2020
Տաքսին, դպրոցական տղան և աղոթքի պատասխանը
Ապրիլ 2020


Տաքսին, դպրոցական տղան և աղոթքի պատասխանը

Հեղինակն ապրում է Ռիվերս նահանգում (Նիգերիա):

Մենք հուշում ստացանք, որ մենք կգտնենք նրան, ուստի ինչո՞ւ չստացվեց:

Նկար
A Taxi, a Schoolboy, and an Answer to Prayer. Missionaries in Ghana with a schoolboy in a taxi outside.

Մի օր ես և իմ միսիոներական զուգընկերը ուղղորդում ստացանք ուսուցանել մի մարդու, որն ապրում էր Թեմա անունով գյուղում՝ գեղեցիկ Ակրա քաղաքի մոտ (Գանա): Այդ գյուղի տների համարները այնքան էլ ճշգրիտ չէին, ուստի մեզ տրվեց գրավոր նկարագրություն, որը կօգներ մեզ գտնել տունը:

Երբ հասանք գյուղ, հետևեցինք ցուցումներին, բայց չկարողացանք գտնել այդ մարդուն, քանի որ շատ տներ կային, որոնք, կարծես, համապատասխանում էին այդ նույն նկարագրությանը: Շփոթված՝ մենք որոշեցինք թակել դռները շրջակայքում, որ հարցնենք մարդկանց, բայց ոչ ոք չէր ճանաչում այդ մարդուն, ում մենք փնտրում էինք: Ես հուշում ստացա խնդրել Երկնային Հորը օգնության համար:

Աղոթելուց հետո ես այնպիսի զգացում ունեի, որ կգտնեմ մեր փնտրած մարդուն, ուստի մենք բազմապատկեցինք մեր ջանքերը: Այնուամենայնիվ, մենք չգտանք նրան: Մենք հոգնեցինք և որոշեցինք վերադառնալ մեր միսիոներական աշխատանքի տարածք, քանի որ այլ հանդիպումներ ունեինք: Երբ հասանք տաքսիների կանգառ, տաքսու վարորդը, ով մեզ բերել էր գյուղ, տեսավ մեր հիասթափված դեմքերը և հարցրեց՝ արդյոք մենք գտանք նրան, ում փնտում էինք: Մեր պատասխանն, իհարկե, ոչ էր:

Նա առաջարկեց մեզ մտնել անկյունի դպրոցը և հարցնել այնտեղ: Մենք ասացինք նրան, որ դա չէր համապատասխանում մեզ տրված նկարագրությանը, բայց նա պնդեց: Մենք դուրս եկանք տաքսուց և ուղևորվեցինք դպրոց ոչ թե նրա համար, որ գտնեինք ինչ-որ մեկին, այլ որ գոհացնեինք մեր մտահոգված ընկերոջը:

Երբ սկսեցինք քայլել դեպի դպրոցի վարչական շենքը, մի փոքր տղա վազեց մեր ուղղությամբ: Նա ժպտաց մեզ և ասաց, որ ինքը և իր եղբայրը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միակ անդամներն էին այդ տարածքում, և ինքը կարող էր օգնել մեզ:

Ես և զուգընկերս թերահավատությամբ նայեցինք միմյանց։ Դա հրաշք էր։ Տղան օգնեց մեզ գտնել այն մարդուն, ում մենք փնտրում էինք և, ի վերջո, նա ընդունեց ավետարանն ու մկրտվեց:

Այս փորձառությունն ուսուցանեց ինձ, որ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին Իր իսկ ժամանակին և Իր իսկ ձևով։ Երբ մենք անմիջապես չենք գտնում մեր աղոթքների պատասխանները, մենք կարող ենք հավատք գործադրել Նրա հանդեպ և սովորել համբերատար լինել:

Նկարը՝ Քորի Էգբերտի