2020
Մենք կարող ենք տարածել ավետարանի լույսը
Ապրիլ 2020


Չափահաս երիտասարդներ

Մենք կարող ենք տարածել ավետարանի լույսը

Նկար
smiling young adults

Լուսանկարը՝ Վեստոն Կ. Քոլթոնի

Երիտասարդությունը աճի, հնարավորությունների ժամանակ է, և հնարավորություն, որ սկսեք կառուցել ձեր կյանքը: Եվ դա կարող է միաժամանակ լինել ճնշող, ոգևորիչ և վախեցնող (անշուշտ, մեզ համար ևս եղել է այդպիսին):

Չնայած մենք գուցե չգիտենք կյանքի բոլոր կարևոր հարցերի պատասխանները, սակայն կա մի բան, որում մենք լիովին համոզված ենք. չափահաս երիտասարդները միշտ էլ եղել են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու շարունակվող Վերականգնման վճռական ուժը:

Այս ամսվա բաժինը կազմելիս շատ չափահաս երիտասարդների հետ մենք զրուցել ենք Իսրայելի հավաքման գործում նրանց դերի մասին: Եվ մենք այնքան բարձր ենք գնահատում նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ: Անկախ իրենց հանգամանքներից, այս երիտասարդ Սրբերը հասկանում են այն կարևոր դերը, որն ունեն այս վերջին տնտեսությունում: «Ինչպես են չափահաս երիտասարդները մասնակցում շարունակվող Վերականգնման գործին» հոդվածում, էջ 44, դուք կարող եք կարդալ այն մասին, թե ինչպես են Հնդկաստանի, Հունգարիայի, Բարբադոսի, Ավստրալիայի և Միացյալ Նահանգների չափահաս երիտասարդները պատրաստում աշխարհը Փրկիչի Երկրորդ Գալուստին:

Միայն թվային հոդվածներում Սեզարը գաղափար է տալիս այն մասին, թե մենք ինչպես կարող ենք գտնել մեր նպատակը և դառնալ ավելի լավ առաջնորդներ: Լաուրին խոսում է այն օրհնությունների մասին, որոնք ստանում ենք, երբ հետևում ենք մարգարեի խորհրդին: Այլ չափահաս երիտասարդներ կիսվում են տաճարային աշխատանքին, սպասավորությանը, ընտանեկան պատմությանն ու միսիոներական աշխատանքին վերաբերող իրենց փորձառություններով: Իսկ մենք կիսվում ենք Նոր Կալեդոնիայից մի չափահաս երիտասարդի օրինակով, որը ցույց է տալիս, թե Եկեղեցու անդամներն ինչպես են կատարում Տիրոջ աշխատանքը Եկեղեցու փոքր տարածքներում:

Անկախ այն բանից, թե որտեղ եք դուք, և ինչպիսին են ձեր հանգամանքները, դուք կարող եք ավելի մեծ գործ կատարել հավաքման գործում, քան կարծում եք: Որպես չափահաս երիտասարդներ, մենք այս Եկեղեցու ապագա ղեկավարներն եք: Չափահաս երիտասարդների ջանքերի կայծերը կբոցավառվեն այսօր և վաղը ամբողջ աշխարհով մեկ կսփռեն ավետարանի լույսը:

Հարգանքով,

Չեյքըլ Վորդլեյ և Մայնդի Սելու

Եկեղեցու ամսագրերի չափահաս երիտասարդների բաժնի խմբագիրներ