Գերագույն համաժողովը տարիների ընթացքում
Այժմ, իր 190-րդ տարում, գերագույն համաժողովը վաղեմի ավանդույթ է ամեն ապրիլին ու հոկտեմբերին, բայց տարիների ընթացքում որոշ հետաքրքիր փոփոխություններ են եղել.
-
1830 թվական
Եկեղեցու կազմավորումից երկու ամիս անց, Ֆայեթում (Նյու Յորք) Ջոզեֆ Սմիթը նախագահեց առաջին համաժողովը։ Մասնակցում էին մոտ 30 անդամներ և մի քանի այլ մարդիկ:
-
1850 թվական
Դեզերեթ Նյուսը հրատարակեց համաժողովի առաջին ամբողջական հաշվետվությունը, քանի որ երիտասարդ լրագրող Ջորջ Դ. Վաթը կարողացել էր վերծանել ելույթների սղագրությունը:
-
1867 թվական
Գերագույն համաժողովը տևեց չորս օր սովորական երեք օրվա փոխարեն, քանի որ համայնքը քվեարկել էր հավելյալ օրը մնալու օգտին:
-
1924 թվական
Առաջին անգամ Թաբերնաքլում ամբիոնի վրա օգտագործեցին բարձրախոսներ: Նախկինում լսելի լինելու համար խոսնակները ստիպված էին ապավինել իրենց ձայնի բարձրությանը:
-
1949 թվական
Թաբերնաքլում օգտագործելով տեսախցիկներ, համաժողովը առաջին անգամ հեռարձակվեց հեռուստատեսությամբ:
-
1962 թվական
Առաջին անգամ Թաբերնաքլում ելույթները թարգմանվում էին այլ լեզուներով՝ գերմաներեն, դանիերեն և իսպաներեն: Այսօր ելույթները թարգմանվում են ավելի քան 90 լեզուներով։
-
1967 թվական
Գերագույն համաժողովը հեռարձակվեց գունավոր հեռուստատեսությամբ: Թաբերնաքլի Երգչախմբի տղամարդիկ կրում էին բաց կապույտ գույնի բաճկոններ, իսկ կանայք կրում էին բաց վարդագույն բլուզներ:
-
1977 թվական
Երեք օր տևողությամբ և վեց գլխավոր նիստերով համաժողովը այս անգամ տևեց երկու օր և ներառում էր հինգ գլխավոր նիստեր:
-
2000 թվական
Համաժողովների նոր Կենտրոնը Սոլթ Լեյք Սիթիում, որն ուներ 21000 նստատեղ, հյուրընկալեց առաջին գերագույն համաժողովը: