Սուրբ գրություններ
Հակոբ 6


Գլուխ 6

Վերջին օրերին Տերը ետ կբերի Իսրայելը – Աշխարհը կայրվի կրակով – Մարդիկ պետք է հետևեն Քրիստոսին՝ ծծմբի և կրակի լճից խուսափելու համար: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ ահա, իմ եղբայրնե՛ր, ինչպես ես ասացի ձեզ, որ ես մարգարեանալու էի, ահա, սա է իմ մարգարեությունը, որ բաները, որոնք այս մարգարե աԶենոսը խոսել է Իսրայելի տան վերաբերյալ, որում նա նմանեցնում է նրանց ընտանի ձիթենու, պետք է հաստատ կատարվեն:

2 Եվ օրը, երբ նա կրկին կմեկնի իր ձեռքը՝ երկրորդ անգամ ետ աբերելու իր ժողովրդին, այն օրն է, այո՛, այսինքն՝ վերջին անգամը, որ Տիրոջ բծառաներն առաջ կգնան նրա գզորությամբ՝ դսնուցելու և էտելու նրա եայգին. և դրանից հետո զվերջը շուտով գալիս է:

3 Եվ որքա՜ն օրհնված են նրանք, ովքեր ջանասիրաբար աշխատել են նրա այգում. և որքա՜ն անիծված են նրանք, ովքեր դուրս կգցվեն իրենց ուրույն տեղը: Եվ աշխարհը ակայրվի կրակով:

4 Եվ որքա՜ն ողորմած է մեր Աստված հանդեպ մեզ, քանզի նա հիշում է աԻսրայելի տունը՝ և՛ արմատները, և՛ ճյուղերը. և նա առաջ է մեկնում իր բձեռքը դեպի նրանց, ողջ օրվա ընթացքում. և նրանք գխստապարանոց ու հակառակվող ժողովուրդ են. բայց բոլոր նրանք, ովքեր չեն կարծրացնի իրենց սրտերը, կփրկվեն Աստծո արքայությունում:

5 Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, ես աղաչում եմ ձեզ լրջմտության խոսքերով, որ դուք ապաշխարեք և գաք սրտի ողջ նվիրվածությամբ և ահարեք Աստծուն, ինչպես նա է հարում ձեզ: Եվ մինչ նրա ողորմության բբազուկը մեկնված է դեպի ձեզ՝ օրվա լույսի մեջ, մի կարծրացրեք ձեր սրտերը:

6 Այո, այսօր, եթե դուք կամենում եք լսել նրա ձայնը, մի կարծրացրեք ձեր սրտերը, քանզի ինչո՞ւ ամեռնեք:

7 Քանզի ահա, ողջ օրվա ընթացքում Աստծո բարի խոսքով սնվելուց հետո, մի՞թե դուք առաջ կբերեք չար պտուղ, որ անխուսափելիորեն ակտրվեք և կրակի մեջ գցվեք:

8 Ահա, մի՞թե դուք ժխտելու եք այս խոսքերը: Մի՞թե դուք ժխտելու եք մարգարեների խոսքերը. և մի՞թե դուք ժխտելու եք բոլոր խոսքերը, որոնք խոսվել են Քրիստոսի վերաբերյալ, նրա մասին այդքան շատերի խոսելուց հետո. և ուրանալու եք Քրիստոսի բարի խոսքը, և Աստծո զորությունը, և Սուրբ Հոգու ապարգևը, և հանգցնելու եք Սուրբ Հոգին, և մի ծաղր եք սարքելու փրկագնման մեծ ծրագրից, որը դրվել է ձեզ համար:

9 Չգիտե՞ք դուք, որ եթե դուք անեք այս բաները, որ փրկագնման և հարության զորությունը, որը Քրիստոսում է, կբերի ձեզ կանգնելու ամոթով և սոսկալի ահանցանքով Աստծո բդատարանի առաջ:

10 Եվ համաձայն աարդարադատության զորության, քանզի արդարադատությունը չի կարող մերժվել, դուք պետք է գնաք այն կրակի և ծծմբի բլիճը, որի բոցերն անմար են, և որի ծուխը բարձրանում է վեր, հավիտյանս հավիտենից, կրակի և ծծմբի լիճ, որն գանվերջ դտանջանք է:

11 Օ՜ ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, ապաշխարեք և ներս մտեք անեղ դռնով, և շարունակեք այն անձուկ ճանապարհով, մինչև որ ձեռք բերեք հավերժական կյանք:

12 Օ՜, եղեք աիմաստուն. ի՞նչ կարող եմ ասել ավելին:

13 Ի վերջո, ես հղում եմ ձեզ մնաք բարով, մինչև ես կհանդիպեմ ձեզ Աստծո հաճելի դատարանի առջև, դատարան, որը ասոսկալի ահ ու վախ է ներշնչում ամբարիշտներին: Ամեն: