2007
Որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը
2007թ. հոկտեմբեր


Միացյալ Ժամ

Որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը

«Այսպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է» (Մատթեոս Ե.16):

Դուք նկատե՞լ եք, որ լավ եք զգում ձեզ, երբ կիսվում եք ձեր ուտելիքով կամ խաղալիքով: Իհարկե, դա այդպես է: Դուք կարող եք կիսվել ոչ միայն ուտելիքով կամ խաղալիքով, այլ գիտելիքով: Գիտելիքով կիսվելը կարող է մեծ ուրախություն պարգևել` ոչ միայն ստացողին, այլև տվողին: Լավագույն գիտելիքը, որով կարելի է կիսվել, Հիսուս Քրիստոսի ավետարանն է:

Իննամյա Էշլին ապրեց ավետարանով կիսվելու ուրախությունը: Երբ Էշլին ստանձնեց կիսվել Մորմոնի Գրքով, նրա հայրը նրան տարավ իր դպրոցի տնօրենի տուն, և Էշլին նրան նվիրեց Մորմոնի Գիրքը: Էշլին նաև իր տնօրենի անունը տվեց միսիոներներին: Ինչպիսի՜ ուրախություն էր ապրում Էշլին: (See “Nine-Year-Old Member Missionary,” Friend, July 1997, 42–43.)

Կարևորագույն բանը, որով կարող եք կիսվել, դա Հիսուս Քրիստոսի ավետարանն է: Տերը կանչեց Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Վիթմերին` քարոզել ավետարանը: Նա նկարագրեց, թե ինչպիսի երջանկություն կզգան իրենք.

«Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում՝ ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ, իմ Հոր արքայությունում:

Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի իմ Հոր արքայությունում՝ մեկ հոգու հետ, որ դուք բերել եք ինձ մոտ, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ» (ՎևՈՒ 18.15–16):

Մենք ցույց ենք տալիս Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը, երբ մյուսների հետ կիսվում ենք ավետարանով: Եվ ինչպիսի՜ մեծ ուրախություն ենք ապրում, երբ օգնում ենք ուրիշներին իմանալ Հիսուս Քրիստոսի և մեր Երկնային Հոր ծրագրի մասին:

Խաղ

Գրեք ձեր անունը միսիոներների կերպարներից մեկի տակ: Կտրեք այն և սոսնձեք ստվարաթղթի վրա: Ընտանեկան երեկոյի ժամանակ ձեր միսիոներական նկարը դրեք յուրաքանչյուր նկարի կողքին և բացատրեք ձեր ընտանիքին, թե ինչպես է մարդը յուրաքանչյուր իրավիճակում միսիոներ լինում: Խնդրեք ձեր ընտանիքին դերերով ներկայացնել նկարներում տրված իրավիճակները կամ այլ իրավիճակներ իրենց ցանկությամբ, իսկ դուք վարժվեք ավետարանը ներկայացնելու մեջ:

Մտքեր Միացյալ ժամի համար

  1. 1. Պատրաստեք մի քանի թղթեր, և դրանց վրա գրեք գործողություններ, որոնք լավ կամ վատ օրինակ են ներկայացնում: Երեխաներից մի քանիսին խնդրեք տուփից մի մեկական թուղթ հանել: Թող նրանք հերթով կարդան դրանք: Խնդրեք երեխաներին որոշել, թե որ իրավիճակն է հանդիսանում լավ և որը վատ օրինակ: Թղթերը փակցրեք գրատախտակին` կամ «Լավ օրինակ» կամ «Վատ օրինակ» վերնագրի տակ: Օրինակ, «Ես հագնում եմ համեստ հագուստ» պետք է փակցնել «Լավ օրինակի» տակ, իսկ «Ես հայհոյում եմ» կգնա «Վատ օրինակի» տակ: Օգնեք երեխաներին գտնել, կարդալ և մտապահել Մատթեոս Ե.16 հատվածը: Բերեք ձեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը բոլորիս համար լավ օրինակ է հանդիսացել:

  2. 2. Խնդրեք երեխաներին մտածել այն ժամանակի մասին, երբ լսում են ուրիշների վկայությունները: Բացատրեք, որ թեպետ վկայության ժողովը վկայություններով կիսվելու համար է, մենք կարող ենք բերել մեր վկայություններն այլ ժամանակ ևս: Գտեք Բ Տիմոթեոս Ա.7–8: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Ես ցանկանում եմ, որ այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ թուղթը, որի վրա գրված են այդ խոսքերը, դնի այնպիսի տեղում, որ տեսնի ամեն առավոտ, երբ սկսում է իր օրը» (“Be Not Afraid,” Liahona, Feb. 2005, F2): Նա ասում է, որ այդ խոսքերը մեզ քաջություն, հավատ և ուժ կտան: Խնդրեք երեխաներին արտագրել 7-րդ հատվածը և 8-րդ հատվածի առաջին մասը, տանել տուն և դնել դա այնպիսի տեղում, որ ամեն առավոտ տեսնեն դա: Օգնեք երեխաներին զգալ մարգարեների և առաքյալների վկայությունների ուժը: Առկայության դեպքում, ցուցադրեք գերագույն համաժողովից մի վկայություն կամ Քրիստոսի Հատուկ Վկաները տեսագրությունից մի հատված: Կամ կարդացեք նրանց վկայություններից մի քանիսը Լիահոնա ամսագրից:

Ուշադրություն. Եթե դուք չեք ցանկանում ամսագրից էջեր պոկել, այս խաղի էջը կարող եք պատճենահանել կամ տպել ինտերնետի www.lds.org էջից: Անգլերենի համար, սեղմեք Gospel Library-ի վրա: Այլ լեզուների համար սեղմեք Languages-ի վրա: