2020
Ի՞նչ է նշանակում պահել այդ անունը միշտ գրված մեր սրտերում:
Ապրիլ 2020


Եկ, հետևիր ինձ. Մորմոնի Գիրքը

Ի՞նչ է նշանակում պահել այդ անունը միշտ գրված մեր սրտերում:

Ապրիլի 20–26-ը Մոսիա 4–6

Նկար
What Does It Mean to Have the Name of Christ Written in Our Hearts

Մորմոնի Գրքում մարդկանց կոչում են տարբեր անուններով. Նեփիացիները, Լամանացիները և Անթի-Նեփի-Լեքիները ընդամենը մի քանիսն են: Բայց Բենիամին թագավորը ցանկանում էր, որ իր ժողովուրդը կոչվեր ավելի բարձր, ավելի սուրբ անունով՝ Հիսուս Քրիստոսի անունով:

Ահա թե մենք ինչպես կարող ենք պահել Փրկիչի անունը «միշտ գրված [մեր] սրտերում» (Մոսիա 5.12):

Ուխտ՝ մկրտության միջոցով

Մկրտության ժամանակ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ՝ մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը: Ձեր կարծիքով, դա ի՞նչ է նշանակում: (Տես Մոսիա 18.8–9:)

Հաղորդության ընդունումը

Մեզ պատվիրված է ամեն շաբաթ արժանիորեն ընդունել հաղորդությունը։ Հաղորդության ընթացքում մենք վերահաստատում ենք մեր ուխտը՝ մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը (տես Մորոնի 4.3):

Գործել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ

Մեր ուխտերը պահանջում են, որ մենք պահենք պատվիրանները: Մեր գործողություններն արտացոլում են Քրիստոսին հետևելու և Նրա նման դառնալու մեր ցանկությունը: Այդպես վարվելով, մենք կարող ենք շարունակել կոչվել Նրա անունով: Ահա ինչպես ենք մենք պահում Քրիստոսի անունը՝ գրված մեր սրտերում (տես Մոսիա 5.12