2007
Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստ
2007թ. հոկտեմբեր


Ի հիշատակ` Հավելում Լիահոնային

Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստ

Սիրված Հովիվը

31 ՀՈՒԼԻՍ, 1920– 10 ՕԳՈՍՏՈՍ, 2007

Նկար

Ջեյմս Է. Ֆաուստը միշտ հիշում էր իր վախեցած գառան մայոցը: Մի գիշեր, երբ փոքրիկ տղա էր, նա մոռացել էր դնել իր սիրելի գառնուկին փարախում, երբ փոթորիկ սկսվեց:

«Ես գիտեի, որ պետք է օգնեի իմ սիրելի գառնուկին, բայց ես ցանկանում էի ապահով լինել, տաք և չոր իմ անկողնում: Ես վեր չկացա, չնայած պետք է դա անեի»,- վերհիշում էր նա գերագույն համաժողովի քահանայության նիստի ժամանակ: «Հաջորդ առավոտ ես դուրս եկա և գառնուկին գտա սատկած: Ինչ-որ մի շուն նույնպես լսել էր նրա մայոցի ձայնը և սպանել նրան»:

«Սիրտս կոտրվեց»,- ասաց նա: Նա հասկացավ, որ լավ հովիվ չէր եղել: Նրա հոր մեղմ կշտամբանքը նրան նույնիսկ ավելի ցավ պատճառեց. «Որդիս, չէ՞ի կարող վստահել քո խնամքին ընդամենը մեկ գառ»:1

Այդ օրը Ջեյմսը որոշեց, որ նա կփորձի անել լավագույնը, որպեսզի երբեք չանտեսի իր պատասխանատվությունը, եթե նորից հնարավորություն ունենա հովիվ լինել: Որպես երկարժամկետ միսիոներ Բրազիլիայում, նվիրված ամուսին և հայր, հաջողակ իրավաբան, քաղաքական առաջնորդ, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ և Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական, նա հիշում էր իր որոշման մասին: Մինչև իր ծառայության վերջը, որն ավարտվեց 2007 թվականի օգոստոսի 10-ին, երբ նա մահացավ տարիքին բնորոշ պատճառներից, Նախագահ Ֆաուստը հավատարիմ մնաց Տիրոջ կողմից տրված «Արածացրեք իմ գառներին» հորդորին (Հովհ. ԻԱ.15):

Ընտանիք և հավատք

Ջեյմս Էսդրաս Ֆաուստը ծնվել է Դելտայում, Յուտա, 1920 թվականի հուլիսի 21-ին, լինելով Ջորջ Ա. և Էմի Ֆինլինսոն Ֆաուստների հինգ որդիներից մեկը: Հետագայում ընտանիքը տեղափոխվեց Սոլթ Լեյք Սիթի, որտեղ Ջորջն աշխատում էր որպես իրավաբան և շրջանային դատարանի դատավոր: Տանը և Յուտայի կենտրոնական մասում բնակվող իր տատիկի և պապիկի ագարակում, երիտասարդ Ջեյմսը վայելում էր Քրիստոսակենտրոն ընտանիքի սերն ու աջակցությունը և հարգում էր այնպիսի արժանիքներ, ինչպիսիք են` ազնվությունը, աշխատասիրությունը և ծառայությունը:

«Ոչ ոք երբևէ չի ունեցել ավելի լավ հայր, քան ես»2,- ասում էր նա: Իր մոր մասին նա հիշում էր ասելով. «Նա խորապես հոգևոր, սուրբ կին էր, որը Քրիստոսանման ապրելակերպի կատարյալ օրինակ էր»:3

Հասուն տարիքում Նախագահ Ֆաուստը ձգտում էր պատվել և նմանվել իր ծնողներին, միշտ առաջնահերթությունը տալով ընտանիքին և Եկեղեցուն: «Չկա ավելի մեծ պատասխանատվություն, քան ամուսին և հայր լինելը»,4 – սովորեցնում էր նա: Եկեղեցու և նրա առաքելության մասին նա հայտարարել է. «Աշխարհում ոչ մի բան չի կարող հավասարվել այս աշխատանքին»:5

Միջնակարգ դպրոցից հետո, որտեղ նա գերազանց էր ֆուտբոլում և դահուկավազքում, 1939–1942թթ. նա կանչվեց ծառայելու Բրազիլիայի միսիայում: Երբ Բրազիլիայում էր, նրա սերը Աստծո զավակների և նրանց բարօրության հանդեպ մեծացավ: «Ես ծնվել եմ մասնակի դալտոնիկ»,- ասում էր նա: «Ես սովորեցի սիրել բոլոր մարդկանց այն երկրներում, որտեղ եղել եմ որպես միսիոներ, զինվոր կամ Գերագույն Իշխանավոր, անկախ նրանց մաշկի գույնից: Հուսով եմ հետևորդ լինել … հատկապես խոնարհների, ոտնահարվածների, աղքատների, չարչարվածների, կարիքավորների և հոգով աղքատների համար: Ես համոզված եմ, որ եթե մենք մոռանանք նրանց, մենք ոչ մի կերպ չենք կարող լինել [Տիրոջ] հետևորդները»:6

Իր միսիայից վերադառնալուց վեց շաբաթ անց, Նախագահ Ֆաուստը միացավ ԱՄՆ-ի Օդային Ուժերին: 1943 թվականին, երբ արձակուրդում էր, նա Սոլթ Լեյք Սիթիի Տաճարում ամուսնացավ Ռութ Ռայթի հետ, որին ճանաչում էր միջնակարգ դպրոցից: Երբ գտնվում էր հեռվում Համաշխարհային II Պատերազմի ժամանակ, նա օրը մեկ նամակ էր գրում նրան:7 Ֆաուստների հարաբերության մասին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինն ասել է. «Նրանց [ամուսնությունը] գեղեցիկ ամուսնության բացարձակ օրինակ է»: 8

Նրա խորին նվիրվածությունը Ռութին, իրենց 5 երեխաներին, 25 թոռներին և 27 ծոռներին և Ռութի հավատարմ աջակցությունը նրան ակնհայտ էին բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրանց:

«Իմ ողջ սրտով ուզում եմ, որ երեխաներս իմանան, որ ես չեմ կարող հաջողության հասնել այս կոչումում, մինչև ես հաջողություն չունենամ նաև որպես նրանց հայր, և որ նրանք միշտ կլինեն ամենակարևորն իմ կյանքում»9,- ասաց նա, 1972 թվականին Տասներկու Առաքյալների Քվորումում որպես օգնական կանչվելուց հետո: Վեց տարի անց, երբ նա հաստատվեց Տասներկու Առաքյալների Քվորումում, նրա առաջին միտքն էր գտնել Ռութին,10 որը, ինչպես նա ասաց, «նույնքանով իր մի մասնիկն էր, ինչպես իր սիրտը և հոգին»:11

Բարոյական կողմնացույց

1942թ. սպայական դպրոց դիմելուց ոչ շատ անց, Նախագահ Ֆաուստը կանչվեց հանձնաժողովի հետ հարցազրույցի: Հանձնաժողովի կողմից նրան ուղղված գրեթե բոլոր հարցերը կենտրոնացած էին նրա չափանիշների և համոզմունքների վրա: Ծխո՞ւմ էր նա: Արդյո՞ք խմում էր: Աղոթո՞ւմ էր, թե ոչ: Չնայած վախենում էր վիրավորանք հասցնել, Նախագահ Ֆաուստը պատասխանեց յուրաքանչյուր հարցին առանց խաբեության: Այնուհետև նրան հարցրեցին, թե բարոյական կոդեքսն արդյո՞ք պետք է թուլանա պատերազմական ժամանակներում:

«Ես հասկացա, որ գուցե հնարավորություն էր տրվում բացատրել որոշ դրույթներ և լայնախոհ երևալ»,– ասաց նա: «Մտածեցի, որ այդ մարդիկ, ովքեր տալիս էին ինձ այդ հարցը չէին ապրում այն չափանիշներով, որոնցով ուսուցանվել էի ես: Գլխովս միտք անցավ, որ գուցե ասեի, որ ունեմ իմ սեփական համոզմունքները, բայց չէի կամենում դրանք նրանց վզին փաթաթել: Բայց այդ պահին կարծես մտքովս անցան այն բազմաթիվ մարդկանց դեմքերը, ում ես որպես միսիոներ ուսուցանել էի մաքրաբարոյության օրենքը: Վերջում ես պարզապես ասացի. «Չեմ կարծում, որ կարող է լինել բարոյականության երկակի չափանիշ»:12

Ի զարմանս իրեն, նա անցավ հարցազրույցը և ընդունվեց սպայական դպրոց:

«Իմ ողջ կյանքի երկար տարիների ընթացքում ես փորձել եմ չթաքցնել, թե ով եմ ես և ինչի եմ հավատում»,- ասաց նա վերջին գերագույն համաժողովի ժամանակ, որին նա մասնակցում էր: «Ես չեմ կարող հիշել մի դեպք, երբ դա վնասել է իմ կարիերային կամ ես կորցրել եմ թանկագին ընկերներ, երբ խոնարհաբար տեղեկացրել եմ, որ ես այս Եկեղեցու անդամ եմ»:13

Ազնվությունը, որը Նախագահ Ֆաուստը կոչում էր «բարոյական կողմնացույց», լավ է ծառայել նրան 24 տարիների իր իրավաբանական պրակտիկայում: Նրա մաքրությունը` կրկնապատկված ազնիվ լինելու նրա հեղինակությամբ, իմաստուն որոշումներ ընդունելն ու կարեկցանք և մտահոգություն ցուցաբերելն ուրիշների հանդեպ, առանձնացնում էին նրան իր գործընկերների մեջ և ընձեռում հնարավորություններ մասնագիտական, քաղաքացիական և հասարակական ծառայության համար: 1949–1951թթ. նա ծառայել է Յուտայի օրենսդրական մարմնում, 1962–1963թթ. որպես Յուտայի Իրավաբանական Ընկերության Նախագահ, ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի Քաղաքացիական Իրավունքների և Ռասայական հուզումների Իրավաբանների Հանձնաժողովում, և որպես Յուտայի Սահմանադրական Փոփոխությունների Հանձնաժողովի անդամ:

Նախագահ Ֆաուստի մեջ կարեկցանքի և ունակության միաձուլումն օգնում էր նրան նաև արդյունավետ ծառայել որպես եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահ, տարածքային ներկայացուցիչ, Տասներկուսի Օգնական, Յոթանասունական և Առաքյալ: «Այս կոչումներից յուրաքանչյուրում,- նշել է Երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–2004) Տասներկու Առաքյալների Քվորումից,-նա ցույց էր տալիս, որ լավ ղեկավարը միշտ լավ ունկնդիր է»:14

Կառուցելով կամուրջներ

Չնայած համեստ էր և գովասանքից արագ խուսափում էր, Նախագահ Ֆաուստը բազմաթիվ նշանակալի ներդրումներ է կատարել Եկեղեցու համար իր ծառայության տասնամյա տարիների ընթացքում: Որպես Եկեղեցու Հասարակական Կապերի Հանձնաժողովի անդամ, նա կիրառեց իր իրավաբանական փորձը ազդելով մի քանի քաղաքական հարցերում, որոնք բարոյական նշանակություն ունեին, ներառյալ հավասար խաղադրույքներով առաջարկվող գրազը Յուտայում: Նա նաև պաշտպանեց Եկեղեցու անվանման փոփոխմանը` շեշտելու Հիսուս Քրիստոս բառը: Բացի այդ, նա օգնեց հետևել Եկեղեցու որոշման իրականացմանը` պահպանելով համաշխարհային հասարակական կապերի մի կազմակերպության ծառայություններից օգտվելու հարցը, որն օգնել էր Եկեղեցուն տարածել իր ուղերձը, ուղղել թյուրըմբռնումները և բարելավել հարաբերությունները լրատվական միջոցների հետ:

Նա նաև աշխատում էր կամուրջներ կառուցել այլ հավատքի պատկանող անդամների և ղեկավարների հետ: Այդ ջանքերը կատարելիս նա դանդաղ էր վիրավորվելիս, բայց արագ համբերություն, բարություն և ըմբռնում դրսևորելիս:

Նա և Քույր Ֆաուստը մասնակցում էին հասարակական մի իրադարձության, որտեղ այլ հավատքի մի առաջնորդ քննադատում էր Եկեղեցին: Քույր Ֆաուստը վերհիշում է. «Ես ավելի ու ավելի էի հուզվում, մինչ նա շարունակում էր խոսել, բայց Ջիմը ուղղակի համբերատարությամբ լսում էր: Հետո նա մոտեցավ այդ մարդուն և ասաց. «Դեհ, Պատվելի, եթե դուք այդպես եք զգում, մենք հավանաբար ինչ-որ բաներ սխալ ենք անում: Ես կցանկանայի ճաշել ձեզ հետ, որպեսզի դուք կարողանաք ինձ հայտնել ձեր մտահոգութունները: Նրանք այդպես էլ արեցին, և այդ ժամանակից ի վեր նրանք դարձան լավ ընկերներ»:15

1980-ականներին Նախագահ Ֆաուստը սերտորեն աշխատեց Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետ (1907-1995), որն այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից էր և Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետ, որն այդ ժամանակ Բրիգամ Յանգի Համալսարանի նախագահն էր, ԲՅՀ-ի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների Երուսաղեմի Կենտրոնի վերաբերյալ նրանց երազանքը դարձնելով իրականություն: Նախագահ Ֆաուստը և Նախագահ Հանթերը հողատարածք վարձակալելու և կենտրոնի շինարարության ղեկավարման համար անցան լարված բանակցությունների և երկարատև ընդդիմության միջով:

Այդ գործընթացի մի ականատես ասել է. «Երեց Ֆաուստը իսկապես խաղաղության մարդ էր, միշտ ուղիներ որոնելով հանգստացնելու հաճախ բարկացած մեր հրեա ընկերներին, ովքեր ձգտում էին վերջ դնել Երուսաղեմում մեր ներկայությանը կամ հանգստացնելով Երուսաղեմի Վերջին Օրերի Սրբերի միջև փոթորկված ջրերը, ովքեր երբեմն վիրավորվում էին ընդդիմությունից»:16

Հասնելով օգնության

Անկախ նրանից 1975–1977թթ.աշխատում էր Բրազիլիայում որպես Հարավային Ամերիկայի Տարածքային ղեկավար, թե 1977թ. նախագահում էր Միջազգային Միսիայում որպես Յոթանասունի Առաջին Քվորումի նախագահության անդամ, 1978 թվականից ծառայում էր Եկեղեցու անդամներին որպես Առաքյալ, թե 1995 թվականից ծառայում էր որպես Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի Երկրորդ Խորհրդական, Նախագահ Ֆաուստը միշտ ձգտում էր օգնության հասնել բարության և եղբայրության ոգով:

Համաժողովի նրա ելույթները հաճախ արտացոլում էին Փրկչի երկու մեծ հրահանգները` սիրել և ծառայել Աստծուն և սիրել ու ծառայել Նրա զավակներին: Ջերմությամբ, սրամտությամբ և իմաստությամբ Նախագահ Ֆաուստը ամբիոնից խոսում էր պապիկի նրբազգացությամբ` օրհնելով բոլորի կյանքը, ովքեր լսում էին նրա վկայությունը և ականջ դնում նրա խորհրդին:

«Աշխարհում ամենից մեծ նպատակը մեր Հոր զավակներից յուրաքանչյուրի փրկությունն է»,17- ասաց նա: «Կյանքի մեծագույն իրագործումը գալիս է ուրիշներին ծառայություն մատուցելով»:18

2007 թվականի օգոստոսի Առաջին Նախագահության ուղերձում Նախագահ Ֆաուստն ասում էր, որ հույս ունի «զարգացման և երջանկության հնարավորություններ ընձեռել բոլոր անդամներին, լինեն ամուսնացած, թե ամուրի»: Հիշելով բարի հովվի առակը, նա ավելացրեց. «Կարիքավոր մեկին որոնելն ու գտնելը, որը մեր օգնության կարիքն ունի, ներառում է օգնության հասնելու մի քանի ուղիներ»:19

Գերագույն համաժողովի իր վերջին ելույթում նա վկայեց ներման ապաքինող զորության մասին: «Մեզ բոլորիս համար, ովքեր ներում են «նրանց, ովքեր հանցանքներ են գործում մեր դեմ [Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 6.13], նույնիսկ նրանց, ովքեր լուրջ հանցագործություններ են գործել, Քավությունը բերում է որոշ չափով խաղաղություն և հանգիստ»,-ասաց նա: «Եկեք հիշենք, որ մենք պետք է ներենք, որպեսզի ներվենք… . Իմ ողջ սրտով և հոգով ես հավատում եմ այն ապաքինող զորությանը, որը կարող է գալ մեզ, երբ հետևենք «ներեք բոլոր մարդկանց» Փրկչի խորհրդին [ՎևՈՒ 64.10]»:20

Վկայություն

Իր ծառայության ընթացքում Նախագահ Ֆաուստը հաճախ էր վկայություն բերում Մորմոնի Գրքի, Վերականգնման, Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու Նախագահների կողմից կրվող բանալիների և իշխանության մասին: «Այսօր Նախագահ Հինքլիի ձայնին մենք պետք է լսենք, նրա խորհրդին մենք պետք է հետևենք»,- հայտարարեց նա,- որպեսզի մեզ հետ պատահեն լավագույն բաները»:21

Նախագահ Ֆաուստը բերել է նաև ջերմ վկայություն Փրկչի մասին` գրելով «Սա Քրիստոսն է» երգի խոսքերը և վկայելով. «Մեզանից նրանք, ովքեր կրում են սուրբ առաքյալությունը միշտ կամենում ենք իրականացնել մեր պարտականությունը` վկայելով Փրկչի աստվածայնության մասին: Ես պարտավորված եմ զգում դա անել: Ես ունեցել եմ վկայություն իմ ողջ կյանքում: Սակայն վերջերս հոգուս մեջ է մտել մի անհաղթահարելի վկայություն այս սուրբ աշխատանքի աստվածայնության մասին: Այս հաստատուն վկայությունն ավելի հավաստի է, քան երբևէ նախկինում իմ կյանքում»:22

Նախագահ Ֆաուստը երբեք չմոռացավ իր պատանեկության տարիների վախեցած գառնուկին: Եվ նա երբեք չմոռացավ որպես հոտի կառավարիչ իր որոշման մասին: Ջանալով նմանվել Բարի Հովվին, որի մասին նա ուներ «անսասան»23 վկայություն, նա ապրեց մի կյանք, որը դարձավ նրա լավագույն քարոզը` սիրված հովվի քարոզը:

ՆԱԽԱԳԱՀ ՋԵՅՄՍ Է. ՖԱՈՒՍՏԻ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ

31 հուլիսի, 1920

Ծնվել է Դելտայում, Յուտա Ջորջ Ա. և Էմի Ֆինլինսան Ֆաուստների ընտանիքում:

1937–1939

Սովորել է Յուտայի Համալսարանում, Սոլթ Լեյք Սիթի:

1939–1942

Ծառայել է միսիան Բրազիլիայում

21 ապրիլի, 1943

Ամուսնացել է Ռութ Ռայթի հետ Սոլթ Լեյքի Տաճարում

1942–1945

II Համաշխարհային Պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի Օդային Ռազմական Ուժերում, պատվով զորացրվել որպես օդանավի հրամանատարի օգնական:

1948

Ավարտել է Յուտայի Համալսարանը բակալավրի և իրավաբանական գիտությունների Դոկտորի աստիճաններով, սկսել է իրավաբանական գործունեությունը Սոլթ Լեյք Սիթիում:

8 մայիսի, 1949

Հաստատվել է որպես եպիսկոպոս Բիգ Քոթնվուդ ծխում:

1949–1951

Ծառայել է Յուտայի Ներկայացուցիչների Պալատում:

18 մարտի, 1956

Հաստատվել է Քոթնվուդի Ցցի Նախագահ

31 մայիսի, 1962

Յուտայի Նահանգի Դատարանի ընտրված նախագահ

1962

Նշանակվել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից Քաղաքացիական Իրավունքների և Ռասայական Հուզումների Իրավաբանների Հանձնաժողովի անդամ:

14 դեկտեմբերի, 1968

Կանչվել է որպես տարածքային ներկայացուցիչ

հունվար, 1970

Նշանակվել է Deseret News –ի տնօրենների խորհրդում

6 հոկտեմբերի, 1972

Հաստատվել է Տասներկու Առաքյալների Քվորումում որպես օգնական

1 հոկտեմբերի, 1976

Հաստատվել է Յոթանասունի Առաջին Քվորումի Նախագահությունում

հունիս, 1977

Կանչվել է նախագահելու Միջազգային Միսիայում

30 սեպտեմբերի, 1978

Հաստատվել է Տասներկու Առաքյալների Քվորումում

12 մարտի, 1995

Ձեռնադրվել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական

27 ապրիլի, 1998

Ստացել է Բրազիլիայի պատվավոր քաղաքացու կոչում` պարգև, որը տրվում է աշխարհի միայն մի քանի ղեկավարների

2000

Նվիրագործել է յոթ տաճարներ` Օաքսակա Մեքսիկա, Տուքստլա Գուտիերես Մեքսիկա, Մեդֆորդ Օրեգան, Մեմֆիս Թեննեսի, Նաշվիլ Թեննեսի, Սան Ջոզե Կոստա Ռիկա և Օկլահոմա տաճարները

10 օգոստոսի, 2007

Մահացել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, 87 տարեկանում

ԹԱՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

«Նրա իմաստությունը խորն էր ու լիակատար: Այն գալիս էր բազմաթիվ բնագավառներում նրա երկարատև փորձից: Նա բերեց իր հետ իրավաբանի միտք և Եկեղեցու առաջնորդի կարեկցանք … Նրա հավատքը վերականգված ավետարանի ճշմարտության վերաբերյալ անսպառ էր: Նրա մտքում կասկած չկար Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման վերաբերյալ: Նա կասկած չուներ Մորմոնի Գրքի հավաստիության վերաբերյալ… .

Նրա մահը խաղաղությամբ, սիրով ու լույսով էր լեցուն: Խաղաղություն թող լինի նրա հիշատակին: Նրա հետ մտերմությունից մենք բոլորս ավելի հարստացանք»:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Նա փորձառու մարդ էր, մարդ իմաստության, մարդ սիրո: Նա հավատքի մարդ էր, մարդ աղոթքի, բայց ամենակարևորը նա Աստծո մարդ էր: Նրա զրահի վրա ճեղքվածք չկար, նրա հոգում նենգություն չկար, նրա բնավորության մեջ թերություն չկար:

Նախագահ Ֆաուստը սիրում էր Տիրոջը իր ողջ սրտով ու հոգով և ծառայեց Նրան իր ողջ զորությամբ մինչև իր մահկանացու կյանքի վերջը… . Նա ճշմարտության ուսուցիչ էր: Նա իր ետևում թողեց պատվի ժառանգություն և սիրո ժառանգորդություն: Աստված օրհնի նրա հիշատակը»:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական

Հղումներ

  1. “Responsibilities of Shepherds,” Ensign, May 1995, 46.

  2. “To Become One of the Fishers,” Ensign, Jan. 1973, 81.

  3. In Wm. Grant Bangerter, “Elder James E. Faust,” Ensign, Oct. 1986, 7.

  4. Ensign, May 1995, 46.

  5. “Finding the Abundant Life,” Liahona, Nov. 2000, 5.

  6. “Response to the Call,” Ensign, Nov. 1978, 20.

  7. See Neal A. Maxwell, “President James E. Faust: ‘Pure Gold,’” Liahona, Oct. 1995, 21.

  8. In James P. Bell, In the Strength of the Lord: The Life and Teachings of James E. Faust (1999), 229.

  9. Ensign, Jan. 1973, 81.

  10. See “Elder James E. Faust of the Quorum of the Twelve,” Ensign, Nov. 1978, 95.

  11. Ensign, Nov. 1978, 20.

  12. “Honesty—a Moral Compass,” Ensign, Nov. 1996, 42; see also “Stand up and Be Counted,” Tambuli, Oct. 1982, 22–23.

  13. «Ուղերձ իմ թոռներին», Լիահոնա, մայիս 2007թ., 56:

  14. Liahona, Oct. 1995, 21.

  15. In the Strength of the Lord, 178.

  16. David Galbraith, in In the Strength of the Lord, 207.

  17. “Go Bring Them in from the Plains,” Liahona, Nov. 1997, 7.

  18. “What’s in It for Me?” Liahona, Nov. 2002, 22.

  19. “Welcoming Every Single One,” Liahona, Aug. 2007, 3, 5.

  20. “The Healing Power of Forgiveness,” Liahona, May 2007, 69.

  21. “It Can’t Happen to Me,” Liahona, July 2002, 54.

  22. “The Weightier Matters of the Law: Judgment, Mercy, and Faith,” Ensign, Nov. 1997, 59.

  23. Thomas S. Monson, in Liahona, Oct. 1995, 19.