2020
Ուրախություն գտնել Աստծո գործը կատարելիս
Ապրիլ 2020


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Ուրախություն գտնել Աստծո գործը կատարելիս

Չափահաս երիտասարդներն ապրում են զբաղված կյանքով: Այնքան շատ բաներ կան, որ մենք կարող ենք անել. շարունակել կրթությունը, փնտրել հավերժական զուգընկեր, մասնագիտական առաջընթաց ունենալ, ընտանիք կազմել: Եվ ի թիվս այս բոլոր լավ բաների, մեզ նաև խրախուսում են. «որ մենք միշտ տեսնենք մեզ Տիրոջ գործի մեջ»:1

Ժամանակն է, որ յուրաքանչյուրս ավելի հստակ հասկանա իր դերը փրկության աշխատանքն արագացնելու գործում: Երբ մենք կատարում ենք անդամների միսիոներական աշխատանք, … տաճարային և ընտանիքի պատմության աշխատանք և ուսուցանում ենք ավետարանը՝ որպես մեր կյանքի բնականոն մաս, մենք կունենանք մեծ ուրախություն և կստանանք հոգևոր պարգևներ, որոնք հարկավոր են մեզ, որպեսզի ամրացնենք Եկեղեցին»:2

Ահա մի քանի զբաղված չափահաս երիտասարդներ, ովքեր ուրախություն են գտնում Տիրոջ աշխատանքը կատարելու համար ժամանակ գտնելով:

Ընտանեկան պատմություն. Սկսեք հիմա

«Վերականգնումը ինձ համար շատ բաներ է արել անհատապես, քանի որ ես հասկացել եմ, որ ընտանիքները կարող են ընդմիշտ միասին լինել»,- ասում է Իթումելենգ Թլեբերեն Մասերուից (Լեսոտոյից): «Ես կարող եմ տեսնել իմ պապիկներին, տատիկներին և նախնիներին, ովքեր մահացել են: Ահա ինչու եմ ես այդքան շատ սիրում ընտանեկան պատմությունը: Քանի որ ես առաջին սերունդն եմ Եկեղեցում, ես այնքան շատ աշխատանք ունեմ կատարելու նրանց համար:

Իթումելենգը փորձից գիտի, որ գրանցումներին և տեղեկություններին հետամուտ լինելը կարող է դժվար լինել, բայց նա խրախուսում է ուրիշ չափահաս երիտասարդների ներգրավվել իրենց ընտանեկան պատմության աշխատանքում. «Ուղղակի սկսեք կատարել դա:… Ընտանեկան պատմությունն օգնում է ինձ երախտապարտ լինել իմ ունեցած ամեն ինչի համար»: Այն կարող է նույնը անել ձեզ համար:

Սպասավորություն. Եղեք Աստծո ձեռքերը

Լյուսի Ֆերգեսոնը Յուտայից (ԱՄՆ) պատմել է, թե սպասավորությունը ինչպես է օգնել իրեն իր կյանքի ամենածանր շաբաթվա ընթացքում, բայց անսպասելի ձևով: Դա ավարտական քննական շաբաթն էր՝ աշխատանքային զբաղված շաբաթ, իսկ նրա ընկերը նոր էր խզել հարաբերությունը նրա հետ: Իսկ հետո նա ասում է. «Ես մոռացել էի դա, բայց իմ սպասավորության զուգընկերոջ հետ ծրագրել էինք կեքսեր թխել քույրերի համար, ում մեզ հանձնարարված էր սպասավորել»:

Երբ նրանք միասին թխում էին, Լյուսիի սպասավորության զուգընկերը լսում էր, շեշտադրում էր և խորհուրդներ էր տալիս: «Կեքսեր պատրաստելը և առաքելը այնքան էլ կարևոր չէր կամ մեծ փոփոխություն չառաջացրեց»,- հիշում է Լյուսին: «Բայց երբ իմ զուգընկերը ինձ տուն տարավ, ես հասկացա, որ դա հենց այն էր, ինչի կարիքը ես ունեի ավելի լավ զգալու համար, և երբեմն Աստված ուղարկում է ուրիշ մարդկանց՝ Իր ձեռքերը լինելու համար: Ինձ համար պարզ էր, որ օգնությունը եկավ իմ սպասավորող զուգընկերոջից՝ ինձ հանձնարարված քույրերի փոխարեն: Ես այնքան երախտապարտ եմ, որ նա օգնեց ինձ զգալ, որ մենակ չեմ և սիրված եմ»:

Միսիոներական աշխատանք. Ապրել՝ օրինակ ծառայելով

Ավետարանը տարածելու համար արտադիր չէ լինել լիաժամկետ միսիոներ: Վեննելա Վակապալին Անդրա Փրադեշից (Հնդկաստան) բացատրում է. «Երբ ես ճամփորդում եմ ավտոբուսով, գնացքով, ես բացում եմ Մորմոնի Գիրքը և կարդում եմ այն: Եվ շատ մարդիկ հարցնում են դրա մասին»։

Էշլի Դիլլոնը Յուտայից (ԱՄՆ) կիսվում է. «Եթե ես չեմ ծառայել լիաժամկետ միսիայում, դա չի նշանակում, որ ես միսիոներ չեմ: Տիրոջը ծառայելու համար իմ ընտանիքից հեռանալու փոխարեն ես իմ ընտանիքով եմ ծառայում Տիրոջը: Ես ծառայում եմ ուրիշներին և ապրում եմ՝ լինելով Հիսուս Քրիստոսի աշակերտի օրինակ»:

Երեխաներին ուսուցանեք ավետարանը որպես ծնողներ

Ինգրիդ դե Բաստիան Օրտիսը Վերակրուզից (Մեքսիկա) 26 տարեկան է, երեք երեխաների մայր: Նա բացատրում է. «Որպես փոքր երեխաների երիտասարդ մայր, կան օրեր, երբ ես ճնշված եմ անվերջանալի տնային գործերից, ինչպես նաև ուշադրությունից, որը երեխաները պահանջում են: Սակայն մենք ավետարանը երեխաներին ուսուցանելու մեծ պատասխանատվություն ենք զգում, որ նրանք իմանան, որ իրենք Աստծո զավակներն են։

Որպես մայր, իմ պարտականությունն է օգնել նրանց հասկանալ, որ մեր Երկնային Հայրը երջանկության ծրագիր ունի իրենց համար:

Նույնիսկ եթե դուք դեռ ծնող չեք, կարող եք օգնել ուսուցանել երեխաներին: «Այնքան կարևոր է, որ երեխաներն իմանան այս սկզբունքների և վարդապետությունների մասին,- ասում է Ինգրիդը,- որոնք մենք, որպես երիտասարդ ամուրի կամ ամուսնացած չափահասներ, վստահորեն կարող ենք ներդնել Երեխաների Միության և մանկամսուրի կոչումներում»:

Մենք բոլորս զբաղված չափահաս երիտասարդներ ենք: Բայց ինչ հանգամանքներում էլ որ լինեք, կարող եք պարզ ուղիներ գտնել՝ կատարելու Տիրոջ աշխատանքը ձեր կյանքի բոլոր ոլորտներում՝ մեծ, թե փոքր:

Հղումներ

  1. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, «Մինչ նոր հանդիպում», Լիահոնա, նոյեմբեր 2013, 110:

  2. Մ․ Ռասսել Բալլարդ, «Արագացնել Տիրոջ աշխատանքը», Լիահոնա, հոկտեմբեր 2013, 33։