2020
Լույսի 200 տարիներ
Ապրիլ 2020


Լույսի 200 տարիներ

Նկար
First Vision

200 տարի առաջ մի գեղեցիկ ու պարզ օր մի երիտասարդ տղամարդ մտավ ծառերի մի պուրակ այն մտադրությամբ, որ ներում փնտրի և աղոթի այն մասին, թե որ եկեղեցուն պետք է միանա: Մի հրաշալի տեսիլքից նա իմացավ, որ դրանցից ոչ մեկին չպետք է միանա: Այսպիսով նշանավորվեց Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման սկիզբը. մի գործընթաց, որը շարունակվում է մեր օրերում:

Այս համարում մենք տոնում ենք լույսի 200 տարին.

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանում է, թե Իսրայելի հավաքումը վարագույրի երկու կողմերում ինչպես կարող է պատրաստել մեզ և ուրիշներին Տիրոջ Երկրորդ Գալուստին:

  • Երեց Լեգրան Ռ. Քըրթիս Կրտսերը ցույց է տալիս, թե Վերջին Օրերի Սրբերը ինչպիսի ներդրում են ունեցել շարունակվող Վերականգնման գործում և մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է ներդրում ունենալ:

  • Երիտասարդների համար Երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվում է հինգ ճշմարտություններով, որոնք մենք կարող ենք սովորել Առաջին Տեսիլքից (էջ 52):

Մինչ մենք սովորում ենք մեր մարգարեների խոսքերից և հավատարիմ Սրբերի պատմություններից, գուցե մենք ևս հասնենք նույն գիտելիքին, ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթը 200 տարի առաջ. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իրական, ապրող էակներ են, ովքեր սիրում են մեզ: Եվ եկեք կիսվենք այդ գիտելիքով մեր ընկերների ու հարևանների հետ:

Հարգանքով՝

Երեց Ռենդի Դ. Ֆանկ՝ Յոթանասունից

Եկեղեցու ամսագրերի տնօրեն