2020
Ի՞նչ է Զատիկը ինձ համար:
Ապրիլ 2020


Եկ, հետևիր ինձ. Մորմոնի Գիրքը

Ի՞նչ է Զատիկը ինձ համար:

Մարտի 30-ից ապրիլի 12-ը Զատիկ

Նկար
What Does Easter Mean for Me

Զատիկին մենք տոնում ենք «պատմության ամենակարևոր օրը»՝1 Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունը: Այս իրադարձությունը առանցքային է Երկնային Հոր երջանկության ծրագրում:

Նախամահկանացու կյանքում Հիսուս Քրիստոսը ընտրված էր որպես մեր Փրկիչ: Նա խոստացավ ուղի պատրաստել մեզ համար, որպեսզի ներվեն մեր մեղքերը՝ մեր երկնային տունը վերադառնալու համար:

Զատիկի այդ առաջին առավոտյան Հիսուսը կատարեց Իր խոստումը: Նա հաղթեց մահին: Դրա արդյունքում. «Նա է լույսն ու կյանքն աշխարհի. այո, լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել. այո, և նաև կյանք, որն անվերջ է, այնպես որ այլևս չի կարող լինել մահ» (Մոսիա 16.9):

Հարությունը ի՞նչ օրհնություններ է բերում ձեզ:

Ապաշխարություն

Հիսուս Քրիստոսը հարցնում է մեզանից յուրաքանչյուրին. «Չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»։ Նա խոստանում է. «Ով որ գա, նրան ես կընդունեմ» (3 Նեփի 9.13–14): Ի՞նչ եք զգում, երբ ապաշխարում եք։

Հարություն

Մահն անխուսափելի է, բայց Փրկիչի հաղթանակը մահվան հանդեպ հավաստիացնում է, որ բոլորը հարություն կառնեն՝ մարմինն ու հոգին կրկին կվերամիավորվեն կատարյալ տեսքով (տես Ալմա 11.43): Հարության մասին գիտելիքը ի՞նչ հույս է բերում ձեզ:

Հավերժական կյանք

Փրկիչի Քավությունը հնարավոր է դարձնում հավերժական կյանքը կամ վեհացումը: Այս օրհնությունը ստանալու համար մենք պետք է հնազանդվենք պատվիրաններին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը «ուխտի արահետ» է անվանել հավերժական կյանք տանող ճանապարհը:2 Մենք ի՞նչ պետք է անենք՝ հավերժական կյանք տանող այս արահետին հետևելու համար:

Հղումներ

  1. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ահա՛ այն մարդը» Լիահոնա, մայիս 2018, 108:

  2. Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7։