2020
Ալոնսոյի հավերժական ընտանիքը
Ապրիլ 2020


Ալոնսոյի հավերժական ընտանիքը

«Քանի որ տաճարը սուրբ վայր է, որտեղ մենք կնքվում ենք միասին» (Children’s Songbook, 95):

«Ես կարո՞ղ եմ կրկին լինել մայրիկիս ու հայրիկիս հետ»:

Նկար
Alonsos Forever Family

«Զատիկը մի հրաշալի ժամանակ է, երբ կարող ենք մտածել Հիսուսի մասին և հիշել Նրա Հարությունը»,- ասաց քույր Ռոջասը: Նա ցուցադրեց Հիսուսի նկարը: «Նրա շնորհիվ, մարդիկ, ովքեր մահացել են, կարող են կրկին ապրել»:

Ալոնսոն վեր նայեց, երբ նրա Երեխաների Միության ուսուցիչը ասաց դա: Արդյո՞ք դա նշանակում է, որ ես կարող եմ կրկին տեսնել իմ ծնողներին: Ալոնսոն հետաքրքրվեց:

Մայրը մահացել էր տարիներ առաջ: Ալոնսոն նրան լավ չէր հիշում, բայց սիրում էր նայել նրա նկարներին: Հետո հայրը նույնպես մահացավ:

Այժմ Ալոնսոն ապրում է իր տատիկի՝ Աբուելայի հետ: Նա ուսուցանել էր նրան իր եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին։ Նա պատրաստվում էր մկրտվել և հաստատվել հաջորդ տարի, երբ կհասներ մկրտության տարիքի:

Ապա քույր Ռոջասը ցույց տվեց մի սպիտակ շենքի նկար: «Տաճարը մեկ այլ պարգև է Հիսուսի կողմից: Սա այստեղ՝ Չիլիում գտնվող տաճարներից մեկն է»:

Ալոնսոն նայեց շենքի գագաթին գտնվող ոսկե արձանին: Այն գեղեցիկ էր: Նրան հետաքրքրեց, թե ինչ է կատարվում ներսում:

«Տաճարներն այն վայրերն են, որտեղ ընտանիքները կնքվում են հավերժ միասին լինելու համար»,- ասաց քույր Ռոջասը: «Այս տաճարը Սանտիագոյում է, որտեղ ես կնքվել եմ իմ ծնողների հետ Եկեղեցուն միանալուց հետո: Քանի որ մենք կնքվեցինք, ես կարող եմ նրանց հետ լինել նույնիսկ այս կյանքից հետո»:

Ալոնսոն ոգևորվեց, երբ լսեց դա: «Ես կարո՞ղ եմ կնքվել իմ ծնողների հետ»,- հարցրեց նա: «Նույնիսկ, երբ նրանք արդեն մահացե՞լ են»:

Քույր Ռոջասը գլխով արեց: «Այո՜: Դա է պատճառներից մեկը, որ տաճարներն այդքան կարևոր են: Նրանք օրհնում են մեր ընտանիքի բոլոր անդամներին, ներառյալ նրանց, ովքեր մահացել են»:

Ամբողջ օրը Ալոնսոն շարունակ մտածում էր տաճարների մասին: Նա խնդրեց Աբուելային ավելին ուսուցանել իրեն։ Նա խոսեց սպիտակ զգեստների մասին, որոնք մարդիկ ներսում կրում են, և պատերին փակցված արվեստի գեղեցիկ գործերի մասին:

«Ամենալավն այն է, որ այնտեղ դու կարող ես կնքվել քո ծնողների հետ»,- ասաց Աբուելան: «Մենք կխնդրենք ծխի երկու անդամի ներկայացնել նրանց կնքման ժամանակ»:

«Մենք կարո՞ղ ենք գնալ վաղը»: Հարցրեց Ալոնսոն: «Ես ցանկանում եմ հավերժ լինել մայրիկիս և հայրիկիս հետ»:

Աբուելան ժպտաց: «Ես ուրախ եմ, որ դու ուզում ես գնալ»: «Բայց մոտակա տաճարը Կոնսեփսիոնում է: Մենք բավականաչափ գումար չունենք ավտոբուսի տոմսերի համար»։

«Ես կօգնեմ փող խնայել ուղևորության համար»: Ասաց Ալոնսոն:

Դրանից հետո ամեն անգամ, երբ Ալոնսոն մետաղադրամ էր գտնում փողոցում կամ որոշ գումար վաստակելու հնարավորություն էր ունենում, վճարում էր տասանորդը, իսկ մնացածը ավելացնում էր իրենց տաճարային ֆոնդին:

Ամիսների ընթացքում շարունակ խնայելով, Ալոնսոն և Աբուելան ի վերջո, բավականաչափ գումար ունեցան տաճարային ուղևորության համար: Նրանք խնդրեցին եղբայր և քույր Սիլվաներին գալ իրենց հետ: Ուղևորության օրը նրանք ավտոբուսով երկար ճանապարհ անցան դեպի Կոնսեփսիոն քաղաքը: Արդեն մայրամուտ էր, երբ Ալոնսոն հեռվում նշմարեց ինչ-որ շողացող բան:

«Ես տեսնում եմ Մորոնիին»: Ասաց Ալոնսոն՝ մատնացույց անելով տաճարի տանիքի կապույտ գմբեթի գագաթի արձանը:

Նրանք գիշերը անցկացրին տաճարի կողքին գտնվող տանը: Առավոտյան առաջին անգամ Ալոնսոն մտավ տաճար: Ներսում նա տեսավ Հիսուս Քրիստոսի մեծ նկարը: Նա և Աբուելան սպիտակ շորեր հագան: Նա երջանիկ էր ու խաղաղ:

Երբ ժամանակն էր կնքվելու, Ալոնսոն մտավ մի գեղեցիկ սենյակ, որի պատերին հայելիներ կային: Տաճարային աշխատողը Ալոնսոյին, Աբուելային և Սիլվաներին ցույց տվեց, թե ինչպես ծնկի գալ հատուկ սեղանի շուրջը, որը կոչվում է խորան: Այն ծածկված էր փափուկ կտորով:

Եղբայր և քույր Սիլվաները այնտեղ էին Ալոնսոյի մոր և հոր փոխարեն: Աբուելան այնտեղ էր Ալոնսոյի քրոջ համար, որը մահացել էր Ալոնսոյի ծնվելուց առաջ:

Փակելով աչքերը, Ալոնսոն պատկերացրեց իր ընտանիքը՝ բոլորին միասին:

Ես անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ նրանց կրկին,- մտածում էր Ալոնսոն: Ես երախտապարտ եմ, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել:

Նկարազարդումները՝ Մարկ Ջարմանի