրոջ ձայնը ձեզ ասելիս այն օրը. Եկեք ինձ մոտ, դո՛ւք, աօրհնվածներ, քանզի ահա ձեր գործերն արդարության գործեր են եղել երկրի երեսին:

17 Թե՞ պատկերացնում եք ինքներդ ձեզ, որ կարող եք ստել Տիրոջն այն օրը և աասել,– Տե՛ր, մեր գործերը եղել են արդար գործեր երկրի երեսին,– և որ նա կփրկի ձեզ:

18 Կամ այլ կերպ, կարո՞ղ եք պատկերացնել ձեզ Աստծո դատարանի առջև բերված, ձեր հոգիները մեղավորությամբ ու խղճի խայթով լցված, հիշողություն ունենալով ձեր բոլոր մեղավորության մասին, այո, կատարյալ ահիշողություն ձեր բոլոր ամբարշտության, այո, հիշողություն, որ դուք արհամարհել եք Աստծո պատվիրանները:

19 Ես ասում եմ ձեզ. կարո՞ղ եք այդ օրը վեր նայել Աստծուն անարատ սրտով ու մաքուր ձեռքերով: Ես ասում եմ ձեզ, կարո՞ղ եք դուք վեր նայել՝ Աստծո ապատկերը փորագրված ձեր դեմքին:

20 Ես ասում եմ ձեզ, կարո՞ղ եք մտածել փրկված լինելու մասին, երբ դուք հնազանդվել եք՝ դառնալու ահպատակներ դևին:

21 Ես ասում եմ ձեզ, դուք կիմանաք այդ օրը, որ դուք չեք կարող փրկվել, քանզի չի կարող ոչ մի մարդ ափրկված լինել մինչև նրա բհանդերձները լվացված չլինեն ճերմակ. այո, նրա հանդերձները պիտի գսրբվեն, մինչև դրանք մաքրվեն բոլոր բծերից, նրա արյամբ, ում մասին խոսվել է մեր հայրերի կողմից, որը պիտի գա փրկագնելու իր ժողովրդին իրենց մեղքերից:

22 Եվ արդ, ես հարցնում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, ի՞նչպես կզգա ձեզանից որևէ մեկը, եթե կանգնի Աստծո դատարանի առջև՝ իր հանդերձները աարյամբ ու ամեն ձևի բկեղտոտությամբ բծոտված: Ահա, ի՞նչ կվկայեն այս բաները ձեր դեմ:

23 Ահա, մի՞թե դրանք չեն ավկայի, որ դուք մարդասպաններ եք, այո, և նաև, որ դուք մեղավոր եք ամեն ձևի ամբարշտության մեջ:

24 Ահա, իմ եղբայրնե՛ր, մի՞թե դուք ենթադրում եք, որ այդպիսի մեկը կարող է մի տեղ ունենալ՝ նստելու Աստծո արքայության մեջ՝ աԱբրահամի հետ, Իսահակի հետ և Հակոբի հետ, և նաև բոլոր սուրբ մարգարեների, որոնց հանդերձները սրբված են ու անբիծ՝ մաքուր ու ճերմակ:

25 Ես ասում եմ ձեզ. Ո՛չ. մինչև դուք չդարձնեք մեր Ստեղծողին ստախոս ի սկզբանե, կամ ենթադրեք, որ նա մի ստախոս է ի սկզբանե, դուք չեք կարող ենթադրել, որ նման բան կարող է տեղի ունենալ երկնքի արքայությունում. այլ նրանք պետք է դուրս գցվեն, քանզի նրանք դևի թագավորության ազավակներն են:

26 Եվ արդ, ահա ես ասում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, եթե դուք զգացել եք սրտի մի ափոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո բերգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք գունե՞ք այդպիսի զգացում:

27 Քայլե՞լ եք դուք՝ ձեզ աանարատ պահելով Աստծո առաջ: Կկարողանայի՞ք դուք ասել ձեր մեջ, եթե դուք այս պահին կանչվեիք մեռնելու, որ եղել եք բավականին բխոնարհ: Որ ձեր հանդերձները մաքրված և ճերմակ են դարձված Քրիստոսի արյան միջոցով, որը կգա՝ գփրկագնելու իր ժողովրդին իրենց մեղքերից:

28 Ահա, արդյոք դուք զե՞րծ եք ահպարտությունից: Ես ասում եմ ձեզ՝ եթե ոչ, դուք պատրաստ չեք հանդիպելու Աստծուն: Ահա դուք պետք է պատրաստվեք արագ. քանզի երկնքի արքայությունը շուտով մոտենում է, և այդպիսի մեկը չունի հավերժական կյանք:

29 Ահա ես ասում եմ, կա՞ ձեր մեջ մեկը, որը զերծ չէ անախանձությունից: Ես ասում եմ ձեզ, որ այդպիսի մեկը պատրաստ չէ. և ես կկամենայի, որ նա արագ պատրաստվեր, քանզի ժամը մոտ է՝ առ ձեռն, և նա չգիտի ժամանակը երբ կգա. քանզի այդպիսի մեկը չի համարվի անմեղ:

30 Եվ դարձյալ ես ասում եմ ձեզ՝ կա՞ ձեր մեջ մեկը, որ ածաղր է անում իր եղբորը կամ որ հալածանքներ է դիզում նրա վրա:

31 Վա՜յ այդպիսի մեկին, քանզի նա պատրաստ չէ, և ժամանակը մոտ է, որ նա պետք է ապաշխարի, այլապես նա չի կարող փրկվել:

32 Այո, այսինքն՝ վա՜յ ձեզ բոլորիդ, անօրինություն ագործողնե՛ր. ապաշխարե՛ք, ապաշխարե՛ք, քանզի Տեր Աստված է խոսել այս:

33 Ահա նա ուղարկում է մի հրավեր աբոլոր մարդկանց, քանզի ողորմության բբազուկները մեկնված են դեպի նրանց, և նա ասում է. Ապաշխարե՛ք, և ես կընդունեմ ձեզ:

34 Այո, նա ասում է. աԵկե՛ք ինձ մոտ, և դուք կճաշակեք կենաց ծառի բպտղից. այո՛, դուք կուտեք և կխմեք կյանքի գհացից ու ջրից դանհատույց.

35 Այո՛, եկե՛ք ինձ մոտ և առաջ բերեք արդարության գործեր, և դուք չեք կտրվի ու կրակի մեջ գցվի,

36 Քանզի, ահա, ժամանակը մոտ է, որ ով որ աառաջ է բերում ոչ բարի պտուղ, կամ ով որ չի անում արդարության գործեր, նույնը պատճառ ունի ոռնալու ու ողբալու:

37 Ո՛վ դուք, անօրինությո՛ւն գործողներ. դո՛ւք, որ փքված եք աշխարհի աունայն բաներով, դո՛ւք, որ ձևացրել եք, թե գիտեք արդարության ուղիները, այնուամենայնիվ, բմոլորվել եք՝ ինչպես հովիվ չունեցող գոչխարներ, չնայած մի հովիվ դկանչել է ձեր ետևից ու դեռ կանչում է ձեր ետևից, բայց դուք չե՛ք կամենում եականջ դնել նրա ձայնին:

38 Ահա, ես ասում եմ ձեզ, որ բարի ահովիվը կանչում է ձեզ. այո, և իր իսկ անունով է նա կանչում ձեզ, որն անունն է Քրիստոսի. և եթե դուք չեք կամենում բականջ դնել գբարի հովվի ձայնին՝ այն դանվանը, որով դուք կանչվում եք, ահա, դուք բարի հովվի ոչխարները չեք:

39 Եվ արդ, եթե դուք բարի հովվի ոչխարները չեք, ո՞ր ափարախից եք դուք: Ահա, ես ասում եմ ձեզ, որ բդևն է ձեր հովիվը, և դուք նրա փարախից եք. և այժմ ո՞վ կարող է ժխտել այս: Ահա, ես ասում եմ ձեզ, ով որ ժխտում է այս, գստախոս է ու դևի դզավակ:

40 Քանզի ես ասում եմ ձեզ, որ ինչ որ աբարի է, գալիս է Աստծուց, և ինչ որ չար է, գալիս է դևից:

41 Հետևաբար, եթե մարդ առաջ է բերում աբարի գործեր, նա ականջ է դնում բարի հովվի ձայնին, և նա հետևում է նրան. բայց ով, որ առաջ է բերում չար գործեր, նույնը դառնում է դևի բզավակ, քանզի նա ականջ է դնում նրա ձայնին ու հետևում նրան:

42 Եվ ով որ անում է այս, պետք է ստանա իր ավարձքը նրանից. հետևաբար, որպես իր բվարձք, նա ստանում է գմահ, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին, լինելով մեռած բոլոր բարի գործերի համար:

43 Եվ արդ, իմ եղբայրնե՛ր, ես կկամենայի, որ դուք լսեիք ինձ, քանի որ ես խոսում եմ իմ հոգու կորովով. քանզի ահա, ես խոսել եմ ձեզ հետ հստակորեն, որպեսզի դուք չկարողանաք սխալվել, կամ խոսել եմ Աստծո պատվիրանների համաձայն:

44 Քանզի ես կանչված եմ՝ խոսելու այս ձևով համաձայն Աստծո ասուրբ կարգի, որը Քրիստոս Հիսուսի մեջ է. այո, ինձ պատվիրված է կանգնել ու վկայել այս ժողովրդին այն բաները, որոնք խոսվել են մեր հայրերի կողմից, այն բաների վերաբերյալ, որոնք պիտի գան:

45 Եվ այս բոլորը չէ: Մի՞թե դուք կարծում եք, որ այս բաների մասին ես ինքս գիտեմ: Ահա, վկայում եմ ձեզ, որ ես ագիտեմ, որ այս բաները, որոնց մասին խոսել եմ, ճշմարիտ են: Եվ ի՞նչ եք դուք կարծում, ի՞նչպես ես գիտեմ դրանց հավաստիության մասին:

46 Ահա ես ասում եմ ձեզ՝ դրանք ահայտնի են դարձվել ինձ Աստծո Սուրբ Հոգու կողմից: Ահա, ես բծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները: Եվ այժմ, ես ինքս գիտեմ, որ դրանք ճշմարիտ են. քանզի Տեր Աստված դրանք հայտնի դարձրեց ինձ Սուրբ Հոգու միջոցով. և դա գհայտնության ոգին է, որն իմ մեջ է:

47 Եվ ավելին, ես ասում եմ ձեզ, որ դա այսպես է բացահայտվել ինձ, որ խոսքերը, որոնք ասվել են մեր հայրերի կողմից, ճշմարիտ են, այսպես իսկ, համաձայն մարգարեության ոգու, որն իմ մեջ է, որը նույնպես Աստծո Հոգու դրսևորմամբ է:

48 Ես ասում եմ ձեզ, որ ես ինքս գիտեմ, որ ինչը որ ես պիտի ասեմ ձեզ նրա վերաբերյալ, ինչը պիտի գա, ճշմարիտ է. և ես ասում եմ ձեզ, որ ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը պիտի գա, այո, Որդին՝ Հոր Միածինը, լի շնորհով, և ողորմությամբ, և ճշմարտությամբ: Եվ ահա այդ նա է, որ գալիս է վեր առնելու աշխարհի մեղքերը, այո, յուրաքանչյուր մարդու մեղքերը, որը հաստատակամորեն հավատում է նրա անվանը:

49 Եվ արդ, ես ասում եմ ձեզ, որ սա է ակարգը, ըստ որի ես կանչված եմ, այո, քարոզելու իմ սիրելի եղբայրներին, այո, և ամեն մեկին, որ բնակվում է այս երկրում. այո, քարոզելու բոլորին՝ և՛ ծերին, և՛ երիտասարդին, և՛ ճորտին, և՛ ազատին. այո, ես ասում եմ ձեզ՝ տարեցներին, և նաև միջահասակներին և աճող սերնդին. այո՛, աղաղակելով նրանց, որ նրանք պետք է ապաշխարեն և վերստին բծնվեն:

50 Այո, այսպես է ասում Հոգին. Ապաշխարեք, դո՛ւք, բոլոր աշխարհի ծայրեր, քանզի երկնքի արքայությունը շուտով մոտենում է. այո, Աստծո Որդին գալու է իր ափառքով, իր զորությամբ, վեհափառությամբ, հզորությամբ և տիրապետությամբ: Այո, իմ սիրելի՛ եղբայրներ, ես ասում եմ ձեզ, որ Հոգին ասում է. Ահա, ողջ երկրի բԹագավորի փառքը. և նաև երկնքի Թագավորի, պիտի շատ շուտով դուրս շողա բոլոր մարդկանց զավակների մեջ:

51 Եվ նաև Հոգին ասում է ինձ, այո, զորեղ ձայնով աղաղակում է ինձ՝ ասելով. Առաջ գնա և ասա այս ժողովրդին. Ապաշխարեք, քանզի մինչև դուք չապաշխարեք, ոչ մի ձևով չեք կարող ժառանգել աերկնքի արքայությունը:

52 Եվ դարձյալ ես ասում եմ ձեզ, Հոգին ասում է. Ահա, ակացինը դրված է ծառի արմատին. հետևաբար, ամեն ծառ, որ առաջ չի բերում բարի պտուղ, պիտի բկտրվի ու գցվի կրակը, այո, մի կրակ, որը չի կարող սպառվել, այսինքն՝ մի անմար կրակ: Ահա, և հիշե՛ք, Սուրբն է ասել այս:

53 Եվ արդ, իմ սիրելի՛ եղբայրներ, ես ասում եմ ձեզ, կարո՞ղ եք դուք դեմ կանգնել այս ասածներին. այո՛, կարո՞ղ եք մի կողմ դնել այս բաները, և աոտնակոխ անել Սուրբին. այո՛, կարո՞ղ եք ձեր սրտերի բհպարտությամբ փքվել. այո, մի՞թե դուք կշարունակեք գթանկարժեք հանդերձներ կրել և ձեր սրտերը դնել աշխարհի ունայն բաների վրա՝ ձեր դհարստությունների վրա:

54 Այո, մի՞թե դուք կշարունակեք ենթադրել, որ դուք ավելի լավն եք, քան մեկ ուրիշը. այո՛, մի՞թե դուք կշարունակեք հալածանքը ձեր եղբայրների, ովքեր խոնարհեցնում են իրենց ու քայլում ըստ Աստծո սուրբ կարգի, որով նրանք բերվել են այս եկեղեցին՝ ասրբագործված լինելով Սուրբ Հոգով, և նրանք առաջ են բերում գործեր, որոնք ապաշխարությանը վայել են,

55 Այո, և մի՞թե դուք կշարունակեք ձեր մեջքը դարձնել դեպի աաղքատը և կարիքավորը, և ետ պահել ձեր ստացվածքը նրանցից:

56 Եվ ի վերջո, դուք բոլո՛րդ, որ կշարունակեք ձեր ամբարշտության մեջ, ես ասում եմ ձեզ, որ այդ նրանք են, որոնք պիտի կտրվեն ու գցվեն կրակը, եթե նրանք արագ չապաշխարեն:

57 Եվ արդ, ես ասում եմ ձեզ, ձե՛զ բոլորիդ, որ ցանկանում եք հետևել աբարի հովվի ձայնին, դո՛ւրս եկեք ամբարիշտների միջից և բզա՛տ եղեք, և մի՛ դիպչեք նրանց անմաքուր բաներին. և ահա, նրանց անունները պիտի գջնջվեն, որպեսզի ամբարիշտների անունները չհամրվեն արդարների անունների հետ, որպեսզի Աստծո խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. Ամբարիշտների անունները չպետք է խառնվեն իմ ժողովրդի անունների հետ.

58 Քանզի, արդարների անունները պիտի գրվեն կյանքի ագրքում, և նրանց ես կշնորհեմ ժառանգություն՝ իմ աջ կողմում: Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր, ի՞նչ ունեք դուք սրա դեմ ասելու: Ես ասում եմ ձեզ, եթե դուք խոսեք սրա դեմ, դա նշանակություն չունի, քանզի Աստծո խոսքը պետք է իրագործվի:

59 Քանզի, ո՞ր հովիվը ձեր միջից ունենալով շատ ոչխարներ, չի հսկում նրանց վրա, որպեսզի գայլեր չմտնեն ու չհոշոտեն իր հոտը: Եվ, ահա, եթե գայլ է մտնում նրա հոտը, մի՞թե նա դուրս չի քշում դրան: Այո, և ի վերջո, եթե նա կարողանա, կկործանի նրան:

60 Եվ արդ, ես ասում եմ ձեզ, որ բարի հովիվը կանչում է ձեր ետևից, և եթե դուք ականջ դնեք նրա ձայնին, նա կբերի ձեզ իր փարախը, և դուք նրա ոչխարներն եք. և նա պատվիրում է ձեզ, որ դուք թույլ չտաք ոչ մի գիշատիչ գայլի՝ մտնելու ձեր մեջ, որպեսզի դուք չկործանվեք:

61 Եվ արդ, ես՝ Ալմաս, պատվիրում եմ ձեզ, լեզվով անրա, ով պատվիրել է ինձ, որ դուք հետևեք, որ կատարեք այն խոսքերը, որոնք ես ասել եմ ձեզ:

62 Ես խոսում եմ հրամանի ձևով ձեզ հետ, որ պատկանում եք եկեղեցուն. իսկ նրանց հետ, ովքեր չեն պատկանում եկեղեցուն, խոսում եմ հրավերի ձևով՝ ասելով. Եկե՛ք և մկրտվե՛ք ապաշխարության համար, որպեսզի դուք նույնպես կարողանաք լինել ճաշակողներ կենաց ածառի պտղից: