2020
Սրտի հզոր փոփոխություն
Ապրիլ 2020


Դասեր Մորմոնի Գրքից

Սրտի հզոր փոփոխություն

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք ոչ միայն մաքրվել մեղքից, այլև բժշկվել մեղավորությունից:

Նկար
rusted metal heart

Ադամի Անկումով հիվանդությունն ու մեղքը ներկայացվեց աշխարհին: Երկուսն էլ կարող են մահացու լինել իրենց համապատասխան իմաստներով: Բոլոր հիվանդություններից հավանաբար ոչ մեկն այնքան տարածված ու կործանարար չէ, որքան քաղցկեղը: Որոշ երկրներում բնակչության ավելի քան մեկ երրորդը ունի քաղցկեղի որևէ տեսակ, և դրանով է պայմանավորված բոլոր մահերի համարյա մեկ քառորդը:1 Քաղցկեղը հաճախ սկսվում է մեկ բջիջից, որն այնքան փոքր է, որ կարելի է տեսնել միայն մանրադիտակով: Բայց այն ունակ է շատ արագ աճել ու տարածվել:

Քաղցկեղով հիվանդները բուժում են ընդունում, որպեսզի մեղմացնեն հիվանդությունը: Հիվանդությունից ամբողջական ազատումը նշանակում է, որ այլևս չկա հիվանդության որևէ նշմարելի վկայություն: Սակայն մասնագետներն անմիջապես բացատրում են, որ, չնայած հիվանդը կարող է լինել ախտադադարի մեջ, սակայն դա չի նշանակում, որ նա բուժվել է:2 Այսպիսով, չնայած ախտադադարը թեթևացում և հույս է ապահովում, քաղցկեղով հիվանդը միշտ հույս ունի, որ կբուժվի: Համաձայն մի աղբյուրի, «Որպեսզի հայտարարենք, որ ինչ-որ մեկը բուժվել է քաղցկեղից, պետք է սպասել և տեսնել՝ արդյոք քաղցկեղը երբևէ նորից կվերադառնա, ուստի ժամանակը վճռական գործոն է: Եթե հիվանդը մի քանի տարի մնում է ախտադադարի մեջ, հնարավոր է, քաղցկեղը բուժվել է: Քաղցկեղի որոշակի տեսակներ կարող են կրկնվել երկար տարիների ախտադադարից հետո»:3

Հիվանդություն և մեղք

Ինչպես քաղցկեղն է կործանարար մարմնի համար, այնպես էլ մեղքն է կործանարար հոգու համար: Մեղքը սովորաբար սկսվում է փոքր, երբեմն աննշմարելի փոքր բաներից, բայց ունակ է արագ աճել: Այն ապականում է, հետո թուլացնում է, ապա սպանում է հոգին։ Այն հիմնական պատճառն է, հիրավի միակ պատճառը հոգևոր մահվան՝ իր բոլոր դրսևորումներով: Մեղքի բուժումը ապաշխարությունն է: Ճշմարիտ ապաշխարությունը 100 տոկոսով արդյունավետ է մեղավորին ախտադադարի մեջ դնելու կամ մեղքերի թողությունն իրականացնելու համար: Այս թողությունը հոգուն թեթևացում և ուրախություն է բերում: Սակայն մեղքերի թողություն ստանալը, դրա ախտանիշներից ու ազդեցություններից ազատ լինելը չի նշանակում, որ մեղավորը լիովին բուժվել է: Ինչ-որ բան է կատարվում ընկած մարդու սրտի հետ, որը թույլ է տալիս կամ խոցելի է դարձնում մեղքի հանդեպ: Այսպիսով, մեղքը կարող է կրկնվել, նույնիսկ երկար տարիների ախտադադարից հետո: Թողության մեջ մնալը, կամ այլ խոսքերով, մեղքերի թողության պահպանումը վճռական է ամբողջական բուժման համար:

Մաքրված և բուժված

Այս նմանությունն օգնում է մեզ հասկանալ, որ մենք պետք է ոչ միայն հոգևորապես մաքրվենք մեղքից, այլև բուժվենք մեղավորությունից: Պայքարը, որը ստիպում է մեր կամքին բարիք գործել՝ հակառակ չարիք գործելու մեր բնույթին, կարող է հոգնեցուցիչ լինել: Եթե հավատարիմ ենք, մենք կհաղթենք ոչ թե նրա համար, որ մեր կամքը պարտադրել ենք մեր բնույթին, այլ քանի որ մենք զիջել ենք մեր կամքը Աստծուն, և Նա փոխել է մեր բնույթը:

Բենիամին թագավոն ուսուցանել է. «Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն … Տեր Քրիստոսի քավությամբ» (Մոսիա 3.19): Ի պատասխան այս և ուրիշ ուսմունքներին, Բենիամինի ժողովուրդն աղոթեց. «Օ՜, ողորմություն ունեցիր և գործի դիր Քրիստոսի քավիչ արյունը, որպեսզի մենք կարողանանք ներում ստանալ մեր մեղքերից, և մեր սրտերը կարողանան մաքրվել» (Մոսիա 4.2, շեշտադրումն ավելացված է): Նրանց աղոթքից հետո Տերը պատասխանեց երկու մասից բաղկացած նրանց խնդրանքին: Նախ, «Տիրոջ Հոգին եկավ նրանց վրա և նրանք լցվեցին ուրախությամբ, ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն» (Մոսիա 4.3):

Տեսնելով, որ իր ժողովուրդը «թողության մեջ էր», Բենիամին թագավորը առաջ տարավ նրանց դեպի ամբողջական բուժում՝ ուսուցանելով նրանց, թե ինչպես մնալ թողության մեջ (տես Մոսիա 4.11–30): «Եթե դուք անեք այս,- նա խոստացավ,- դուք միշտ կհրճվեք և լցված կլինեք Աստծո սիրով և միշտ կպահպանեք ձեր մեղքերի թողությունը» (Մոսիա 4.12):

Ժողովուրդը հավատաց և կապվեց Բենիամին Թագավորի խոսքերին, այն ժամանակ Տերը պատասխանեց նրանց աղոթքի երկրորդ մասին, որ «[նրանց] սրտերը կմաքրվեն»: Երախտագիտությամբ և փառաբանելով՝ ժողովուրդը բացականչեց. «Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ … մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, այնպես որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» (Մոսիա 5.2): Բենիամին թագավորը բացատրեց, որ այդ հզոր փոփոխությունը նշանակում էր, որ նրանք ծնվել էին Աստծուց (տես Մոսիա 5.7):

«Ինչպե՞ս եղավ դա»:

Մարգարե Ալման ուսուցանել է, որ մենք պետք է ապաշխարենք և կրկին ծնվենք՝ Աստծուց ծնված և փոխված սրտերով (տես Ալմա 5.49): Երբ մենք մշտապես ապաշխարենք, Տերը կհեռացնի մեր բոլոր մեղքերը և Նա կհեռացնի այն, ինչը բնականորեն առաջացնում է կամ թույլ է տալիս մեղքը մեր մեջ: Բայց Ենովսի խոսքերով. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ դա»(Ենովս 1.7): Պատասխանը պարզ է, սակայն հիմնարար և հավերժական: Նրանց, ովքեր բժշկվել են ցանկացած վիճակից՝ ֆիզիկական, թե հոգևոր, Տերը հայտարարել է. «Քո հավատքը քեզ ողջ դարձրեց» (տես Մարկոս 5.34, Ենովս 1.8):

Սրտի հզոր փոփոխությունը, որը զգաց Ալման, կատարվել էր «համաձայն իր հավատքի», և նրա հետևորդների սրտերը փոխվեցին, երբ նրանք «դրեցին իրենց վստահությունը ճշմարիտ ու կենդանի Աստծո վրա» (Ալմա 5.12, 13): Բենիամին թագավորի ժողովրդի «սրտերը փոխվել են [Փրկիչի] անվան հանդեպ հավատքի միջոցով» (Մոսիա 5.7):

Եթե մենք այնպիսի հավատք ունենանք, որ կարողանանք վստահել Տիրոջը մեր ողջ սրտով, մենք պետք է անենք այն, ինչը մեզ տանում է դեպի հավատքը, իսկ հետո անենք այն, ինչ հավատքն է առաջնորդում մեզ անել: Ի թիվս այն բաների, որոնք հանգեցնում են հավատքի՝ սրտի այս փոփոխության համատեքստում, Տերը շեշտեց ծոմապահությունը, աղոթքը և Աստծո խոսքը: Եվ չնայած հավատքը հանգեցնում է շատ բաների, ապաշխարությունը դրա առաջին պտուղն է:

Դիտարկեք հետևյալ երկու հատվածները Հելամանի գրքից, որոնք պարզաբանում են այս սկզբունքները: Նախ, մենք կարդում ենք այն ժողովրդի մասին, ովքեր «ծոմ էին պահում ու աղոթում և դառնում էին … ավելի ու ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում, … նույնիսկ մինչև իսկ մաքրում ու սրբագործում էր նրանց սրտերը, սրբագործում, որը գալիս էր իրենց սրտերն Աստծուն ենթարկելուց» (Հելաման 3.35): Հետո, Սամուել Լամանացի մարգարեից մենք սովորում ենք. «սուրբ գրություններին, այո, սուրբ մարգարեների մարգարեություններին, … առաջնորդում են … դեպի հավատքն առ Տերը, և ապաշխարություն. հավատք ու ապաշխարություն, որը սրտի փոփոխություն է բերում նրանց համար» (Հելաման 15.7):

Նկար
diamond heart

Ապավինենք Աստծուն

Այստեղ մենք պետք է դադար տանք և ընդունենք, որ այս հզոր փոփոխությունը, որի մասին մենք խոսում ենք, գործվում է մեր մեջ, այն չի գործվում մեր կողմից: Մենք կարող ենք ապաշխարել, փոխել մեր վարքը, մեր վերաբերմունքը, նույնիսկ մեր ցանկություններն ու համոզմունքները, բայց մեր ուժերից և կարողություններից վեր է փոխել մեր բնույթը: Այս հզոր փոփոխության համար, մենք լիովին ապավինում ենք Ամենազոր Աստծուն: Նա գթասրտորեն մաքրում է մեր սրտերը և փոխում է մեր բնույթը «այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23): Նրա հրավերը մշտական է և հաստատ. «Ապաշխարեք, և եկեք ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ [ձեզ]» (3 Նեփի 18.32, շեշտադրումն ավելացված է):

Մեղավորությունից բուժվելու արդյունքն այն է, որ մենք «[մեր] մարմնական ու ընկած վիճակից [դառնում ենք] փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը, Եվ այսպես [մենք] դառնում ենք նոր արարածներ» (Մոսիա 27.25, 26): Մեր դեմքերը ճառագում են Քրիստոսի Լույսը: Բացի այդ, սուրբ գրություններն ասում են մեզ, որ «ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում» (Ա Հովհաննես 5.18): Դա նրանից չէ, որ մենք հիմա անընդունակ ենք մեղք գործել, այլ քանի որ մեղք գործելը հիմա մեր բնույթը չէ: Սա իրոք հզոր փոփոխություն է:

Պետք է հիշել, որ սրտի զորեղ փոփոխություն ունենալը մի գործընթաց է, որը տեղի է ունենում մեր ողջ կյանքի ընթացքում, այլ ոչ թե ժամանակի ինչ-որ պահի: Փոփոխությունը սովորաբար աստիճանական է, երբեմն աննկատելի, բայց այն իրական է, զորեղ և անհրաժեշտ։

Եթե դուք դեռ չեք զգացել այդպիսի զորեղ փոփոխություն, ես կհարցնեմ ձեզ. Դուք ապաշխարե՞լ եք և ստացե՞լ եք ձեր մեղքերի թողությունը: Դուք ուսումնասիրո՞ւմ եք սուրբ գրությունները: Դուք հաճա՞խ եք ծոմ պահում և աղոթում, որպեսզի ավելի ու ավելի ամուր դառնաք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքում: Դուք ունե՞ք բավականաչափ հավատք, որպեսզի վստահեք Տիրոջը ձեր ողջ սրտով։ Արդյո՞ք անսասան կանգնած եք այդ հավատքում: Արդյո՞ք դուք հետևում եք ձեր մտքերին, ձեր խոսքերին ու արարքներին և կատարում եք Աստծո պատվիրանները: Եթե դուք անեք այս բաները, դուք միշտ կհրճվեք, լցված կլինեք Աստծո սիրով և միշտ կպահպանեք ձեր մեղքերի թողությունը: Եվ եթե մնաք թողության մեջ, դուք կբժշկվեք և կփոխվեք:

Հիսուս Քրիստոսը զորություն ունի մաքրելու մեզ մեր մեղքերից և նաև բուժելու մեզ մեղավորությունից: Նա հզոր է փրկելիս, և որպեսզի անի դա, Նա հզոր է փոփոխելիս: Եթե մենք տանք մեր սրտերը Նրան, գործադրելով հավատք, կատարելով բոլոր փոփոխությունները, որոնք ունակ ենք կատարելու, Նա կգործադրի Իր զորությունը մեր մեջ, որպեսզի կատարի սրտի այս հզոր փոփոխությունը (տես Ալմա 5.14):

Հղումներ

  1. See Stacy Simon, “Facts & Figures 2019: US Cancer Death Rate Has Dropped 27% in 25 Years,” American Cancer Society, Jan. 8, 2019, cancer.org.

  2. See “Remission: What Does It Mean?” webMD.com.

  3. Cathy Sweat, The Gates to Recovery (2019).