Հարցեր և պատասխաններ
Ի՞նչ եք ասում, երբ ձեր ընկերները չեն հավատում, որ այնպիսի իրադարձություններ, ինչպիսին Առաջին Տեսիլքն է, կարող է տեղի ունենալ:
Զարգացրեք հավատ
Հոգևոր հարցերում միայն տրամաբանությունը բավարար չէ, մենք պետք է նաև հավատ ունենանք, որպեսզի իմանանք, որ Առաջին Տեսիլքը կարող էր իրականում տեղի ունենալ: Մենք կարող ենք զարգացնել այդ հավատը՝ խնդրելով Երկնային Հորից և լսելով Սուրբ Հոգուն:
Ջուլիա Բ., 17 տարեկան, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ուսումնասիրեք Աստվածաշունչը
Խնդրեք ձեր ընկերներին ուսումնասիրել Աստվածաշունչը: Եթե նրանք հավատում են դրան՝ որպես Աստծո խոսքի, ապա նրանք պետք է հավատան, որ Աստված իրոք խոսում է մեզ հետ այսօր այնպիսի տեսիլքներով, ինչպիսին է Առաջին Տեսիլքը, քանի որ Նա նույնը արեց Ադամի, Մովսեսի, Եսայիայի և այլ մարգարեների հետ տարբեր եղանակներով:
Երեց Մոնդա, 22 տարեկան, Քենիա Նաիրոբի Միսիա
Խնդրէ Աստուածանից
Այն փաստը, որ ուրացությունը տևել է հարյուրավոր տարիներ, չի նշանակում, որ Աստված դադարեցրեց Իր տեսիլքները: Մենք պետք է ունենանք խոնարհ սիրտ և խնդրենք Աստծուց անկեղծ միտումով և մաքուր սրտով, ինչպես Ջոզեֆ Սմիթը:
Ջերեմի Ե., 19 տարեկան, Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Հավատացեք Աստծուն
Ես կհարցնեի իմ ընկերներին. «Դուք հավատո՞ւմ եք Աստծուն: Դուք հավատո՞ւմ եք, որ Նա է ստեղծել բոլոր բաները։ Դուք հավատո՞ւմ եք, որ Նա հայտնվել է հնադարյան մարգարեներին: Եթե այո, ինչո՞ւ չեք հավատում, որ դա հնարավոր է նաև հիմա: Դա հնարավոր է»:
Սառա Մ., 16 տարեկան, Յուտա, ԱՄՆ
Կիսվեք ձեր վկայությամբ
Ես իմ վկայությամբ կիսվում եմ ընկերներիս հետ, որ մեր Երկնային Հայրը Իր զավակներին հայտնում է այն բաները, որոնց մասին նրանք հարցնում են Նրան մաքուր սրտով՝ ճշմարտությունն իմանալու համար: Ջոզեֆ Սմիթը ճշմարտությունն իմանալու ցանկություն ուներ և գործեց ըստ իր հավատքի: Դուք նույնպես կարող եք վայելել այդ հրաշալի փորձառությունը, եթե ձեր ողջ սրտով աղոթքով դիմեք Երկնային Հորը:
Մարա Կ., 20 տարեկան, Լիմա, Պերու