2020
Ողջու՜յն Սրբազան պուրակից
Ապրիլ 2020


Ողջու՜յն Սրբազան պուրակից

Նկար
Hello from the Sacred Grove

Բարև ձեզ, ես Մարգոն եմ, իսկ ես՝ Պաոլոն:

Այս ամիս Վերականգնումը տոնելու համար մենք այցելում ենք այն վայրը, որտեղ տեղի ունեցավ Առաջին Տեսիլքը 200 տարի առաջ:

Երբ Ջոզեֆ Սմիթը 14 տարեկան էր, նա ապրում էր Նյու Յորքում (ԱՄՆ) մի փայտաշեն տան մեջ։ Նա ուներ հինգ եղբայր և երեք քույր։ Նա հնազանդվում էր իր ծնողներին և սիրալիր էր ուրիշների հետ: Իր ընտանիքի հետ նա կարդում էր Աստվածաշունչը, բայց նրանք գնում էին տարբեր եկեղեցիներ:

Ջոզեֆը շատ աշխատասեր էր: Նա օգնում էր կտրել ծառերը, որպեսզի իր ընտանիքը կարողանար մշակել հողը և բերք ստանալ: Նա նաև օգնում էր իր ընտանիքին բուսահյութ հավաքել թխկիներից՝ շաքար պատրաստելու համար:

Ջոզեֆը ցանկանում էր գտնել որևէ եկեղեցի, որը նման կլիներ Աստվածաշնչում նկարագրված եկեղեցուն: Մի օր նա գնաց ծառերի պուրակը և աղոթեց: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան: Նրանք ասացին Ջոզեֆին, որ նրա մեղքերը ներված են: Նրանք նաև ասացին, որ նա չպիտի միանա որևէ եկեղեցու: Շուտով Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կվերականգնվի:

Շատ մարդիկ ծաղրում էին Ջոզեֆին նրա տեսածի պատճառով: Նրանք ասում էին, որ նա հորինում էր այդ ամենը: Բայց Ջոզեֆը շարունակում էր ասել ճշմարտությունը։ Նա ասաց. «Ես գիտեի դա, և ես գիտեի, որ Աստված դա գիտեր, և ես չէր կարող հերքել դա» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.25):

Այսօր մարդիկ կարող են այցելել այն տարածքը, որտեղ Ջոզեֆն աղոթել է: Այն գեղեցիկ է և շատ խաղաղ:

Այս երեխաներն ապրում են այնտեղ, որտեղ մեծացել է Ջոզեֆ Սմիթը:

Ես գիտեմ, որ Սրբազան Պուրակը մի հատուկ վայր է, քանի որ Ջոզեֆ Սմիթը աղոթեց և այնտեղ տեսավ Երկնային Հորը և Հիսուսին:

Փայփեր Դ., 5 տարեկան, Նյու Յորք, ԱՄՆ

Ես երախտապարտ եմ, որ մենք մոտ ենք ապրում Ջոզեֆ Սմիթի տանը: Ես սիրում եմ գնալ Գրանդին Բիլդինգը, որտեղ կգտնվում է տպելու հաստոցը: Ինձ իրոք դուր է գալիս տեսնել այն վայրը, որտեղ կազմվել են Մորմոնի Գրքի առաջին օրինակները։

Ռոսկո Բ., 9 տարեկան, Նյու Յորք, ԱՄՆ

Շնորհակալություն Սրբազան Պուրակը մեզ հետ այցելելու համար: Կտեսնվենք հաջորդ անգամ:

Տղաների լուսանկարները՝ Ջուլի Փուլսոնի, Նկարազարդումները` Քեթի ՄաքԴիի