2020
Երիտասարդներ
Ապրիլ 2020


Երիտասարդներ

Նկար
Photo of Mikayla J from Fiji

Լուսանկարը՝ Լեսլի Նիլսոնի

Ես նորադարձ եմ Եկեղեցում Առաջին բանը, որ գրավեց ինձ, երիտասարդների միջոցառումներն էին: Նույնիսկ հիմա ես դեռ սիրում եմ ժամանակ անցկացնել Եկեղեցու ընկերների հետ, որոնց հետ կարող եմ զվարճալի բաներ անել: Ես հատկապես սիրում եմ նրանց հետ ամեն շաբաթ գնալ Սուվա Ֆիջի Տաճար:

Ֆիջիում հասակակիցները շատ են ճնշում միմյանց: Խանութները միշտ չէ, որ փաստաթուղթ են պահանջում ալկոհոլ, ծխախոտ և նման բաներ վաճառելիս: Երեխաները միշտ գնում են նման բաներ։ Դժվար է ընտրել ճիշտը:

Մեկը, ով ինձ ուժեղ է պահում, իմ միջնեկ եղբայրն է: Ես ավագն եմ, ուստի միշտ մտածում եմ նրանց մասին ամեն անգամ, երբ գայթակղվում եմ որևէ սխալ բան անել: Ես չեմ ցանկանում, որ նրանք սխալ որոշումներ կայացնեն այն պատճառով, որ տեսել են ինձ այդ բանը առաջինն անելիս: Մահից առաջ մայրս ստիպեց ինձ խոստանալ, որ հոգ կտանեմ իմ եղբայրների ու քույրերի մասին և միշտ նրանց կողքին կլինեմ:

Առայժմ ես Եկեղեցու միակ անդամն եմ իմ ընտանիքում։ Բայց ես աղոթում եմ նրանց համար ամեն օր: Ես շնորհակալ եմ Երկնային Հորը, որ պահպանում է նրանց, և աղոթում եմ, որ նրանք ստանան Նրա ավետարանի գիտելիքը: Նրանք ինձ ուժեղ են պահում:

Միկալյա Ջ., 17տարեկան, Ֆիջի