2007
ՏԵՍՆԵԼ ԿԱՊԸ
2007թ. հոկտեմբեր


ՏԵՍՆԵԼ ԿԱՊԸ

Չեն, Յանգ Սու-յանը 1981 թվից կույր է կատարակտի վիրահատության բարդությունների հետևանքով: Սակայն տեսողության կորուստն օգնեց նրան գտնել ավետարանը և, ի վերջո, տեսնել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի կարևորությունը:

Վերջերս կուրացած Քույր Չենը չգիտեր, որ իր դռան մոտ ջուր խնդրող երկու աղջիկները միսիոներներ էին: Նրանց հրավիրելով ներս, նա մեծ փոփոխություն կատարեց իր կյանքում:

«Մարդկանց մեծ մասը ինձ անպետք է համարում, քանի որ ես կույր եմ», - ասում է Քույր Չենը: «Սակայն, Աստված դա չի ուզում ինձ ասել: Նա ուղարկեց միսիոներներին նրանից հետո, երբ ես կորցրեցի տեսողությունս, որպեսզի նրանք ուսուցանեին, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք, և որ մենք թանկ ենք Նրա համար: Ես իմացա իմ արժեքի մասին, որովհետև Հիսուսը մեծ գին էր վճարել: Ես անգին եմ»:

Այդ ժամանակից ի վեր Քույր Չենը տարբեր կոչումներում է ծառայել Չունգ Լի Առաջին Ծխում, Տաո Յան Տայվան Ցցում, ինչպես նաև տաճարում 1992 թվից:

Սակայն տեսողության կորուստը միակ փորձությունը չէր Քույր Չենի համար: 1987 թվին նա մահամերձ էր խոշոր այտույց ունենալու պատճառով, որի հետևանքով նա կորցրեց մի կողը: Նա ողջ մնաց, սակայն բոլոր խնայողությունները ծախսվեցին բուժման վարձերը վճարելու վրա: Նա մտածում էր, թե ինչու Աստված չվերցրեց իրեն:

Նա ասաց, որ Աստծո պատասխանն էր. «Դու դեռ շատ բան ունես անելու»:

Ոչ շատ ժամանակ անց նա զգաց, որ պետք է զբաղվի ընտանեկան պատմությամբ:

«Ես մտածում էի, թե ինչպես պետք է տոհմաբանություն կազմեմ, երբ չեմ տեսնում», - ասում է նա: «Սակայն զգացումը ինձ չէր լքում»:

Մոտ ընկերոջ օգնությամբ նա ուսումնասիրեց իր ընտանիքի հիմնական գծի 22 սերունդ և կատարեց կանանց համար բոլոր արարողությունները: Նա այժմ աշխատում է կապակցված ճյուղերի վրա: Այդ ընթացքում նա հասկացել է այն անբաժանելի կապը, որը գոյություն ունի տաճարային աշխատանքի և ընտանեկան պատմության միջև:

«Տաճարում մենք շատ արարողություններ ենք ստանում, և բոլորը կարևոր են», - ասում է Քույր Չենը: «Սակայն մենք պետք է զբաղվենք մեր ընտանեկան պատմությամբ: Մենք չենք կարող տալ այդ արարողությունները մեր նախնիներին, առանց կատարելով մեր տոհմաբանական աշխատանքը»:

«Ընտանեկան պատմությունը և տաճարային աշխատանքը մեկ գործ է», - ասում է Յոթանասունական Երեց Դեննիս Բ. Նյուչվանդերը: «Ընտանեկան պատմության ուսումնասիրությունը պետք է լինի անունների առաջնային աղբյուրը տաճարային արարողությունների համար, իսկ տաճարային արարողությունները առաջնային պատճառն են հանդիսանում ընտանեկան պատմության ուսումնասիրության համար»:1

Քույր Չենը այժմ նոր հիվանդության և փոքր կաթվածի հետևանքների դեմ է պայքարում: Քսան տարի անց նրանից հետո, երբ նա հարցրեց Աստծուն, թե ինչու Նա լքեց իրեն, նա հարցնում է նույնը և ստանում նույն պատասխանը. «Ես արդեն չե՞մ ասել քեզ: Դու դեռ տաճարային աշխատանք ունես անելու»:

Այսպիսով, Քույր Չենը շարունակում է ամիսը մեկ շաբաթ անցկացնել տաճարում:

«Սա այն է, ինչ մենք պետք է անենք մեր նախնիների համար, ինչը իրենք իրենց համար չեն կարող անել», - ասում է նա: «Իմ իրավիճակում ես ժամանակի սահմանափակումներ չունեմ, ինչպես մյուսները աշխատանքի և այլ գործերի հետ կապված: Ես պետք է շատ աշխատեմ, քանի դեռ ի վիճակի եմ»:

Հղում

  1. “Bridges and Eternal Keepsakes,” Liahona, July 1999, 100.