2020
Տաճարը և դուք
Ապրիլ 2020


Տաճարը և դուք

Նկար
The Temple and You

Նախքան Եկեղեցու վերականգնումը, մարդիկ կարծում էին, որ եթե ինչ-որ մեկը իրենց ընտանիքից մահանում էր առանց մկրտվելու, իրենք այլևս նրան չէին տեսնելու: Բայց Վերականգնման շնորհիվ մենք կարող ենք նրանց փոխարեն մկրտվել տաճարում։ Մենք կարող ենք կնքվել հավերժության համար:

Ինչպես Ջոզեֆ Սմիթը, դուք ևս ընտրվել եք Երկնային Հոր կողմից, որպեսզի կարևոր աշխատանք կատարեք ձեր կյանքում: Այդ աշխատանքի մի մասը կարող է կատարվել տաճարներում: Դուք կարող եք հավաքել ձեր նախնիների անունները, ովքեր չեն մկրտվել, երբ նրանք ապրել են երկրի վրա: Ապա, տաճարային երաշխավորագիր ստանալուց հետո դուք կարող եք գնալ տաճար և մկրտվել նրանց փոխարեն։

Երբ դուք կատարեք այս աշխատանքը, աղոթեք Երկնային Հորը, որպեսզի նա ուղղորդի ձեզ: Ձեր նախնիները ևս կարող են օգնել ձեզ: Ի՜նչ կարևոր ու սրբազան օրհնություն կլինի ձեր և նրանց համար:

Գուցե ձեզանից ոմանք այժմ չեն կարողանում կատարել տաճարային աշխատանք, բայց մի օր կկարողանաք: Միշտ հիշեք, որ դուք Աստծո զավակն եք: Նա կատարելապես սիրում է ձեզ:

Լսեք Սուրբ Հոգու հուշումները և պատրաստվեք մի օր գնալ տաճար: Վարվելով այդպես՝ հրաշալի կյանք կստեղծեք ձեր համար, ձեր անցյալի, ներկայի և ապագա ընտանիքների համար: Երբ դուք կատարեք Տիրոջ աշխատանքը, Նա կօգնի ձեզ: Դուք Նրա անվեհեր հոգիներն եք:

Նկարները` Ջարեդ Մաթյուսի