2020
Կարծում եք, դուք չունե՞ք որևէ նպատակ՝ որպես չափահաս երիտասարդ։ Մտածեք նորից
Ապրիլ 2020


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Կարծում եք, դուք չունե՞ք որևէ նպատակ՝ որպես չափահաս երիտասարդ։ Մտածեք նորից

Երբ մտածում ես, որ մի օր Եկեղեցում կարող ես ղեկավար լինել, վախենում ես, սակայն կան եղանակներ, թե ինչպես հենց այժմ արդեն սկսել ղեկավարել:

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ կլինեն «պատերազմներ և պատերազմների համբավներ:

… Ազգ ազգի դեմ կբարձրանա, և թագավորություն՝ թագավորության դեմ. կլինեն սովեր, ժանտախտներ և երկրաշարժեր տարբեր տեղերում:

Եվ անօրինության շատանալու պատճառով, շատերի սերը կսառչի» (Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.28–30):

Այսպիսի իրարանցումների մեջ ո՞վ կօգնի առաջնորդել մեր եղբայրներին ու քույրերին (հոտի ներսում և դրսում) դեպի մեր Երկնային Հայրը:

Ահա, թե ինչու ենք մենք եկել:

Մենք ինչպես պետք է ղեկավարենք

Մեզ կոչել են չափահաս երիտասարդների ամենահրաշալի սերունդներից մեկը: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը բնութագրել է մեզ՝ որպես մարդկանց, «ում Աստված բավականաչափ վստահել է՝ ուղարկելով երկիր այս աշխարհի պատմության ամենապատասխանատու տնտեսությունում» («Կանգնեք որպես հազարամյակի ճշմարիտ սերունդ», Լիահոնա, հոկտեմբեր 2016, 46):

Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր ունակությունները և Տիրոջ Եկեղեցում դառնալ լավ ղեկավարներ: Եթե նայեք ձեր շուրջը, կնկատեք, որ դուք արդեն ղեկավար եք այս կամ այն կերպ:

Դուք կարող եք ղեկավար լինել Եկեղեցու որևէ կոչման մեջ: Որպես միսիոներ, դուք կարող եք քննարկում վարել, լինել քարոզի միջոցառման պատասխանատուն, կամ ստանձնել տարածաշրջանի կամ քույրերի ղեկավարի պարտականությունները: Դուք կարող եք ղեկավար լինել ձեր ընտանիքում կամ ընկերների շրջանում: Դուք կարող եք ղեկավարել ձեր նախնիների փրկության գործը՝ ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով: Դուք նույնիսկ կարող եք դառնալ քաղաքական ղեկավար, և կարող եք միշտ ղեկավար լինել ձեր ընտրած ցանկացած մասնագիտության ոլորտում:

Սակայն հարցն այն է, թե մենք ինչպես պետք է ղեկավարենք: Փրկիչն Իր օրինակով էր առաջնորդում: Նա առաջնորդում էր «Ե՛կ, հետևիր ինձ» սկզբունքով, այլ ոչ թե՝ «Ես ավելի լավ եմ անում»: Նա ծառայում, ուսուցանում, սիրում և հոգ էր տանում Իր շրջապատի մարդկանց մասին: Հիսուս Քրիստոսը ղեկավարի վառ օրինակ է: Ղեկավարների մեծ սերունդ դառնալու համար մենք կարող ենք սկսել՝ ձգտելով դառնալ Փրկիչի նման և անելով այս փոքր բաները.

  1. Աղոթեք նրանց համար, ովքեր ունեն դժվարություններ, օգնության կարիք, կամ ում համար դուք պատասխանատու եք, և ձգտեք իմանալ, թե ինչպես օգնեք նրանց: Աղոթեք նրանց համար անվանական ձևով, անհատապես, ինչպես Փրկիչն էր սպասավորում «մեկ առ մեկ» (3 Նեփի 11.15):

  2. Ժամանակ տրամադրեք սուրբ գրություններն ուսումնասիրելուն, ղեկավարության լավ օրինակներ գտնելով, հատկապես հենց Իր՝ Փրկիչի կյանքից:

  3. Աղոթեք ձեր ծխի, ցցի և Եկեղեցու գերագույն ղեկավարների համար: Աղոթեք նաև կառավարության ղեկավարների համար, որ նրանք կարողանան ոգեշնչվել և աշխատել խաղաղության և միասնության ոգով:

  4. Ճանաչեք ձեր շրջապատի մարդկանց: Հետաքրքրվեք նրանց նախասիրություններով, ընտանիքներով, կյանքում նրանց ունեցած ցանկություններով և իղձերով (տես Եփեսացիս 2.19):

  5. Կարդացեք ձեր հայրապետական օրհնությունը և խորհեք, թե ինչպես կարող եք իրագործել ձեր լավագույն ներուժը:

Երբ մեր լավագույն ջանքերն ենք ներդնում, որպեսզի արդարությամբ ղեկավարենք, դառնում ենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ ու հետևորդներ, և արժանանում ենք Սուրբ Հոգու ընկերակցությանը: Երբ կապում և պահում ենք սուրբ ուխտերը, մենք ստանում ենք անհրաժեշտ նախապատրաստությունն ու հոգևոր սպառազինությունը՝ հակառակորդի դեմ մարտնչելու համար:

Դուք կարող եք սկսել այժմ

Ինչպիսի՞ ղեկավար կլինեք դուք Կամ, մեջբերելով Փրկիչին՝ «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ` ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27):

Քանի որ Երկրորդ Գալուստը մոտ է, Տիրոջն ավելի շատ արդար առաջնորդներ են հարկավոր, որոնք կհետևեն Նրա մարգարեին և կընդգրկվեն այս ճակատամարտում: Նա մեր կարիքն ունի: Մենք 11-րդ ժամի ներքո ենք և շատ բան ունենք անելու: Մենք կարող ենք այժմ պատրաստվել՝ ղեկավարների մեծ սերունդ դառնալու համար: Երբե՜ք ուշ չէ սկսելու համար: Եթե կան բաներ, որոնց մասին պետք է խոսեք ձեր եպիսկոպոսի հետ, նա կարող է օգնել ձեզ ապաշխարության ճանապարհին: Եթե ուղղորդման կարիք ունեք ինքնազարգացման ճանապարհին, սկսեք բարելավել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Նրանք ցույց կտան ձեզ, թե ինչ ուղղությամբ շարժվեք: Դուք և ես կոչված ենք այժմ՝ կատարելու Տիրոջ աշխատանքը և օգնելու մեր մարգարեին առաջնորդել Իսրայելի տունը դեպի ապահովություն, և, եթե մենք պարզապես գործադրենք մեր լավագույն ջանքերը, ապա հաջողության կհասնենք: